Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 110-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.09.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.09.04/57(1510) Հոդ.200
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.08.2019
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.08.2019
Дата вступления в силу
03.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 օգոստոսի 2019 թվականի

թիվ 110-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 5 ՏԱՐԻՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2019 թվականի սեպտեմբերի 12-ից շրջանառության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ



Ա. Ջավադյան

 

2019 թ. օգոստոսի 16

Երևան

 

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2019 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 110-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, առագաստներ և աստղեր, որոնց քանակը համընկնում է միության անդամ երկրների քանակի հետ: Զինանշանի ստորին մասում թողարկման տարեթիվն է՝ 2019: Ներքևի կենտրոնական մասում անվանական արժեքն է՝ «1000 ԴՐԱՄ . ДРАМ»: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են ԵԱՏՄ պատկերանիշը և անդամ պետությունների դրոշները: Մակագրություններն են՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ» և «5 ՏԱՐԻ ЛЕТ»:

 

Տեխնիկական չափանիշները

 

 Անվանական արժեքը  1000 դրամ
 Մետաղը/հարգը  արծաթ 9250
 Տրամագիծը  38,61 մմ
 Քաշը  33,6 գ
 Որակը  պրուֆ
 Դրամաշուրթը  ատամնավոր
 Քանակը   500 հատ

 

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

«Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_20686