Գլխավոր տեղեկություն
Номер
N 517-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.05.2019
Дата вступления в силу
11.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 517-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Խրիմյան Հայրիկ փող. 19 հասցեում գտնվող՝ 745.67 քառ. մետր մակերեսով 26693567 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.863004 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 29.210.01936) (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 10

Երևան