Գլխավոր տեղեկություն
Номер
N 1615-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.11.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.11.2019
Дата вступления в силу
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1615-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 14-ի N 1615-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

3809910000

Հարդարման միջոցներ, ներկումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ և այլ ապրանքներ ու պատրաստի պրեպարատներ (օրինակ` մշակման ու խածատման նյութեր), որոնք կիրառվում են մանածագործական, թղթի, կաշվի արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված

փափկեցնող միջոց տեքստիլ արտադրության մեջ օգտագործվող

կգ

360

Թուրքիա, Բուլղարիա

190 000

2.

3910000008

Ամինաալդեհիդային խեժեր, ֆենոլաալդեհիդային խեժեր և պոլիուրեթաններ՝ սկզբնական ձևերով

սիլիկոն սկզբնային ձևով, տեքստիլ արտադրության մեջ օգտագործվող

կգ

360

Թուրքիա, Բուլղարիա

385 000

3.

3926909709

Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից

պլաստմասսայից կախիչներ հագուստի փաթեթավորման համար

կգ

5 000

Թուրքիա, Բուլղարիա

12 750 000

4.

3926909709

Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից

պլաստմասսայից արտադրանք հագուստի գնապիտակների ամրացման համար

կգ

15

Թուրքիա, Բուլղարիա

210 000

5.

5107209900

Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված

բրդյա մանվածք՝ թել հագուստի արտադրության համար, 85 % զանգվածային բաժնից պակաս բրդի պարունակությամբ

կգ

100

Իտալիա, Բուլղարիա

10 300 000

6.

5207100000

Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած

բամբակե մանվածք բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, հագուստի արտադրության համար

կգ

2 000

Թուրքիա, Բուլղարիա

5 040 000

7.

5402310000

Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած

սինթետիկ համալիր թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից, հագուստի արտադրության համար

կգ

2 000

Թուրքիա, Բուլղարիա

12 665 000

8.

5402330000

Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած

սինթետիկ համալիր թելեր պոլիեթերային, հագուստի արտադրության համար

կգ

2 000

Թուրքիա, Բուլղարիա

5 650 000

9.

5402490000

Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)

սինթետիկ համալիր թելեր հագուստի արտադրության համար

կգ

3 000

Թուրքիա, Բուլղարիա

8 160 000

10.

5509610000

Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. ակրիլային կամ մոդակրիլային մանրաթելերից

մանվածք սինթետիկ մանրաթելերից հիմնականում կամ բացառապես բրդի կամ կենդանիների նուրբ բրդի հետ խառնած, հագուստի արտադրության համար

կգ

40 000

Իտալիա, Բուլղարիա, Թուրքիա

163 200 000

11.

5509620000

Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. ակրիլային կամ մոդակրիլային մանրաթելերից

մանվածք սինթետիկ մանրաթելերից հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնած, հագուստի արտադրության համար

կգ

10 000

Թուրքիա, Բուլղարիա

50 000 000

12.

5510120000

Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք

մանվածք արհեստական մանրաթելերից 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ (բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք), հագուստի արտադրության համար

կգ

5 000

Իտալիա, Բուլղարիա, Թուրքիա

42 400 000

13.

5604100000

Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով

ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով՝ հագուստի արտադրության համար

կգ

2 000

Թուրքիա, Բուլղարիա

3 880 000

14.

5609000000

Արտադրատեսակներ թելերից կամ մանվածքից, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ կամ նույնանման թելերից, թոկերից, պարաններից, ճոպաններից կամ տաղաճոպաններից՝ այլ տեղում չնշված կամ չներառված

թելեր ծայրակալներով՝ հագուստի գնապիտակների ամրացման համար

կգ

125

Թուրքիա, Բուլղարիա

420 000

15.

5807101000

Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրատեսակներ մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևած

գործած մակագրություններով պիտակներ մանածագործական նյութերից` հագուստի արտադրության համար

կգ

100

Թուրքիա, Բուլղարիա

2 620 000

16.

9606290000

Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձևածքներ

արհեստական քարից դեկորատիվ կոճակներ, հագուստի արտադրության համար

կգ

20

Ֆրանսիա, Բուլղարիա

12 000 000

17.

9607110000

Կայծակ-ճարմանդներ և դրանց մասերը

կայծակ-ճարմանդներ ոչ թանկարժեք մետաղից ատամիկներով, հագուստի արտադրության համար

մ

3150

Իտալիա, Բուլղարիա, Թուրքիա

17 000 000

18.

9607190000

Կայծակ-ճարմանդներ և դրանց մասերը

կայծակ-ճարմանդներ հագուստի արտադրության համար

մ

9000

Իտալիա, Բուլղարիա, Թուրքիա

40 200 000

 

 Ընդամենը

 

387 070 000


Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան