ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 712-Ն
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.09.18 N 1147-Ն, խմբ. 29.11.18 N 1420-Ն)
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 18-րդ մասի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 29.11.18 N 1420-Ն)
1. Սահմանել`
1) զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները` համաձայն N 1 հավելվածի.
2) զինված ուժերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի (համաձայն մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող չափերի)` համաձայն N 2 հավելվածի.
3) հույժ գաղտնի.
4) հույժ գաղտնի.
5) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի սպայական կազմին տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային գոտում ծառայող, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 6 հավելվածի.
7) հույժ գաղտնի.
8) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 8 հավելվածի.
8.1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցը՝ համաձայն N 8.1 հավելվածի.
8.2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի՝ համաձայն N 8.2 հավելվածի.
9) հույժ գաղտնի.
10) քրեակատարողական ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և առավելագույն չափերը` համաձայն N 10 հավելվածի.
11) փրկարար ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և առավելագույն չափերը` համաձայն N 11 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 23.02.17 N 217-Ն, լրաց., փոփ. 27.09.18 N 1147-Ն, փոփ. 29.11.18 N 1420-Ն, 14.03.19 N 224-Ն)
2. Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումը պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում է, որը որոշվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստատված գործակցի և N 2 հավելվածով հաստատված` տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող հաշվարկային մեծության արտադրյալով, եթե ծառայության առանձնահատուկ այդ պայմանի համար սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չէ հավելման բացարձակ չափ:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին`
1) ապահովել, որ սույն որոշմամբ և այլ իրավական ակտերով զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների ծառայողների համար սահմանված հավելումների ընդհանուր գումարը չգերազանցի յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան մարմնին նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի 10 տոկոսը, բացառությամբ զինված ուժերում պետական սահմանի (շփման գծի) առաջնադիրքի խորությամբ (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալ կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում) մարտական հերթապահություն), ինչպես նաև արտասահմանյան երկրներում հատուկ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար տրվող հավելումների.
2) սույն որոշմամբ սահմանված հավելումները` ըստ առանձին զինծառայողների և քրեակատարողական ու փրկարար ծառայությունների ծառայողների թվաքանակի, սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան յուրաքանչյուր մարմնին նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների հաշվառման և փաստաթղթավորման կարգը.
4) ապահովել, որպեսզի սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների համար հավելումները հաշվարկվեն համապատասխան պայմաններում ծառայության փաստացի օրերի դիմաց:
(3-րդ կետը լրաց. 26.01.17 N 63-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման |
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ |
Հավելումների գործակիցը հաշվարկման մեծությունների նկատմամբ կամ բացարձակ չափը |
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ | ||
ծածկագիրը |
անվանումը | |||
1 |
2 |
3 |
4 | |
Ա. ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄ | ||||
1. |
Մարտական հերթապահություն |
|||
1.1 |
Պետական սահմանի (շփման գծի) առաջնադիրքի խորությամբ (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում) |
1,63 |
Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 1 օրը կամ 12 ժամ և դրանից ավելի ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը` չի համարվում: Պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի (բացառությամբ սերժանտական դասընթացներ անցածների համար) սույն պայմանում փաստացի օրերի համար հավելավճարի սահմանված ամսական չափն ավելանում է 1,0 գործակցով: | |
1.2 |
Պետական սահմանի առաջին դիրքից դեպի պաշտպանության (երկրի) խորքն ընկած տարածքում և գումարտակի պահպանության շրջաններից դուրս (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններից դուրս), վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (մարտական դիրքերում) |
0,2 |
Համալիր, հատուկ միջոցառումներ, որոնք անցկացվում են պետական սահմանի պահպանման և պաշտպանության նպատակով: Ավիացիոն ստորաբաժանումների մարտական հերթապահության ամսական հաշվարկային ցուցանիշը սահմանել 6 օրացուցային օր: | |
2 |
Ծառայություն (աշխատանք) առաջնագծում |
|||
2.1 |
Պետական սահմանից (շփման գծից) առաջ |
|||
2.1.1 |
Խորքային հետախուզություն |
3,0 |
Հակառակորդի հետ շփման գծի չեզոք գոտիներում հատուկ միջոցառումների կազմակերպման, առաջադրանքը և իրականացման ենթակա գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի և զորամասի հրամանատարի հրամաններով: | |
2.1.2 |
Հատուկ նշանակության գործունեություն |
|||
2.1.2.1 |
պլանավորում և կազմակերպում |
0,2 |
Հատուկ նշանակության գործողությունների (միջոցառումների) պլանավորում, կազմակերպում, վերահսկում, մոդելավորում: | |
2.1.2.2 |
հատուկ առաջադրանքներ և աշխատանքներ |
1, 3, բայց ոչ պակաս 88.500 դրամ |
Առաջնագծում և հակառակորդի թիկունքում հատուկ գործողությունների իրականացման պատրաստություն ապահովող հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածություն: | |
2.1.3 |
Հակառակորդի, տեղանքի և օբյեկտների ինժեներական հետախուզում, ականազերծում, արգելափակոցների տեղադրում (սարքավորում) |
3,0 |
Պայթյունավտանգ առարկաների վնասազերծման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն: | |
2.2 |
Առաջնագծում` մինչև առաջին դիրքի խորությամբ |
|||
2.2.1 |
Ինժեներական ապահովման խնդիրների (աշխատանքների) կատարում |
1,5 |
Ականազերծման, ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների տեղադրման (սարքավորման), պայթեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն: | |
2.2.2 |
Պետական սահմանի (շփման գծի) առաջնադիրքի խորությամբ (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում) առանձին առաջադրանքների և հանձնարարականների կատարում |
1,5 |
Նշված տարածքներում սկսած 1 օրվանից և ավելի ծառայության փաստացի օրերի հաշվարկով: | |
2.3 |
Հատուկ նշանակության առաջադրանքի կատարում |
|||
2.3.1 |
Օպերացիոն ուղղության ուսումնասիրում |
1,5 |
Տեղանքի ուսումնասիրման, դիտարկման, հաշվառման և տեղեկությունների հայթայթման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են համապատասխան ծառայության պետի և զորամասի հրամանատարի հրամաններով: Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն: | |
2.3.2 |
Ռադիոէլեկտրոնային իրավիճակի ուսումնասիրում |
1,5 |
Հակառակորդի զորքերի ղեկավարման համակարգերի ռադիոէլեկտրոնային ճառագայթման միջոցների բացահայտման, հաշվառման և տեղորոշման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են համապատասխան ծառայության պետի և զորամասի հրամանատարի հրամաններով: Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն: | |
Բ. Առողջության և կյանքի համար վտանգ ներկայացնող գործունեություն | ||||
3 |
Ծառայության (աշխատանքի) վնասակար պայմաններ |
|||
3.1 |
Թռիչքների սպասարկում |
0,1 |
Բարձր ձայնային, ճնշման, հաճախականության ագրեգատների, ճառագայթող սարքավորումների հետ առնչվող ծառայություն: | |
3.2 |
Բժշկական նեղ մասնագիտական գործունեություն |
0,2 |
Մշտական շփում տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ, ռենտգենյան և այլ իոնիզացնող ճառագայթների ու էլեկտրոմագնիսական դաշտի ազդեցության, թունավոր գազերի ներգործության պայմաններում, հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների հետ շփման պայմաններում ծառայություն: | |
3.3 |
Թունավոր նյութերի հետ շփման պայմաններ |
|||
3.3.1 |
Քիմիական նյութերի հետ շփում |
0,2 |
Կուտակիչ մարտկոցների նորոգում, լիցքավորում: | |
3.3.2 |
Թունավոր վառելիքի բաղադրիչների հետ շփման գործունեություն |
0,2 |
Հրթիռային վառելիքի բաղադրիչների հետ շփման պայմաններում, հրթիռների լիցքավորման, դրանց առկայության, վիճակի և պահպանման ստուգումների հետ կապված ծառայություն: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է եզրակացություն, իսկ չափագրման դեպքում` ակտ: | |
3.3.3 |
Դեզինֆեկցիոն-ցնցուղային սարքավորումների հետ կապված գործունեություն |
0,2 |
Միջատազերծման գործունեություն: Դեզինֆեկցիոն, դաշտային բաղնիքի աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: | |
3.3.4 |
Կենդանական ծագում ունեցող սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն (անասնաբուժահամաճարակային և անասնաբուժական գործունեություն) |
0,2 |
Ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների միջավայրում ծառայություն: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ կազմվում է եզրակացություն: | |
3.4 |
Արխիվային գործ |
0,2 |
Վնասակար մանրէների ազդեցության պայմաններում ծառայություն: | |
4. |
Ծառայության (աշխատանքի) ծանր պայմաններ |
|||
4.1 |
Թռիչքների անվտանգության ապահովում |
0,2 |
Թռիչքների ամենօրյա անվտանգ նախապատրաստման և անցկացման գործունեություն: | |
5. |
Ծառայության (աշխատանքի) առավել վնասակար պայմաններ |
|||
5.1 |
Ավիացիոն տեխնիկայի շահագործում |
0,2 |
Թռիչքների իրականացում տարբեր եղանակային և սարքավորումների ազդեցության պայմաններում: | |
5.2 |
Հատուկ վտանգավոր հիվանդությունների հետ աշխատանքային պայմաններ |
0,3 |
Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ առնչվող ծառայություն: | |
5.3 |
Ճառագայթման և ստորգետնյա պայմաններում ռադիոլոկացիոն, ռադիոճնշման, հրթիռների ուղեկցման կայաններում ծառայություն |
0,3 |
Գերբարձր` 150 ՄԳՀց-ից մինչև 3.2 ԳԳՀց հաճախականության ռենտգենային իոնիզացնող ճառագայթման, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկաների (ՍՌՏ-ների) 30 ԿՀց-ից մինչև 300 ԳՀց էլեկտրամագնիսական ճառագայթումների ազդեցության տիրույթների պայմաններում ծառայություն: | |
5.4 |
Փորձարարական թռիչքներ |
5,0 |
Վերանորոգումից հետո ավիացիոն տեխնիկայի փորձարկում: Փորձարարական թռիչքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ – վարչության պետի հրամանով: | |
5.5 |
Թռիչքներ պարաշյուտով |
0,3 |
Հակառակորդի թիկունք ներթափանցելու նպատակով ուսումնական թռիչքների իրականացում: Թռիչքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում են համապատասխան ծառայության պետի և զորամասի հրամանատարի հրամանով: | |
5.6 |
Ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական նյութերին առնչվող գործունեություն |
|||
5.6.1 |
Արտակարգ իրավիճակների ժամանակ ծառայություն |
0,5 |
Արտակարգ իրավիճակում հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: Առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ կազմվում է հաշվետվություն: | |
5.6.2 |
Առօրյա գործունեության ժամանակ ծառայություն |
0,3 |
Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման դասընթացի կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: | |
5.7 |
Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվելու վտանգի համար |
0,6 |
Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց ծառայությունը (աշխատանքը) կապված է մարդու իմունային անբավարարության վիրուս պարունակող նյութերի հետ: | |
5.7.1 |
Մինչև 1 տարվա ծառայության ստաժի համար |
0,2 | ||
5.7.2 |
1-2 տարվա ծառայության ստաժի համար |
0,4 | ||
5.7.3 |
2-3 տարվա ծառայության ստաժի համար |
0,6 | ||
5.7.4 |
3-4 տարվա ծառայության ստաժի համար |
0,8 | ||
5.7.5 |
4 և ավելի տարիների ծառայության ստաժի համար |
1,0 | ||
6. |
Ծառայության (աշխատանքի) առավել ծանր պայմաններ |
|||
6.1 |
Պահպանության բազաներում, զինամթերքի պահեստներում պայթուցիկ սարքերի և նյութերի ու միջոցների հետ անմիջական շփում |
|||
6.1.1 |
Ինժեներական զինամթերքի, միջոցների հետ անմիջական շփում |
0,3 |
Պայթյունավտանգ սարքերի, պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների մշտական անմիջական շփում: | |
6.1.2 |
Հրթիռահրետանային սպառազինության հետ անմիջական շփում |
0,3 |
Պայթյունավտանգ նյութերի և միջոցների հետ անմիջական շփում: | |
6.2 |
Ականազերծման և պայթեցման, ոչ պիտանի զինամթերքի տեղափոխման և ոչնչացման գործունեություն |
|||
6.2.1 |
Ականազերծում և պայթեցում |
0,8 |
Ականազերծման, պայթեցման աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: | |
6.2.2 |
Ոչ պիտանի զինամթերքի տեղափոխում և ոչնչացում |
0,7 |
Ոչ պիտանի զինամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի հրամանով: | |
6.3 |
Սպառազինության զինամթերքի նորոգում, պայթուցիկ նյութերի, լիցքերի, պայթուցիչների և վառոդի օգտագործում |
|||
6.3.1 |
Հրետանային զինամթերքի նորոգում |
0,3 |
Հրետանային զինամթերքի նորոգման գործընթացում արտադրամասի անձնակազմն անմիջականորեն առնչվում է հրավտանգ, պայթյունավտանգ և թունավոր նյութերի հետ: | |
6.3.2 |
Սպառազինության նորոգում |
0,3 |
Սպառազինության նորոգման գործընթացում արտադրամասի անձնակազմն անմիջականորեն առնչվում է հրավտանգ նյութերի հետ: | |
6.4 |
Հրթիռահրետանային սպառազինության բարձում և բեռնաթափում |
0,3 |
Հրավտանգ և պայթյունավտանգ միջոցների բարձման և բեռնաթափման աշխատանքների կազմակերպման և իրականացման ենթակա առաջադրանքն ու գործողությունները, ինչպես նաև մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի գրավոր հանձնարարականի համաձայն: | |
Գ. Այլ բնույթի հատուկ գործունեություն | ||||
7. |
Սահմանված նորմաների ապահովում կամ գերազանցում |
|||
7.1 |
Թռիչքային նորմայի կատարում |
0,3 |
Օդաչուական կազմի սահմանված թռիչքային նորմայի կատարում: | |
7.2 |
Բարձր արտադրողականության ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի լրացուցիչ ծառայություն |
6000 դրամ յուրաքանչյուր լրացուցիչ ժամի համար |
«Կամացու», «Շանտու» բուլդոզերներ շահագործող անձնակազմի լրացուցիչ գործունեություն: | |
7.3 |
Բարձման և բեռնաթափման օրական նորմայի գերազանցում |
1000 դրամ յուրաքանչյուր գերազանցող տոննայի համար |
Մեկ օրվա համար 6 տոննան գերազանցող բեռի դեպքում մեկ մարդու հաշվարկով բարձման և բեռնաթափման աշխատանքների մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի գրավոր հանձնարարականով: Բարձման և բեռնաթափման առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ խմբի ավագի կողմից կազմվում է հաշվետվություն:
Մեկ օրվա համար 5 տոննան գերազանցող զինամթերքի դեպքում մեկ մարդու հաշվարկով բարձման և բեռնաթափման աշխատանքների մասնակիցների (կատարողների) անվանացուցակը սահմանվում է զորամասի հրամանատարի գրավոր հանձնարարականով: Բարձման և բեռնաթափման առաջադրանքի (գործողության) կատարման վերաբերյալ խմբի ավագի կողմից կազմվում է հաշվետվություն: | |
8. |
Բեռնափոխադրումներ և աշխատանքի ծանրաբեռնվածություն, վարորդների կարգայնություն |
|||
8.1 |
Հատուկ տեխնիկայով վտանգավոր բեռների փոխադրում և տեղափոխում |
|||
8.1.1 |
Մինչև 10 տոննա բեռնատարողությամբ |
0,3 |
Հրթիռային զորքերի և հրետանու հատուկ տեխնիկայի շահագործման մասին ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով: Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար: Վտանգավոր բեռների (հրթիռների) տեղափոխության, մեծ չափսերի, ծանր քաշով (21 տ-ից բարձր), բարդ կառավարվող, ծանրության կենտրոնը բարձր տեղակայված բազմահեծան ՀՕՊ հատուկ մեքենաների և կիսակցորդների շահագործման մասին ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով:
Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար: ՍՌՏ-ի տեղափոխման ու տարատեղման իրականացում՝ բազմասռնանի, ծանրաքաշ ավտոմոբիլային քարշակներով կենտրոնի շահագործման մասին ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով: Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար: | |
8.1.2 |
10 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով |
0,8, բայց ոչ պակաս 68000 դրամ | ||
8.2 |
10 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտի շահագործում |
0,8, բայց ոչ պակաս 68000 դրամ |
Արտադրող գործարանի կողմից սահմանված 10 տ և ավելի բեռնատարողությամբ ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով: Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար: Հավելավճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի (տեխնիկայի) շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար: | |
8.3 |
Վարորդների կարգայնություն |
|||
8.3.1 |
«Ե» կարգ |
0,4 |
Ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով: «Ե» կարգի վարորդական իրավունքի վկայական: Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար: Հավելավճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի (տեխնիկայի) շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար: | |
8.3.2 |
«Դ» կարգ |
0,3 |
Ավտոտեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով: «Դ» կարգի վարորդական իրավունքի վկայական: Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար: Հավելավճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի (տեխնիկայի) շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար: | |
8.4 |
Աշխատանքի ծանրաբեռնվածություն |
|||
8.4.1 |
5-10 տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտ |
0,3 |
Ամսական 2.000 տ/կմ բեռնափոխադրումների ցուցանիշը գերազանցելու համար: | |
8.4.2 |
11-20 տոննա բեռնատարողությամբ ավտոտրանսպորտ |
0,5 |
Ամսական 5.000 տ/կմ բեռնափոխադրումների ցուցանիշը գերազանցելու համար: | |
8.4.3 |
21 տոննա և ավելի բեռնատարողությամբ ավտոտրանսպորտ |
0,6 |
Ամսական 8.000 տ/կմ բեռնափոխադրումների ցուցանիշը գերազանցելու համար: | |
9. |
Մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ ծառայություն |
|||
9.1 |
Հատուկ կարևորության (1-ին ձևի) տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց համար |
0,2 |
1-ին ձևի թույլտվություն ունեցող անձնակազմ: | |
9.2 |
Հույժ գաղտնի (2-րդ ձևի) տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց համար |
0,15 |
2-րդ ձևի թույլտվություն ունեցող գաղտնի մասերում (գործավարություններում) հաստիքային ծառայողներ (աշխատողներ): | |
10. |
Հատուկ տեխնիկայի շահագործում |
|||
10.1 |
Ինժեներական տեխնիկայի շահագործում |
0,7, բայց ոչ պակաս 68000 դրամ |
Բարձր որակավորում պահանջող միջին և ծանր բուլդոզերների, ավտոկռունկների, էքսկավատորների, ավտոգրեյդերների և այլ ինժեներական տեխնիկայի ամրակցման վերաբերյալ զորամասի հրամանատարի հրամանով:
Վարորդին մեկից ավելի տրանսպորտային միջոցների ամրակցման դեպքում հավելավճարը հաշվարկվում է մեկ միավորի համար:
Հավելավճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի (տեխնիկայի) շահագործման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար: | |
10.2 |
Ինժեներական տեխնիկա շահագործելու համար մասնագիտական գործունեության ստաժ |
|||
10.2.1 |
3-5 տարի մասնագիտական ստաժի առկայության դեպքում |
0,15 | ||
10.2.2 |
5-10 տարի մասնագիտական ստաժի առկայության դեպքում |
0,3 | ||
10.2.3 |
10-ից ավելի տարի մասնագիտական ստաժի առկայության դեպքում |
0,4 | ||
11. |
Հատուկ խաղաղապահ առաքելություն |
|||
11.1 |
ծառայությունը խաղաղապահ զորամասում |
0,5 |
Խաղաղապահ գործընթացում զինվորական ծառայությունը: | |
11.2 |
ծառայությունն առանձին խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակում |
0,5 | ||
11.3 |
ծառայությունը միջազգային առաքելություններում: |
|||
12. |
Հատուկ տարածքներում ծառայություն իրականացնելու համար |
1,0 |
Հատուկ տարածքներում` մարտական հերթապահություն իրականացնող, ինչպես նաև հիմնական բնակավայրերից հեռու գտնվող ստորաբաժանումներում ծառայություն իրականացնողներ: | |
13. |
Հրամանատարություն և ղեկավարում |
0,3, բայց ոչ ավել քան 135000 դրամ |
Յուրաքանչյուր տարվա համար սպայական պաշտոնների ցանկը և հավելավճարի չափերը սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: | |
14. |
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղում |
|||
14.1 |
ՌԴ և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների սպա ունկնդիրներ |
124 459 դրամ |
||
14.2 |
ՌԴ և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված սպաներ |
91 216 դրամ | ||
14.3 |
ՌԴ և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներ |
82 973 դրամ | ||
14.4 |
ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված զինծառայողներ |
207 297 դրամ | ||
14.5 |
Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների սպա ունկնդիրներ |
100 000 դրամ |
||
15. |
Դասային որակավորման կարգեր` ըստ մասնագիտությունների և զորատեսակների |
Դասային որակավորման կարգը շնորհվում է համապատասխան իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով: | ||
15.1 |
Մոտոհրաձգային, զրահատանկային, հրետանու, ՀՕՊ-ի կապի, ՌԷՊ-ի, ինժեներական, ՌՔԿՊ-ի, թիկունքային ապահովման, տեխնիկական ապահովման, ռազմատեղագրական, ստանդարտացման և չափագրման, հետախուզության մասնագետներ |
|||
15.1.1 |
Վարպետ |
0,2 | ||
15.1.2 |
1-ին կարգ |
0,15 | ||
15.1.3 |
2-րդ կարգ |
0,1 | ||
15.1.4 |
3-րդ կարգ |
|||
15.1.5 |
«Դյուցազն» որակավորման կարգով |
0,5 | ||
15.2 |
Ավիացիա |
|||
15.2.1 |
Ռազմական օդաչու |
|||
15.2.1.1 |
Նշանառու |
1,0 | ||
15.2.1.2 |
1-ին կարգ |
0,9 | ||
15.2.1.3 |
2-րդ կարգ |
0,75 | ||
15.2.1.4 |
3-րդ կարգ |
0,5 | ||
15.2.2 |
Օդագնացության կառավարման մասնագետ |
|||
15.2.2.1 |
1-ին կարգ |
0,9 | ||
15.2.2.2 |
2-րդ կարգ |
0,75 | ||
15.2.2.3 |
3-րդ կարգ |
0,5 | ||
15.2.3 |
Պարաշյուտադեսանտային պատրաստության հրահանգիչ |
|||
15.2.3.1 |
Վարպետ |
1,0 | ||
15.2.3.2 |
1-ին կարգ |
0,9 | ||
15.2.3.3 |
2-րդ կարգ |
0,75 | ||
15.2.3.4 |
3-րդ կարգ |
0,5 | ||
15.2.4 |
Ռազմական ավիացիոն ինժեներ, ռազմական ավիացիոն կապավոր, ինժեներ-օդերևութաբան |
|||
15.2.4.1 |
վարպետ |
0,75 | ||
15.2.4.2 |
1-ին կարգ |
0,5 | ||
15.2.4.3 |
2-րդ կարգ |
0,3 | ||
15.2.4.4 |
3-րդ կարգ |
0,15 | ||
15.2.5 |
Տեխնիկ, տեխնիկ-դիտորդ, հերթապահ-օդերևութաբան |
|||
15.2.5.1 |
1-ին կարգ |
0,5 | ||
15.2.5.2 |
2-րդ կարգ |
0,3 | ||
15.2.5.3 |
3-րդ կարգ |
0,15 | ||
15.2.6 |
Տրանսպորտային ավիացիա (ԻԼ-76, ՅԱԿ-40) |
|||
15.2.6.1 |
թռիչքային անձնակազմ |
|||
15.2.6.1.1 |
նշանառու օդաչու |
1,0 | ||
15.2.6.1.2 |
1-ին կարգ |
0,9 | ||
15.2.6.1.3 |
2-րդ կարգ |
0,75 | ||
15.2.6.1.4 |
3-րդ կարգ |
0,5 | ||
15.2.6.2 |
ինժեներաավիացիոն անձնակազմ |
|||
15.2.6.2.1 |
վարպետ |
0,75 | ||
15.2.6.2.2 |
1-ին կարգ |
0,5 | ||
15.2.6.2.3 |
2-րդ կարգ |
0,3 | ||
15.2.6.2.4 |
3-րդ կարգ |
0,1 | ||
15.3 |
ՍՌՏ վերանորոգող |
|||
15.3.1 |
IV կարգ (ՀՀ զինված ուժերում 8 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող) |
0,25 | ||
15.3.2 |
III կարգ (ՀՀ զինված ուժերում 5 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող) |
0,2 | ||
15.3.3 |
II կարգ (ՀՀ զինված ուժերում 3 և ավելի տարի մասնագիտական ստաժ ունեցող) |
0,15 | ||
15.3.4 |
I կարգ (ՀՀ զինված ուժերում մինչև 2 տարի մասնագիտական ստաժ ունեցող) |
0,1 | ||
15.4 |
Ֆիզիկական պատրաստությունից` ՀՀ ԶՈՒ-ում բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայող |
|||
15.4.1 |
Պատվավոր մարզիկ |
0,2 | ||
15.4.2 |
1-ին կարգի մարզիկ |
0,15 | ||
15.4.3 |
2-րդ կարգի մարզիկ |
0,1 | ||
15.4.4 |
3-րդ կարգի մարզիկ |
|||
15.5 |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում |
ՀՀ վարչապետի 1999 թ. ապրիլի 16-ի N 226 որոշմամբ սահմանված ժամկետների համար: | ||
15.5.1 |
Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած - մարզիկներ - մարզիկների մարզիչներ |
113 100 դրամ 54 680 դրամ | ||
15.5.2 |
Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած - մարզիկներ - մարզիկների մարզիչներ |
88 150 դրամ 43 120 դրամ | ||
15.5.3 |
Օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած - մարզիկներ - մարզիկների մարզիչներ |
67 440 դրամ 32 760 դրամ | ||
15.5.4 |
Աշխարհի չեմպիոն դարձած - մարզիկներ - մարզիկների մարզիչներ |
88 150 դրամ 43 120 դրամ | ||
15.5.5 |
Աշխարհի 2-րդ մրցանակակիր դարձած - մարզիկներ - մարզիկների մարզիչներ |
40 000 դրամ 20 000 դրամ | ||
15.5.6 |
Աշխարհի 3-րդ մրցանակակիր դարձած - մարզիկներ - մարզիկների մարզիչներ |
40 000 դրամ 20 000 դրամ | ||
15.5.7 |
Եվրոպայի չեմպիոն դարձած - մարզիկներ - մարզիկների մարզիչներ |
68 150 դրամ 33 120 դրամ | ||
15.5.8 |
Եվրոպայի 2-րդ մրցանակակիր դարձած - մարզիկներ - մարզիկների մարզիչներ |
40 000 դրամ 20 000 դրամ | ||
15.5.9 |
Եվրոպայի 3-րդ մրցանակակիր դարձած - մարզիկներ - մարզիկների մարզիչներ |
40 000 դրամ 20 000 դրամ | ||
15.6 |
նախկին ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչներ |
0,2 |
||
15.7 |
սպորտի վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային վարպետի, գրոսմայստերի կոչում ունեցող, մասնագիտությամբ աշխատող մասնագետներ |
0,15 | ||
16. |
Բարձր լեռնային վայրերում ծառայության համար |
|||
16.1 |
Ծովի մակերևույթից 2000 - 3000 մ բարձրության վրա գտնվող վայրեր |
*) Ծանոթագրություն ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց և հավելումների չափերը սահմանվում են մինչև 2014 թ. հուլիսի 1-ը փաստացի հաշվարկված չափերով | ||
16.2 |
Ծովի մակերևույթից 3000 մ և ավելի բարձրության վրա գտնվող վայրեր |
(հավելվածը փոփ. 18.02.16 N 183-Ն, 23.02.17 N 217-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման |
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԵՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԳՈՐԾՈՂ ՉԱՓԵՐԻ)
(դրամ) |
NN ը/կ |
Պաշտոնների խումբը կամ անվանումը |
Զինվորական կոչումները |
Հաշվարկման մեծություններ չափերը |
1 |
2 |
3 |
4 |
1 |
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ |
գեներալ-գնդապետ |
240,650 |
2 |
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
գեներալ-լեյտենանտ |
205,757 |
3 |
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ 1-ին տեղակալ |
186,595 | |
4 |
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ տեղակալ |
159,570 | |
5 |
1 |
155,578 | |
6 |
2 |
141,456 | |
7 |
3 |
գեներալ-մայոր |
127,178 |
8 |
4 |
121,027 | |
9 |
5 |
119,973 | |
10 |
39 |
գնդապետ |
118,200 |
11 |
38 |
111,646 | |
12 |
37 |
105,092 | |
13 |
36 |
97,511 | |
14 |
35 |
95,862 | |
15 |
34 |
94,214 | |
16 |
33 |
92,565 | |
17 |
32 |
90,917 | |
18 |
31 |
փոխգնդապետ |
89,251 |
19 |
30 |
87,602 | |
20 |
29 |
85,962 | |
21 |
28 |
84,349 | |
22 |
27 |
82,708 | |
23 |
26 |
82,179 | |
24 |
25 |
81,636 | |
25 |
24 |
մայոր |
81,114 |
26 |
23 |
80,571 | |
27 |
22 |
80,030 | |
28 |
21 |
79,501 | |
29 |
20 |
78,971 | |
30 |
19 |
կապիտան |
78,427 |
31 |
18 |
77,872 | |
32 |
17 |
77,594 | |
33 |
16 |
77,317 | |
34 |
15 |
77,038 | |
35 |
14 |
76,761 | |
36 |
13 |
ավագ լեյտենանտ |
76,484 |
37 |
12 |
76,154 | |
38 |
11 |
59,525 | |
39 |
10 |
54,050 | |
40 |
9/5 |
ավագ ենթասպա |
52,160 |
41 |
9/4 |
51,674 | |
42 |
9/3 |
51,188 | |
43 |
9/2 |
50,702 | |
44 |
9/1 |
50,216 | |
45 |
8/6 |
ենթասպա |
49,727 |
46 |
8/5 |
49,241 | |
47 |
8/4 |
48,755 | |
48 |
8/3 |
48,269 | |
49 |
8/2 |
47,783 | |
50 |
8/1 |
47,297 | |
51 |
7/3 |
ավագ (պ) |
68,386 |
52 |
7/2 |
67,400 | |
53 |
7/1 |
66,414 | |
54 |
6/5 |
ավագ սերժանտ (պ) |
65,478 |
55 |
6/4 |
64,883 | |
56 |
6/3 |
64,288 | |
57 |
6/2 |
63,693 | |
58 |
6/1 |
63,098 | |
59 |
5/5 |
սերժանտ (պ) |
62,567 |
60 |
5/4 |
61,378 | |
61 |
5/3 |
60,189 | |
62 |
5/2 |
59,000 | |
63 |
5/1 |
57,811 | |
64 |
4/4 |
եֆրեյտոր (պ) |
57,229 |
65 |
4/3 |
56,486 | |
66 |
4/2 |
55,743 | |
67 |
4/1 |
55,000 | |
68 |
3/6 |
շարքային (պ) |
54,460 |
69 |
3/5 |
53,973 | |
70 |
3/4 |
53,486 | |
71 |
3/3 |
53,000 | |
72 |
3/2 |
52,513 | |
73 |
3/1 |
52,027 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ դեպարտամենտի ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.11.18 N 1420-Ն, 14.03.19 N 224-Ն)
(դրամ) |
1. |
Քննչական դեպարտամենտի սպայական կազմ |
66 138 |
(հավելվածը փոփ. 29.11.18 N 1420-Ն, 14.03.19 N 224-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ, ինչպես նաեվ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական եվ շարքային կազմերի ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը լրաց. 23.02.17 N 217-Ն, փոփ. 29.11.18 N 1420-Ն)
(դրամ) |
1. |
Սահմանապահ զորքերի սահմանային գոտում ծառայող զինծառայողներ |
39 682 |
2. | Պայմանագրային զինվորական ծառայության անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներ |
1678 |
(հավելվածը լրաց. 23.02.17 N 217-Ն, փոփ. 29.11.18 N 1420-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 8 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 27.09.18 N 1147-Ն)
NN |
Օպերատիվ-հետախուզական և հասարակական կարգի ապահովման գործունեություն, ինչպես նաև այդ գործունեությանն օժանդակող գործառույթներ ներառող պաշտոնները |
Ամսական հավելման առավելագույն չափը (դրամ) | |
1 |
2 |
3 |
4 |
Ա |
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, բաժանմունքների՝ | ||
1. |
պետ, գծային բաժնի պետ, գծային բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, գծային բաժնի պետի տեղակալ (օպերատիվ գծով), տարածքային բաժանմունքի պետի տեղակալ, գծային բաժանմունքի պետի տեղակալ, քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքի՝ պետ, տեղակալներ, ավագ օպերլիազոր, օպերլիազոր, կրտսեր օպերլիազոր |
33,069 | |
Բ |
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական և մարզային վարչությունների՝ |
26,455 | |
1. |
փորձաքրեագիտական բաժանմունքի` պետ, ՀԿՀ ավագ փորձագետ, ավագ փորձագետ, փորձագետ | ||
2. (կետն ուժը կորցրել է 04.05.17 N 455-Ն) | |||
