Գլխավոր տեղեկություն
Номер
N 1221-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2019
Дата вступления в силу
19.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1221-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյան գյուղական համայնքներին գույք նվիրաբերելու մասին» N 314-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը.

2) որոշման հավելվածի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել համաձայնագիր` սույն որոշման 1-ին կետում նշված որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետից բխող նվիրաբերության համապատասխան պայմանագիրը լուծելու մասին:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 18

Երևան

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1221-Ա որոշման

      

«Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 4-ի N 314-Ա որոշման

   

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

    

NN ը/կ

Գույքի անվանումը և գտնվելու վայրը

Ընդհանուր մակերեսը (քառ. մետր)

Հաշվեկշռային արժեքը` 2008 թ. մայիսի 1-ի դրությամբ
 (հազ. դրամ)

Հողամասի մակերեսը
(քառ. մետր)

 

Մեծամորի քաղաքային համայնք

     

1.

Հանրակացարան` երեք մասնաշենքով

11000,0

46651,0

8400,0

 

 Ա մասնաշենք

3819,6

25294,2

 
 

 Բ մասնաշենք

3791,3

2523,3

 
 

 Գ մասնաշենք

3389,1

18833,5

 

2.

Հյուրանոցային համալիր

3680,2

149649,0

2860,0

3.

Մարզահամալիր

4623,8

4920,0

10600,0

4.

Հյուրանոցային համալիրի և մարզահամալիրի գույք ու արագամաշ առարկաներ

 

2485,9

 

5.

Բանջարեղենի պահպանման պահեստ

216,0

154,3

216,0

6.

Փայտյա ժամանակավոր տնակներ (19 հատ)

1994.0

243,5

11141,6

7.

Ավտոկայանատեղ, ներառյալ՝ պահակատունը

2836,7

62,0

24000,0

 

Ընդամենը

24350,7

204165.7

57217,6»:

         

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան