ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2023 թվականի |
թիվ 82 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից, սակայն դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.09.23 թիվ 146)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հունիսի 20-ի թիվ 82 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարվող
1. 15-րդ կետում՝
ա) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
բ) 18-րդ ենթակետի վերջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«Վանդակը կարող է չլրացվել նախնական կամ պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում, եթե պակասող տեղեկությունները ԱՀ-ի ճշգրտման մեջ հայտագրվեն Օրենսգրքով սահմանված ժամկետներում կամ այլ ժամկետներում, եթե դրանք նախատեսված են Մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրությամբ։
Բելառուսի Հանրապետությունում ապրանքների հայտարարագրման դեպքում վանդակը չի լրացվում.».
գ) 21-րդ ենթակետի վերջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«Վանդակը կարող է չլրացվել նախնական կամ պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում, եթե պակասող տեղեկությունները ԱՀ-ի ճշգրտման մեջ հայտագրվեն Օրենսգրքով սահմանված ժամկետներում կամ այլ ժամկետներում, եթե դրանք նախատեսված են Մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրությամբ։
Բելառուսի Հանրապետությունում ապրանքների հայտարարագրման դեպքում վանդակը չի լրացվում.».
դ) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ե) 28-րդ ենթակետում՝
առաջին պարբերությունը (աղյուսակից հետո) «ԱՀ-ն ներկայացնելու» բառերից հետո լրացնել «կամ կգտնվեն նախնական կամ պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում» բառերով.
զ) 38-րդ ենթակետը տասներորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«նախկինում մաքսային ընթացակարգերով որպես մեկ ապրանք տարբեր ԱՀ-ով ձևակերպված ապրանքների հայտարարագրման դեպքում, ի լրումն նախորդող ԱՀ-ի գրանցման համարների և ապրանքների հերթական համարների, այնուհետև բաժանիչ նշանի «/» միջոցով նշվում է՝
ապրանքի «զտաքաշը»՝ հաշվի առնելով (սահմաններում) նախորդող ԱՀ-ի 38-րդ վանդակում նշված ապրանքի զանգվածը.
ապրանքի այն քանակը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան լրացուցիչ չափման միավորներով, որը նշված է նախորդող ԱՀ-ի 41-րդ վանդակում, կամ հիմնական կամ լրացուցիչ չափման միավորներից տարբերվող՝ նախորդող ԱՀ-ի 31-րդ վանդակում նշված չափման միավորներով, որոնց համապատասխան ապրանքը վերցվել է հսկողության.
լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, կամ հիմնական կամ լրացուցիչ չափման միավորից տարբերվող այն չափման միավորի ծածկագիրը (պայմանական նշագիրը, կրճատ անվանումը), որին համապատասխան ապրանքը վերցվել է հսկողության.»։
2. 17-րդ կետից «25,» թվերը հանել։
3. 18-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը «21,» թվերից հետո լրացնել «25,» թվերով.
բ) 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Վանդակը կարող է չլրացվել ոչ լրիվ մաքսային հայտարարագրման դեպքում, եթե ապրանքներն ստացողի մասին տեղեկությունները ԱՀ-ի ճշգրտման մեջ հայտագրվեն Օրենսգրքով սահմանված ժամկետներում կամ այլ ժամկետներում, եթե դրանք նախատեսված են Մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրությամբ.».
գ) 7-րդ ենթակետում՝
չորրորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.
«ոչ լրիվ կամ պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում, եթե նշանակման երկրի մասին տեղեկությունները ԱՀ-ի ճշգրտման մեջ հայտագրվեն Օրենսգրքով սահմանված ժամկետներում կամ այլ ժամկետներում, եթե դրանք նախատեսված են Մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրությամբ.
Բելառուսի Հանրապետությունում Օրենսդրության 104-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան մաքսային կարգավորման մասին Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ առանձնահատկություններ ունեցող ապրանքների հայտարարագրման դեպքում, եթե նշանակման երկրի մասին տեղեկությունները ԱՀ-ի ճշգրտման մեջ հայտագրվեն մաքսային կարգավորման մասին Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում.».
հինգերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) «կամ պարբերական» բառերը հանել.
վեցերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր (լրացուցիչ ժամանակավոր) ԱՀ-ի ներկայացման միջոցով ապրանքների հայտարարագրման դեպքում այն պայմանով, որ նշանակման երկրի մասին տեղեկությունները կհայտագրվեն ամբողջական ԱՀ-ում։».
դ) 8-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«ԱՀ-ի 17 վանդակում «ՀԱՅՏՆԻ ՉԷ» գրառման առկայության դեպքում վանդակի «b» ենթաբաժնում նշվում է «000» եռանիշ ծածկագիրը.».
ե) 9-րդ ենթակետում՝
քսանչորսերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Վանդակը կարող է չլրացվել ոչ լրիվ կամ պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում, եթե պակասող տեղեկությունները ԱՀ-ի ճշգրտման մեջ հայտագրվեն Օրենսգրքով սահմանված ժամկետներում կամ այլ ժամկետներում, եթե դրանք նախատեսված են Մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրությամբ։».
վերջին պարբերությունը հանել.
զ) 11-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Վանդակը կարող է չլրացվել ոչ լրիվ կամ պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում, եթե պակասող տեղեկությունները ԱՀ-ի ճշգրտման մեջ հայտագրվեն Օրենսգրքով սահմանված ժամկետներում կամ այլ ժամկետներում, եթե դրանք նախատեսված են Մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրությամբ.».
է) լրացնել հետևյալ բովանդակությամբ 111 ենթակետ.
«111) 25-րդ վանդակ․ «Տրանսպորտի տեսակը սահմանին»
Տեղեկությունները գրանցվում են վանդակում սույն կարգի II բաժնի ԱՀ-ի 25-րդ վանդակի լրացման համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով ստորև նշված առանձնահատկությունները։
Ոչ լրիվ մաքսային հայտարարագրման դեպքում այն տրանսպորտի տեսակի մասին տեղեկությունները, որով փոխադրվելու են ապրանքները, կարող են չնշվել, եթե այդ տեղեկությունները ԱՀ-ի ճշգրտման մեջ հայտագրվեն Օրենսգրքով սահմանված ժամկետներում կամ այլ ժամկետներում, եթե դրանք նախատեսված են Մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրությամբ.».
ը) 14-րդ ենթակետը երկրորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Ոչ լրիվ մաքսային հայտարարագրման դեպքում տեղեկությունները 2 և 2.1 համարների տակ կարող են չնշվել, եթե այդ տեղեկությունները ԱՀ-ի ճշգրտման մեջ հայտագրվեն Օրենսգրքով սահմանված ժամկետներում կամ այլ ժամկետներում, եթե դրանք նախատեսված են Մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրությամբ։»։
4. 4112 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Այն ապրանքների մասին տեղեկությունները, որոնց բացթողումը կատարվել է մեկ դիմումի հիման վրա, չեն կարող հայտագրվել մի քանի ԱՀ-ում։»։
5. 4115-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը «23,» թվերից հետո լրացնել «30,» թվերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 ենթակետ.
«11) 30-րդ վանդակ․ «Ապրանքների գտնվելու վայրը»
Վանդակը չի լրացվում,»։
6. [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: