ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի մայիսի 17-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 6. | Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները |
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
«Փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
Առաջին վճարի չափը 100 - - 50 1 2 40 2 3 35 3 4 30 4 5 25 5 6 25 6 7 25 7 8 20 8 9 20 9 10 20 10 11 20 11 12 20 12 13 20 13 14 20 14 15 20 15 16 20 16 17 20 17 18 20 18 19 20 19 20 20 20 21
Գնահատված արժեքը
(դրամով)
(գնահատված արժեքի տոկոսով)Վճարման
ժամկետը
(տարիներով)Վճարումների
թիվը
(անգամ)
Մինչև 500.000
500.001-1 000.000
1.000.001-1.500.000
1.500.001-2.000.000
2.000.001-3.000.000
3.000.001-4.000.000
4.000.001-5.000.000
5.000.001-6.000.000
6.000.001-7.000.000
7.000.001-8.000.000
8.000.001-9.000.000
9.000.001-10.000.000
10.000.001-11.000.000
11.000.001-12.000.000
12.000.001-13.000.000
13.000.001-14.000.000
14.000.001-15.000.000
15.000.001-16.000.000
16.000.001-18.000.000
18.000.001-20.000.000
20.000.001-ից ավելի
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահի ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:
Օբյեկտի գնահատված արժեքի առաջին վճարը կատարելուց հետո վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվում է զեղչ` համաձայն հետևյալ սանդղակի`
Վճարման ենթակա գումարը (դրամով) |
Զեղչված գումարը (դրամով) |
մինչև 1.000.000 |
Վճարման ենթակա գումարի 10 տոկոսը |
1.000.000-2.000.000 |
100.000+1 միլիոնը գերազանցող գումարի 14 տոկոսը |
2.000.001-4.000.000 |
240.000+2 միլիոնը գերազանցող գումարի 16 տոկոսը |
4.000.001-6.000.000 |
560.000+4 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը |
6.000.001-8.000.000 |
960.000+6 միլիոնը գերազանցող գումարի 24 տոկոսը |
8.000.001-10.000.000 |
1.440.000+8 միլիոնը գերազանցող գումարի 28 տոկոսը |
10.000.001-12.000.000 |
2.000.000+10 միլիոնը գերազանցող գումարի 44 տոկոսը |
12.000.001-14.000.000 |
2.880.000+12 միլիոնը գերազանցող գումարի 52 տոկոսը |
14.000.001-16.000.000 |
3.920.000+14 միլիոնը գերազանցող գումարի 60 տոկոսը |
16.000.001-18.000.000 |
5.120.000+16 միլիոնը գերազանցող գումարի 68 տոկոսը |
18.000.001-20.000.000 |
6.480.000+18 միլիոնը գերազանցող գումարի 76 տոկոսը |
20.000.001-ից ավելի |
Վճարման ենթակա գումարի 50 տոկոսը |
Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2.
Մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով նախատեսված տարաժամկետ վճարումների իրավունք ստացած և հերթական վճարումներ չկատարած սուբյեկտները կատարում են դրանք վերոհիշյալ սանդղակին համապատասխան մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը` առանց կետանցի համար հաշվարկվող տուգանքների:2000 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տարաժամկետ հերթական վճարում չկատարած սուբյեկտների նկատմամբ հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողած օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 օրվա հաշվարկից:
Դատարանների վարույթում գտնվող տարաժամկետ հերթական վճարումներ չկատարելու հիմքով հարուցված քաղաքացիական հայցերը կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում` պատասխանողի հետ կնքվում է պարտքերի մարման ժամկետների փոփոխման մասին հաշտության համաձայնագիր` առանց վճռով արձանագրված կետանցի համար հաշվարկված տուգանքի:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|