Գլխավոր տեղեկություն
Номер
N 289-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.03.2019
Дата вступления в силу
23.03.2019

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2019 թվականի N 289-Ա

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով՝

1) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ՝ ԲԳԿ) են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ԲԳԿ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները.

2) պարտադիր ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված՝ պետության կողմից ապրանքների տրամադրման, ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.

3) հայեցողական ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կամ գերատեսչությունների կողմից սահմանված՝ պետության կողմից ապրանքների տրամադրման, ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.

4) շարունակական ծախսեր են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով հաստատված և հետագա տարիներին շարունակվող հայեցողական ծախսերը.

5) գոյություն ունեցող ծախսային պարտավորություններ են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով հաստատված պարտադիր և հայեցողական ծախսային պարտավորությունները.

6) նոր նախաձեռնություններ են հանդիսանում այնպիսի ծախսային առաջարկները, որոնք ենթադրում են գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների հիմքում ընկած ծառայությունների կամ պետության այլ միջամտությունների, ինչպես նաև դրանց գծով շահառուների շրջանակի փոփոխություն:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում սահմանված ժամկետներում ապահովել 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան.

2) «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2020 թվականի ընթացքում բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվելիք գնումների պլանը.

3) Հայաստանի Հանրապետության 2020 թվականին շինարարական աշխատանքների գծով ծախսերի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված և փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ փորձաքննության դրական եզրակացությունը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների հետ իրականացնել սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 26-րդ կետով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի քննարկումները:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 22

Երևան

    

    

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 22-ի N 289-Ա

որոշման

    

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

    

NN
ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող հանրային իշխանության մարմինները

Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները

1

2

3

4

5

 1.  

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ)՝ ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման շրջանակներում մեթոդական ցուցումների մշակում և ուղարկում.

  

մինչև 2019 թ.

մարտի 20-ը

ա) պետական մարմինների ՄԺԾԾ-ի (ներառյալ բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմում և դրանց ներկայացում,

ԲԳԿ հանդիսացող մարմիններ (սույն ժամանակացույցում՝ այսուհետ` հայտատու մարմիններ)

     

բ) ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմում և դրանց ներկայացում:

հայտատու մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ

     
2.   

ՀՀ բնապահ-պանության նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական հարկի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները):

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ մարզպե-տարաններ

մինչև 2019 թ.
մարտի 20-ը

3.

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2016-2018 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված, այդ օրենքով նախատեսված բնապահպանական հարկի գումարների մասին տեղեկատվություն ներկայացնելը` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների:

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ բնապահ-պանության նախարարություն

մինչև 2019 թ.
մարտի 20-ը

4.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համայնքների՝ 2020 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով՝ բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններ

մինչև 2019 թ.
մարտի 20-ը

5.

ՀՀ բնապահ-պանության նախարարություն
ՀՀ առողջա-պահության նախարարություն

Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում:

ՀՀ բնապահ-պանության նախարարություն և
ՀՀ առողջա-պահության նախարարություն բնապահպանական
ծրագրեր ներկայացրած
ՀՀ համապա-տասխան համայնքներ

ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի
 26-ի N 1544-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում

6.

ՀՀ ոստիկանություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ համայնքներ

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք տվյալների տրամադրում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության սահմանած ժամկետներում

7.

ՀՀ մարզպե-տարաններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքներից 2020 թվականի ծրագրային հայտեր ստանալը, քննարկելը, ամփոփելը և ներկայացնելը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Համապատասխան ոլորտային բյուջետային գլխավոր կարգադրիչներ (այսուհետ՝ ԲԳԿ)

մինչև 2019 թ.
մարտի 30-ը
(ըստ ՀՀ տարածքային
կառավարման և զարգացման նախարարության սահմանած ժամանակացույցի)

8.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին»
ՀՀ օրենքի գործողության շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ`
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված և համայնքի ավագանու կողմից հաստատված բնապահպանական ծրագրերը և դրանց գծով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը:

ՀՀ բնապահ-պանության նախարարություն

մինչև 2019 թ.
հունիսի 25-ը
(ըստ ՀՀ բնապահպանության նախարարության սահմանած ժամանակացույցի)

9.

Հայտատու մարմիններ

ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում ծրագրերի միջոցառումները կատարող՝ ԲԳԿ չհանդիսացող պետական մարմինների հետ (այսուհետ՝ կատարող մարմիններ):

       

մինչև 2019 թ.
ապրիլի 10-ը

10.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ԲԳԿ-ներ

ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքների 2020 թվականի ծրագրային հայտերի քննարկում:

      

մինչև 2019 թ.
ապրիլի 25-ը
(ըստ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության սահմանած ժամանակացույցի)

11.

Հայտատու մարմիններ

Հիմք ընդունելով 2019-2021 թթ. ՄԺԾԾ-ով 2020-2021 թթ. համար հաստատված ծախսային չափաքանակները և առաջնորդվելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված մեթոդական ցուցումներով՝ մշակել և ներկայացնել իրենց 2020-2022 թթ. ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) հայտերը:
Հայտերում ծախսային առաջարկները ներկայացվում են՝ ըստ հետևյալ ուղղությունների.
գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների գծով ծախսերը ծախսային քաղաքականության անփոփոխ լինելու պայմաններում՝ ճշգրտված նախորդ բյուջետային տարվա փաստացի կատարողականով և հայտատուից անկախ ծախսային գործոնների ազդեցությամբ,
 գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների գծով ծախսային խնայողությունների վերաբերյալ առաջարկները,
 նոր նախաձեռնությունները՝ բացված ըստ պարտադիր և հայեցողական ծախսերի և ըստ դրանց իրականացման առաջնահերթությունների,
 ոլորտային ծախսային քաղաքականության շարադրանքը՝ ներառյալ ոլորտային ծախսային քաղաքականության թիրախները:
Հայտերում ծախսերի գծով առաջարկությունները ներկայացվում են բացված՝ ըստ պարտադիր և հայեցողական ծախսերի: Հայտերում ներկայացվում են նաև ծախսերի համեմատականները գործող ՄԺԾԾ-ով հաստատված, նախորդող տարվա (փաստացի) և ընթացիկ տարվա (պլանային) ծախսերի հետ:
Ընդ որում՝ հայտերում ծախսերի գծով առաջարկությունները ներկայացվում են ինչպես ամփոփ՝ ըստ ԲԳԿ-ի, այնպես էլ բացված՝ ըստ տվյալ ոլորտում ծրագրերի միջոցառումներն իրականացնող՝ ԲԳԿ չհանդիսացող կատարող մարմինների):

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ.
ապրիլի 30-ը

12.

Հայտատու մարմիններ

Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2020-2022 թվականներին օգտագործման մասին կանխատեսումները կազմելը և ներկայացնելը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ.
ապրիլի 30-ը

13.

Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով, ընդ որում ՀՀ տարածքային կառավարման մարմինները` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համաձայնեցված),
ՀՀ կենտրոնական բանկ

ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումները ներկայացնելը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ.
ապրիլի 30-ը

14.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2020-2022 թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումները մշակելը և մանրամասն հիմնավորումներով ներկայացնելը՝ ներառյալ ՀՀ կենտրոնական բանկի 2020 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառական ծախսերի նախահաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին ներկայացնելը (նաև 2020 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2019 թվականի համար հաստատված, սպասողական և 2018 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը):

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ.
ապրիլի 30-ը

15.

Հայտատու մարմիններ,
ՀՀ կենտրոնական բանկ

ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման նպատակով՝ իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնելը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ.
ապրիլի 30-ը

16.

ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների մասնակցությամբ մակրոտնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ

ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ.
մայիսի 15-ը

17.

ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում նշված պարբերականության (ժամկետների)

18.

Հայտատու մարմիններ

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկելու ժամանակացույցերի մշակում և համապատասխան հանձնաժողովների հետ համաձայնեցում:

     

մինչև 2019 թ.
հունիսի 3-ը

19.

ՀՀ Ֆինանսների նախարարություն

ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացման նպատակով՝ ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային շրջանակների և ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային չափաքանակների վերաբերյալ առաջարկության մշակում:

     

մինչև 2019 թ.
հունիսի 1-ը

20.

ՀՀ Ֆինանսների նախարարություն

ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացման նպատակով՝ հայտատու մարմինների հետ իրենց ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) հայտերի, ինչպես նաև ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային շրջանակների, ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային չափաքանակների վերաբերյալ քննարկում և համապատասխան տեղեկանքի մշակում:

ՀՀ վարչապետ

մինչև 2019 թ.
հունիսի 10-ը

21.

Հայտատու մարմիններ, ՀՀ ֆինանսների նախարարություն

Հայտատու մարմինների կողմից ներկայացված ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) հայտերի շուրջ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության):

    

մինչև 2019 թ.
հունիսի 17-ը

22.

Հայտատու մարմիններ

ՀՀ վարչապետի մոտ ժամանակացույցի 21 -րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի) հայտերի մշակում և ներկայացում (ներառյալ տարածքային կտրվածքով` առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի):

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ.
հունիսի 25-ը

23.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ-ի (ներառյալ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը) նախագծի վերջնական տարբերակի կազմում և ներկայացում:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2019 թ.
հուլիսի 4-ը

24.

ՀՀ կառավարություն

ՄԺԾԾ-ի նախագծի քննարկում և հաստատում:

     

մինչև 2019 թ.
հուլիսի 10-ը

25.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի) ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը` ի գիտություն:

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2019 թ.
հուլիսի 19-ը

26.

Հայտատու մարմիններ, ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ-ի (ներառյալ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակի) հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների և ըստ անհրաժեշտության՝ այլ պարզաբանող նյութերի հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքէջերում:

        

մինչև 2019 թ.
հուլիսի 19-ը

27.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը:

ՀՀ մարզպետա-րաններ (տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար)

նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից
10-օրյա ժամկետում

28.

Հայտատու մարմիններ
ՀՀ ֆինանսների նախարարություն

Սույն ժամանակացույցի 24-րդ կետով ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի շուրջ ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում քննարկումների իրականացում:

      

մինչև 2019 թ. օգոստոսի 20-ը՝ սույն ժամանակացույցի
18-րդ կետով համաձայնեցված ժամանակացույցերին համապատասխան

29.

Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերը մշակելը (ըստ անհրաժեշտության) և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2019 թ. սեպտեմբերի 5-ը

30.

Հայտատու մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կառավարության 2020 թվականի պետական բյուջեի ուղերձի մաս կազմող` 2020 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում) մշակելը, ինչպես նաև իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնելը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ.
օգոստոսի 26-ը

31.

ՀՀ արդարա-դատության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ մարզպե-տարաններ
ՀՀ համայնքների ղեկավարներ (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով)

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման 2020 թվականի գործընթացի իրականացման ապահովում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող`
ՀՀ օրենքների
կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին»
ՀՀ օրենքով և
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված դեպքում)

32.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային շրջանակների վերանայում (թարմացում), ըստ անհրաժեշտության՝ ծախսային չափաքանակների վերանայման վերաբերյալ առաջարկի մշակում (ներառյալ վերանայված ցուցանիշների գծով համեմատականների կազմում):

       

մինչև 2019 թ. սեպտեմբերի 9-ը

33.

      

Ժամանակացույցի 28-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում իրականացված քննարկումների արդյունքներով հայտատու մարմինների՝ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում ՀՀ վարչապետի մոտ:

     

մինչև 2019 թ. սեպտեմբերի 16-ը

34.

ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմիններ
(յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ օրենքների պահանջների համաձայն՝ ՀՀ 2020 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի` ՀՀ վարչապետի մոտ` ժամանակացույցի 33-րդ կետում նշված քննարկումների արդյունքներով նախագծերը մշակելը և սահմանված կարգով
ՀՀ կառավարություն ներկայացնելը` հավանություն ստանալու համար, այդ թվում`
1) ՀՀ կրթության և գիտության նախարարություն`
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ 2020 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը.
2) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն`
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2020 թվականի ծրագրի նախագիծը.
3) ՀՀ առողջապահության նախարարություն`
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Առողջապահության պետական նպատակային 2020 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն`
ա. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,
բ. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,
գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագրի նախագիծը.
5) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն`
«Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թվականի ծրագրի նախագիծը.
6) ՀՀ ոստիկանություն`
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի նախագիծը.
7) ՀՀ բնապահպանության նախարարություն`
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրի նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2019 թ. սեպտեմբերի 20-ը

35.

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2020 թվականի պետական բյուջեի հարկային ծախսերի մեծության գնահատմանը վերաբերող մասերը մշակելը և ներկայացնելը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ. սեպտեմբերի 19-ը

36.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման համար «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան որոշված կորուստների գումարների հաշվարկում և տրամադրում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

մինչև 2019 թ. սեպտեմբերի 19-ը

37.

Հայտատու մարմիններ

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ կառավարությունում:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2019 թ. սեպտեմբերի 20-ը

38.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները հաշվարկելը և ներկայացնելը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2019 թ. սեպտեմբերի 21-ը

39.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելը և ներկայացնելը:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2019 թ. սեպտեմբերի 27-ը

40.

ՀՀ կառավարություն

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում:

x

մինչև 2019 թ. սեպտեմբերի 27-ը

41.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը ներկայացնելը:

ՀՀ կառավարություն

մինչև 2019 թ.
հոկտեմբերի 1-ը

42.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն՝ այլ նյութեր ներկայացնելը:

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2019 թ.
հոկտեմբերի 2-ը

43.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում:

x

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում

44.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքէջում:

x

ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելուն հաջորդող օրը

45.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) տրամադրում:

ՀՀ մարզպետա-րաններ (տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար)

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան