ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2019 թվականի N 289-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով՝
1) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ՝ ԲԳԿ) են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ԲԳԿ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները.
2) պարտադիր ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված՝ պետության կողմից ապրանքների տրամադրման, ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.
3) հայեցողական ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կամ գերատեսչությունների կողմից սահմանված՝ պետության կողմից ապրանքների տրամադրման, ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.
4) շարունակական ծախսեր են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով հաստատված և հետագա տարիներին շարունակվող հայեցողական ծախսերը.
5) գոյություն ունեցող ծախսային պարտավորություններ են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով հաստատված պարտադիր և հայեցողական ծախսային պարտավորությունները.
6) նոր նախաձեռնություններ են հանդիսանում այնպիսի ծախսային առաջարկները, որոնք ենթադրում են գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների հիմքում ընկած ծառայությունների կամ պետության այլ միջամտությունների, ինչպես նաև դրանց գծով շահառուների շրջանակի փոփոխություն:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում սահմանված ժամկետներում ապահովել 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան.
2) «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2020 թվականի ընթացքում բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվելիք գնումների պլանը.
3) Հայաստանի Հանրապետության 2020 թվականին շինարարական աշխատանքների գծով ծախսերի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված և փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ փորձաքննության դրական եզրակացությունը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների հետ իրականացնել սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 26-րդ կետով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի քննարկումները:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 22-ի N 289-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Կատարողները |
Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները |
Փաստաթղթերն ստացող հանրային իշխանության մարմինները |
Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ)՝ ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման շրջանակներում մեթոդական ցուցումների մշակում և ուղարկում. |
մինչև 2019 թ. մարտի 20-ը | |
ա) պետական մարմինների ՄԺԾԾ-ի (ներառյալ բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմում և դրանց ներկայացում, |
ԲԳԿ հանդիսացող մարմիններ (սույն ժամանակացույցում՝ այսուհետ` հայտատու մարմիններ) |
|||
բ) ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմում և դրանց ներկայացում: |
հայտատու մարմիններ |
|||
2. |
ՀՀ բնապահ-պանության նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական հարկի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները): |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
3. |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2016-2018 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված, այդ օրենքով նախատեսված բնապահպանական հարկի գումարների մասին տեղեկատվություն ներկայացնելը` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
4. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Համայնքների՝ 2020 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով՝ բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում: |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններ |
մինչև 2019 թ. |
5. |
ՀՀ բնապահ-պանության նախարարություն |
Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում: |
ՀՀ բնապահ-պանության նախարարություն և |
ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի |
6. |
ՀՀ ոստիկանություն |
«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք տվյալների տրամադրում: |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության սահմանած ժամկետներում |
7. |
ՀՀ մարզպե-տարաններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքներից 2020 թվականի ծրագրային հայտեր ստանալը, քննարկելը, ամփոփելը և ներկայացնելը: |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
մինչև 2019 թ. |
8. |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված և համայնքի ավագանու կողմից հաստատված բնապահպանական ծրագրերը և դրանց գծով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը: |
ՀՀ բնապահ-պանության նախարարություն |
մինչև 2019 թ. |
9. |
Հայտատու մարմիններ |
ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում ծրագրերի միջոցառումները կատարող՝ ԲԳԿ չհանդիսացող պետական մարմինների հետ (այսուհետ՝ կատարող մարմիններ): |
մինչև 2019 թ. | |
10. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ԲԳԿ-ներ |
ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքների 2020 թվականի ծրագրային հայտերի քննարկում: |
մինչև 2019 թ. | |
11. |
Հայտատու մարմիններ |
Հիմք ընդունելով 2019-2021 թթ. ՄԺԾԾ-ով 2020-2021 թթ. համար հաստատված ծախսային չափաքանակները և առաջնորդվելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված մեթոդական ցուցումներով՝ մշակել և ներկայացնել իրենց 2020-2022 թթ. ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) հայտերը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
12. |
Հայտատու մարմիններ |
Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2020-2022 թվականներին օգտագործման մասին կանխատեսումները կազմելը և ներկայացնելը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
13. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով, ընդ որում ՀՀ տարածքային կառավարման մարմինները` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համաձայնեցված), |
ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումները ներկայացնելը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
14. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2020-2022 թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումները մշակելը և մանրամասն հիմնավորումներով ներկայացնելը՝ ներառյալ ՀՀ կենտրոնական բանկի 2020 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառական ծախսերի նախահաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին ներկայացնելը (նաև 2020 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2019 թվականի համար հաստատված, սպասողական և 2018 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը): |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
15. |
Հայտատու մարմիններ, |
ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման նպատակով՝ իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնելը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
16. |
ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների մասնակցությամբ մակրոտնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ |
ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
17. |
ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում նշված պարբերականության (ժամկետների) |
18. |
Հայտատու մարմիններ |
«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկելու ժամանակացույցերի մշակում և համապատասխան հանձնաժողովների հետ համաձայնեցում: |
մինչև 2019 թ. | |
19. |
ՀՀ Ֆինանսների նախարարություն |
ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացման նպատակով՝ ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային շրջանակների և ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային չափաքանակների վերաբերյալ առաջարկության մշակում: |
մինչև 2019 թ. | |
20. |
ՀՀ Ֆինանսների նախարարություն |
ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացման նպատակով՝ հայտատու մարմինների հետ իրենց ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) հայտերի, ինչպես նաև ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային շրջանակների, ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային չափաքանակների վերաբերյալ քննարկում և համապատասխան տեղեկանքի մշակում: |
ՀՀ վարչապետ |
մինչև 2019 թ. |
21. |
Հայտատու մարմիններ, ՀՀ ֆինանսների նախարարություն |
Հայտատու մարմինների կողմից ներկայացված ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) հայտերի շուրջ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության): |
մինչև 2019 թ. | |
22. |
Հայտատու մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ ժամանակացույցի 21 -րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) հայտերի մշակում և ներկայացում (ներառյալ տարածքային կտրվածքով` առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի): |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
23. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի (ներառյալ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը) նախագծի վերջնական տարբերակի կազմում և ներկայացում: |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2019 թ. |
24. |
ՀՀ կառավարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի քննարկում և հաստատում: |
մինչև 2019 թ. | |
25. |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի) ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը` ի գիտություն: |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2019 թ. |
26. |
Հայտատու մարմիններ, ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի (ներառյալ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակի) հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների և ըստ անհրաժեշտության՝ այլ պարզաբանող նյութերի հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքէջերում: |
մինչև 2019 թ. | |
27. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը: |
ՀՀ մարզպետա-րաններ (տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից |
28. |
Հայտատու մարմիններ |
Սույն ժամանակացույցի 24-րդ կետով ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի շուրջ ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում քննարկումների իրականացում: |
մինչև 2019 թ. օգոստոսի 20-ը՝ սույն ժամանակացույցի | |
29. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերը մշակելը (ըստ անհրաժեշտության) և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը: |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 5-ը |
30. |
Հայտատու մարմիններ |
ՀՀ կառավարության 2020 թվականի պետական բյուջեի ուղերձի մաս կազմող` 2020 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում) մշակելը, ինչպես նաև իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնելը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. |
31. |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման 2020 թվականի գործընթացի իրականացման ապահովում: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` |
32. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային շրջանակների վերանայում (թարմացում), ըստ անհրաժեշտության՝ ծախսային չափաքանակների վերանայման վերաբերյալ առաջարկի մշակում (ներառյալ վերանայված ցուցանիշների գծով համեմատականների կազմում): |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 9-ը | |
33. |
Ժամանակացույցի 28-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում իրականացված քննարկումների արդյունքներով հայտատու մարմինների՝ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում ՀՀ վարչապետի մոտ: |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 16-ը | ||
34. |
ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմիններ |
ՀՀ օրենքների պահանջների համաձայն՝ ՀՀ 2020 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի` ՀՀ վարչապետի մոտ` ժամանակացույցի 33-րդ կետում նշված քննարկումների արդյունքներով նախագծերը մշակելը և սահմանված կարգով |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 20-ը |
35. |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2020 թվականի պետական բյուջեի հարկային ծախսերի մեծության գնահատմանը վերաբերող մասերը մշակելը և ներկայացնելը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 19-ը |
36. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման համար «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան որոշված կորուստների գումարների հաշվարկում և տրամադրում: |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 19-ը |
37. |
Հայտատու մարմիններ |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ կառավարությունում: |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 20-ը |
38. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները հաշվարկելը և ներկայացնելը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 21-ը |
39. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելը և ներկայացնելը: |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 27-ը |
40. |
ՀՀ կառավարություն |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում: |
x |
մինչև 2019 թ. սեպտեմբերի 27-ը |
41. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը ներկայացնելը: |
ՀՀ կառավարություն |
մինչև 2019 թ. |
42. |
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն՝ այլ նյութեր ներկայացնելը: |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2019 թ. |
43. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում: |
x |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում |
44. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքէջում: |
x |
ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելուն հաջորդող օրը |
45. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) տրամադրում: |
ՀՀ մարզպետա-րաններ (տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |