Գլխավոր տեղեկություն
Номер
N 999-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.08.2019
Дата вступления в силу
14.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 999-Ա

 

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով, պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնման և դրանց հետագա տնօրինման և հաշվառման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 47/2 շենք, 106 հասցեի 31.5 քմ մակերեսով պոմպակայանը (իրավունքի պետական գրանցման վկայական N 01042019-01-0140, կադաստրային ծածկագիր՝ 01-011-0384-0021-001-106) և դրա ներսում գտնվող սարքավորումները, 20.223.999 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան համաձայնագիր:

2. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս կազմող համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

      

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 999-Ա որոշման

    

Ց Ա Ն Կ

 

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 47/2 շենք, 106 հասցեում գտնվող պոմպակայանի և դրա ներսում գտնվող սարքավորումների

  

Հ/Հ

Անվանումը

Չ/Մ

Քանակը

Միավորի արժեքը (դրամ, առանց ԱԱՀ-ի)

Ընդհանուր արժեքը (դրամ, առանց ԱԱՀ-ի)

1.

Պոմպերի համալիր «GRUNDFOS» 3 պոմպով, տիպ
Hudro MPC-3CR120-7, Q=25մ3/ժ, H=70 մ. N=7,48 կվտ

կոմպլեկտ

1

11029130

11029130

2.

Պողպատե սողնակ D100 մմ հարթ սկավառակով

հատ

3

217380

652140

3.

Պողպատե սողնակ D80 մմ հարթ սկավառակով

հատ

2

149114

298228

4.

Պողպատե սողնակ D50 մմ հարթ սկավառակով

հատ

6

108319

649914

5.

Փական D32

հատ

6

37429

224574

6.

Փական D15

հատ

2

7651

15302

7.

ֆիլտր D100

հատ

1

41195

41195

8.

Էլեկտրական փական 1 1/4

հատ

3

124597

373791

9.

հետադարձ փական 2

հատ

3

37429

112287

10.

ջրի բաք՝ պլաստիկ, տարողությունը՝ 8000 լ

հատ

3

487500

1462500

11.

լեդ լուսատու

հատ

2

10005

20010

12.

վարդակ

հատ

1

2943

2943

13.

անջատիչ

հատ

1

3296

3296

14.

12 տեղանոց ավտոմատ անջատիչների տուփ

հատ

1

3531

3531

15.

եռաֆազ ավտոմատ անջատիչ C50

հատ

1

21730

21730

16.

ավտոմատ անջատիչ C25

հատ

3

5132

15396

17.

ավտոմատ անջատիչ C20

հատ

6

5132

30792

18.

ավտոմատ բացվող ալյումինե շերտավոր դարպաս

մ2

8.6

48400

416240

19.

Պոմպակայան՝ տեղակայված ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց փողոց, 47/2 շենք, թիվ 106 հասցեի -2 նկուղային հարկում

մ2

31.5

154000

4851000

Ընդամենը՝ պոմպակայանի և սարքավորումների արժեքներն առանց ԱԱՀ-ի

20223999

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան