Գլխավոր տեղեկություն
Номер
N 822-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.07.12/45(1498).1 Հոդ.603.3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.07.2019
Дата вступления в силу
13.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2019 թվականի N 822-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1319-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի փակ դրենաժային համակարգի հիմնանորոգման մնացորդային աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2019 թվականի ինն ամսում հատկացնել 65,607.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 8

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 822-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 822-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 822-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 822-Ն որոշման

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 822-Ն որոշման

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 822-Ն որոշման