ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2020 թվականի N 59-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 127,232,231 դրամ արժողությամբ «Օրրան» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02505322) հետ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական նյութերի նախատպագրական, տպագրական և այլ պոլիգրաֆիկական ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02538542) հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված` N AR 181217/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի ձեռքբերում՝ 28,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՖԱՐԻՆԻ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00061455) հետ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված` N 1/12-15 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թխվածքաբլիթների և գաթայի ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 012.12.15.0546 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,200,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2017 թվականի ապրիլի 28-ին կնքված՝ N 945 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,180 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
6) Անահիտ Գրիգորյան ԱՁ-ի (ՀՎՀՀ` 35015392) հետ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 10-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խմորեղենի ձեռքբերում` 700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի. ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի հունիսի 17-ին կնքված` N 010309530 51/3162/4682 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,600,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ. ՀՎՀՀ` 01551651) հետ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 74556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,200,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AT-AU-089-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի մարտի 20-ին կնքված` N 8263135 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0012-6-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 300,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
12) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 151/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 2,700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի փետրվարի 1-ի N 59-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակները |
Oգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ ու կարիքավոր ծերերին |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հովհաննիսյանների ընտանիք, «Գրիգորյան» բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), Սեզա Ասլանյան, Յիրիկյանների ընտանիք, Հակոբ Բարսեղյան,Գրեյս և Մելքոն Ասպանյան |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 02552842 Հասցե՝ Առաջին Եկմալյան 6 Երևան, Հայաստանի Հանրապետություն Հեռ.՝ 53-51-67 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Երևան Սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի Բյուջեն կազմում է 127,232,231 (հարյուր քսանյոթ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր երեսունմեկ) դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Այժմ ծրագրում ներգրավված են՝ ● 6-16 տարեկան 120 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, բաժանված կամ ազատազրկված ծնողներ ունեն:● 60 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:
Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափանիշներով: Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական խմբում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործադիր տնօրենը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի տարբեր վարչական շրջանների սոցիալական բաժինների, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչություն հետ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սույն ծրագիրը նախատեսված է 2020 թ. հունվարի 11-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար և այն շարունակական է: Կգործի այնքան ժամանակ, որքան կազմակերպությունը հնարավորություն կունենա իրագործելու իր առաքելությունը և այդ նպատակով կունենա ֆինանսական միջոցներ: |
9. |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է, առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Օրրան» ԲՀԿ-ն Առաջին Եկմալյան 6 հասցեում գտնվող իր եռահարկ կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 120 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն: Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 60 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների: ● 120 երեխայի և 60 թոշակառուի ամենօրյա սնունդ: Տարեկան կազմում է 43,403,791 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 33,500,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 1,800,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 8,103,791 դրամ) ● առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 2,500,004 դրամ (բժշկական - սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 200,000 դրամ, բուժքրոջ և հոգեբանի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 2,300,004 դրամ) ● սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝ տարեկան 4,433,326 դրամ (հագուստի և կոշիկի ձեռքբերում՝ 3,200,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 1,233,326 դրամ) ● մշակութային միջոցառումներ՝ տարեկան 11,424,687 դրամ (ամառային ճամբար, այցելություն ջրաշխարհ, թատրոն, կինո՝ 7,440,000 դրամ, մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 3,984,687 դրամ) ● դպրոցահասակ երեխաների տնային պարապմունքների կազմակերպում՝ դպրոցից հետո, շաբաթական 6 օր, 120 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում և ձեռարվեստական հինգ կենտրոններում ուսուցում (փայտամշակում, կարուձև, կավագործություն, նկարչություն, բացիկների պատրաստում), տարեկան՝ 17,244,163 դրամ (դպրոցական գրենական պիտույքներ, պայուսակներ՝ համակարգիչներ 2,700, 000 դրամ, նյութեր՝ ձեռարվեստական հինգ կենտրոնի համար՝ 1,700,000 դրամ, վարձատրություն՝ ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 12,844,163 դրամ) ● արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիք, սպորտային ապրանք՝ տարեկան 2,000,000 դրամ ● նվիրատվություն՝ - ծայրաստիճան կարիքավոր 60 ընտանիքների էլեկտրաէներգիայի և 3 ընտանիքների բնակարանի վարձի վճարում՝ տարեկան 5,500,000 դրամ - 90 երեխաների ամենօրյա երթևեկության ծախսեր՝ տարեկան 5,616,000 դրամ - 8 սաների` ըստ նախասիրության (երաժշտություն, արհեստներ, շախմատ և այլն) ուսման վարձերի վճարում՝ տարեկան 1,260,000 դրամ ● «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ՝ միջոցառում դրամական միջոցների հայթայթման նպատակով՝ 4,500,000 դրամ ● Բուկլետների և թերթերի տպագրություն՝ 1,500,000 դրամ ● Զուգարանի վերանորոգում՝ 3000000 դրամ ● Ջեռուցման նոր մարտկոցների գնում և տեղադրում – 2200000 դրամ ● Տեսախցիկների ձեռքբերում-400000 դրամ
Ընդամենը ՝ 104,981,971 դրամ (հարյուր չորս միլիոն ինը հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր յոթանասունմեկ) դրամ Կազմակերպական ծախսերը՝ 22,250,260 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 127,232,231 դրամ: |
10. |
Ձեռքբերվելիք (ներմուծվող) ապրանքներ, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է՝
1. էլեկտրաէներգիայի մատակարարում -1,800,000 դրամ 2. Գազի մատակարարում -3,200,000 դրամ 3. Խմելու ջրի մատակարարում-300,000 դրամ 4. Հեռախոսակապի ծառայություն ձեռքբերում-«Վեոն Արմենիա» ՀՁ ՓԲԸ -1,600,000 դրամ 5. Հեռախոսակապի ծառայություն ձեռքբերում-«ՄՏՍ Հայաստան» -1,200,000 դրան 6. Տարեկան ֆինանսական աուդիտի ծառայության ձեռքբերում-1,500,000 դրամ 7. Սննդամթերքի ձեռքբերում-28,000,000 դրամ 8. Հացի ձեռքբերում-3,000,000 դրամ 9. Թխվածքաբլիթների, գաթայի ձեռքբերում-1,200,000 դրամ 10. Տորթերի ձեռքբերում՝ երեխաների տարեդարձները նշելու համար-700,000 դրամ 11. Սենդվիչի ձեռքբերում-600,000 դրամ 12. Կոշիկի, հագուստի ձեռքբերում-3,200,000 դրամ 13. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման -69718 դրամ 14. Գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության մատուցում -68180 դրամ 15. Գրասենյակային և փոստային ծախսեր-1,313,333 դրամ 16. Համակարգչային տեխնիկա և տեսախցիկների ձեռքբերում-1,600,000 դրամ 17. Երեխաների հանգիստ և մշակութային միջոցառումներ, նյութերի ձեռք բերում (առողջարան, ջրաշխարհ, այցելություն մշակութային հաստատություններ)-7,440,000 դրամ 18. Բժշկական- սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռքբերում-200,000 դրամ 19. Ձեռարվեստական հինգ կենտրոնի համար նյութերի ձեռքբերում-1,700,000 դրամ 20. Տպագրական ծառայություն ձեռքբերում-1,500,000 դրամ 21. Խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութերի ձեռքբերում-1,800,000 դրամ 22. Բենզինի ձեռքբերում-2,700,000 դրամ 23. Զուգարանի վերանորոգում և ջեռուցման նոր մարտկոցների գնում և տեղադրում -5,200,000 դրամ 24. Դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքների ձեռքբերում-1,500,000 դրամ 25. Հյուրանոցային ծառայության ձեռքբերում, հյուրերի համար ֆուրշետ և ճաշի կազմակերպում (միջոցառում՝ դրամական միջոցների հայթայթման նպատակով)-4,500,000 դրամ 26. Արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)-2,000,000 դրամ 27. Դահլիճի վարձակալություն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տարեդարձը նշելու համար՝ 666,667 դրամ Ընդամենը՝ 78,557,898 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսեր |
● գազ՝ տարեկան՝ 3,200,000 դրամ ● գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 69718 դրամ ● ջուր` 300,000 դրամ ● էլեկտրաէներգիա` 1,800,000 դրամ ● հեռախոս` 2,800,000 դրամ ● գրասենյակային ծախսեր՝ 1,133,333 դրամ ● ֆինանսական աուդիտ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից՝ 1,500,000 դրամ ● փոստային ծախսեր՝ 180,000 դրամ ● բենզինի ծախսեր՝ 2,700,000 դրամ ● տեխնիկական անվտանգություն՝ 68,180 դրամ ● Աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր, հաշվապահ, վարորդ)՝ 7832362 դրամ ● Դահլիճի վարձակալություն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տարեդարձը նշելու համար՝ 666,667 դրամ:
Ընդամենը՝ 22,250,260 (քսաներկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար երկու հարյուր վաթսուն) դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ |
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2. ՀՀ առողջապահության նախարարություն 3. Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների սոցիալական վարչություններ 4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ 5. «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչություն» Օրրանը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին ● ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին ● գույքագրումը և բաշխումն իրականացվում են «Օրրան» ԲՀԿ -ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով ● ամսական հաշվետվություններ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե ● ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ կողմից: |
(հավելվածը փոփ., լրաց. 01.04.20 N 191-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |