ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2019 թվականի N 1319-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 6-ի «Հակոբ Արշակյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 1262-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) վերնագրի մեջ «Հակոբ Արշակյանին» բառերից հետո լրացնել «և Արթուր Գրիգորյանին» բառերը.
2) 1-ին կետում «Հակոբ Արշակյանին» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Արթուր Գրիգորյանին» բառերը.
2) 3-րդ կետում «օրապահիկի» բառից հետո լրացնել «, իսկ Արթուր Գրիգորյանի գործուղման բոլոր» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 18 Երևան |
|