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների՝ | |||
1. |
պետի տեղակալ, գծային բաժնի պետի տեղակալ (ծառայության գծով) | ||
2. |
պետի տեղակալ, ինքը և հետաքննության բաժանմունքի պետ | ||
Տարածքային բաժնի, բաժանմունքների՝ | |||
1. |
հետաքննության գծով ավագ տեսուչ, տեսուչ | ||
2. |
համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, տեսուչ | ||
Գ |
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների՝ | ||
1. |
բաժնի պետի տեղակալ, գծային բաժնի պետի տեղակալ (անձնակազմի գծով) |
21,164 | |
2. |
անչափահասների գործերով (դպրոցական) ավագ տեսուչ, տեսուչ | ||
3. |
համայնքային ոստիկանության բաժանմունքի (խմբի) պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, տեսուչ | ||
4. |
կապի՝ ավագ ինժեներ, ինժեներ, կրտսեր տեսուչ | ||
5. |
թույլտվության համակարգի ավագ տեսուչ | ||
6. |
զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ | ||
7. |
հատուկ գաղտնագրման և տեղեկատվության գծով ավագ տեսուչ, տեսուչ | ||
8. |
ինֆորմացիայի և վերլուծության ավագ տեսուչ, տեսուչ | ||
9. |
համակարգչային վերլուծության խմբի ավագ տեսուչ | ||
10. |
ավագ | ||
Երևան քաղաքի և մարզային վարչությունների՝ | |||
1. |
պետ | ||
2. |
պետի տեղակալներ (օպերատիվ, ծառայության գծով և շտաբի պետ) | ||
3. |
քրեական հետախուզության բաժնի՝ պետ, տեղակալ, բաժանմունքի պետ | ||
4. |
անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ՀԿԳ ավագ օպերլիազոր, ավագ օպերլիազոր, կրտսեր օպերլիազոր | ||
5. |
Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի պետ, պետի տեղակալ (օպերատիվ գծով), ավագ օպերլիազոր, օպերլիազոր | ||
6. |
ջրային տրանսպորտի ավագ տեսուչ, տեսուչ, ոստիկան | ||
Դ |
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի՝ |
16,931 | |
1. |
ՀՀ ոստիկանության պետի՝ գլխավոր խորհրդական, օգնական, ավագ ռեֆերենտ, ռեֆերենտ, ոստիկանության պետի տեղակալի օգնական | ||
ՀՀ ոստիկանության՝ | |||
1. |
քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ներքին անվտանգության վարչության ծառայողներ | ||
Ե |
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողներ |
13,492
| |
ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի ծառայողներ | |||
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների` | |||
1) |
պետի տեղակալներ (կադրերի և անձնակազմի գծով) | ||
2) |
շտաբի ծառայողներ | ||
3) |
զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ, հետաքննության բաժանմունքի` ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, հաշվառման գծով ավագ տեսուչ, թույլտվության համակարգի ՀԿՀ ավագ տեսուչ, թույլտվության համակարգի ավագ տեսուչ, կապի ավագ ինժեներ, ինժեներ, կազմ-վերլուծական բաժանմունքի պետ, ավագ տեսուչ, տեսուչ | ||
Հասարակական կարգի ապահովման բաժնի, պրոֆիլակտիկայի (ծառայության) բաժանմունքի (խմբի) պետ, պետի տեղակալ, ավագ տեսուչ, տեսուչ | |||
Երևան քաղաքի ՁՊՎ-ի պետի տեղակալ (ծառայության գծով), ավագ տեսուչ, տեսուչ | |||
Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, տարածքային բաժնի գծային բաժանմունքի՝ ծառայության վաշտի ծառայողներ, ծառայության՝ ավագ տեսուչ, տեսուչ | |||
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի, մարզային վարչություններին ենթակա տարածքային բաժինների պարեկապահակետային ծառայության վաշտի, դասակի, ջոկի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումների ծառայողներ | |||
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ծառայողներ | |||
Զ |
ՀՀ ոստիկանության՝ |
13,228 | |
1. |
պետի աշխատակազմի ղեկավար, շտաբի, կադրերի, իրավաբանական, ֆինանսաբյուջետային, տնտեսական, հասարակայնության հետ կապերի և լրատվության, անձնագրային և վիզաների, ներքին աուդիտի, բժշկական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների, ինֆորմացիոն կենտրոնի, ՀՀ-ում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինների պետեր | ||
է |
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի (բացառությամբ 4-րդ (հատուկ) գումարտակի) ծառայողներ |
20000 | |
Ը |
Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի |
||
1. |
Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատար |
214910 | |
2. |
Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ |
184200 | |
3. |
Վաշտի հրամանատար |
184200 | |
4. |
Ավագ ինժեներ |
156200 | |
5. |
Դասակի հրամանատար |
187650 | |
6. |
Տեսուչ |
168050 | |
7. |
Ավագ ոստիկան |
118440 | |
Թ |
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողներ |
13228 | |
Ժ |
Հույժ գաղտնի |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 8.1 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ
Ծածկագիրը |
Ծառայության առանձնահատուկ պայմանների անվանումը |
Հավելումների գործակիցը |
Ծառայության պայմանների նկարագիրը և հաշվարկման կարգը |
ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄ | |||
1. |
Մարտական հերթապահություն |
||
1.1. |
Պետական սահմանի (շփման գծի) առաջնադիրքի խորությամբ (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում) |
1.63 |
Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 1 օրը կամ 12 ժամ և դրանից ավելի ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը` չի համարվում: Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի սույն պայմանում փաստացի օրերի համար հավելավճարի սահմանված ամսական չափն ավելանում է 1,0 գործակցով: |
(հավելվածը լրաց. 27.09.18 N 1147-Ն)
Հավելված N 8.2 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԵՐԻ
(դրամ) |
NN |
Պաշտոնների խումբը |
Զինվորական կոչումը |
Հաշվարկման մեծությունների չափերը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
39 |
գնդապետ |
118,200 |
2. |
38 |
111,646 | |
3. |
36 |
97,511 | |
4. |
34 |
94,214 | |
5. |
30 |
փոխգնդապետ |
87,602 |
6. |
29 |
85,962 | |
7. |
28 |
84,349 | |
8. |
27 |
82,708 | |
9. |
24 |
մայոր |
81,114 |
10. |
23 |
80,571 | |
11. |
22 |
80,030 | |
12. |
21 |
79,501 | |
13. |
20 |
78,971 | |
14. |
19 |
կապիտան |
78,427 |
15. |
18 |
77,872 | |
16. |
17 |
77,594 | |
17. |
13 |
ավագ լեյտենանտ |
76,484 |
18. |
12 |
76,154 | |
19. |
9/5 |
ավագ ենթասպա |
52,160 |
20. |
9/4 |
51,674 | |
21. |
8/6 |
ենթասպա |
49,727 |
22. |
8/5 |
49,241 | |
23. |
8/4 |
48,755 | |
24. |
8/3 |
48,269 | |
25. |
7/1 |
ավագ (պ) |
66,414 |
26. |
6/2 |
ավագ սերժանտ (պ) |
63,693 |
27. |
5/2 |
սերժանտ (պ) |
59,000 |
28. |
3/6 |
շարքային (պ) |
54,460 |
29. |
3/4 |
53,486 |
(հավելվածը լրաց. 27.09.18 N 1147-Ն)
Հավելված N 10 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Հավելումների բովանդակությունը |
Հավելման չափը |
(դրամ) | ||
1 |
2 |
3 |
1. |
Եթե տվյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թիվը, որոնք ազատազրկումը պետք է կրեն կիսափակ տեսակի քրեակատարողական հիմնարկներում, գերազանցում է քրեակատարողական հիմնարկում սահմանված լրակազմի 50 տոկոսը |
6700 |
2. |
Եթե տվյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թիվը, որոնք ազատազրկումը պետք է կրեն փակ տեսակի քրեակատարողական հիմնարկներում, միասին վերցրած, գերազանցում է քրեակատարողական հիմնարկում սահմանված լրակազմի 50 տոկոսը |
10000 |
3. |
Մինչև 6 բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար աշխատելու համար |
6500 |
4. |
6-ից ավելի բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար աշխատելու համար |
10200 |
5. |
Բժշկական աշխատանքային կամ բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ կամ անդամ լինելու համար |
16300 |
6. |
Առողջության համար վնասակար աշխատանքներ կատարելու համար, մասնավորապես՝ |
28600 |
1) համաճարակաբանական, բակտերիոլոգիական, վիրուսաբանական բաժնում, բաժանմունքում կամ լաբորատորիայում աշխատելու համար 2) ռենտգենյան, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլների) բաժնում, բաժանմունքում, լաբորատորիայում կամ կաբինետում աշխատելու համար 3) տուբերկուլոզային կամ հակատուբերկուլոզային հիվանդանոցում, բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար 4) հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար 5) հոգեկան հիվանդների բուժման և պահպանման համար նախատեսված բուժական հիմնարկում, բաժնում, բաժանմունքում, պալատում կամ կաբինետում աշխատելու համար | ||
7. |
Առողջության համար առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար, մասնավորապես՝ 1) հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժանմունքում աշխատելու համար 2) սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) բաժանմունքում աշխատելու համար 3) ՄԻԱՎ/ՁԻԱՎ բաժանմունքում, լաբորատորիայում աշխատելու համար 4) ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքում աշխատելու համար 5) մաշկավեներաբանական բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար 6) նարկոլոգիական բաժանմունքում աշխատելու համար 7) վիրաբուժական բաժանմունքում վիրահատություն և վիրակապություն անողների համար, ինչպես նաև ատամնաբուժական բաժանմունքում ատամների էքստրակցիա և սանացիա կատարողների համար |
57200 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 11 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման |
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
Հավելումների դեպքերը |
ՓԾ ծառայողների պաշտոնները |
Կոչումը |
Քանակը |
Գումարը |
ՀԱԿԷԿ-ի տարածքում տեղակայված ջոկատի կողմից հատուկ պայմաններում ծառայության համար |
հրամանատար |
գնդապետ |
1 |
5000 |
հրամանատարի տեղակալ |
փոխգնդապետ |
1 |
5000 | |
ավագ հրահանգիչ |
մայոր |
1 |
5000 | |
խմբի հրամանատար |
մայոր |
4 |
5000 | |
հրահանգիչ |
կապիտան |
4 |
5000 | |
օղակի հրամանատար |
ավագ |
12 |
5000 | |
վարպետ փրկարար |
ավագ |
1 |
5000 | |
ավագ հրշեջ |
ավագ սերժանտ |
12 |
5000 | |
վարորդ |
սերժանտ |
13 |
5000 | |
հրշեջ |
սերժանտ |
40 |
5000 | |
ռադիոհեռախոսավար |
ավագ սերժանտ |
4 |
5000 | |
Ընդամենը |
93 |
465000 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |