ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 1467-Ն
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտաքիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 3 հավելվածի.
4) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 4 հավելվածի.
5) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող մսի և մսամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 5 հավելվածի.
6) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ձկան և ձկնամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 6 հավելվածի.
7) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 7 հավելվածի.
8) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 8 հավելվածի.
9) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կարտոֆիլի, թարմ բանջարեղենի և պտուղների տարբեր տեսակի պահեստներում երկարաժամկետ և կարճաժամկետ պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 9 հավելվածի.
10) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 10 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 07.03.19 N 182-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Հավելված N 1 |
Չ Ա Փ Ե Ր
հարկման բազայի որոշման նպատակով ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտաքիմիական ապրանքների, պղնձի եվ պղնձի խտանյութի տեղափոխման եվ պահպանման ժամանակ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐուՍՏներԻ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտաքիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
2. Քիմիական արտադրանքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր են համարվում (արտադրանքի անվանումը, բնական կորուստների չափման միավորը, բնական կորուստների չափը)`
1) մրջնաթթու` 0,23 կգ/մ3:
3. Հանքային պարարտանյութերի պահպանման և ավտոտրանսպորտով տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր են համարվում (պարարտանյութի անվանումը, բնական կորուստների չափերը (տոկոս ընդհանուր ապրանքի զանգվածից) ավտոմեքենայով տեղափոխելուց)`
1) ամոնիումի սելիտրա, կարբամիդ, ամոնիումի-նատրիումի սուլֆատ` 0,05.
2) պրեցիպիտատ, կալիումի սուլֆատ, ամոֆոս, դիամոնիֆոսֆատ, սուպերֆոսֆատ հատիկավոր ապատիտի կոնցենտրատից առանց ավելացումի և մանրամասնիկի ավելացումով, սուպերֆոսֆատ կրկնակի մանրամասնիկի, նիտրոֆոս` 0,05.
3) նիտրոֆոսկա, նիտրոամոֆոս` 0,05.
4) հանքային պարարտանյութ պինդ հատիկավոր (բոլոր տեսակի) կարբամիդ` 0,05.
5) ամոնիումի սուլֆատ, նիտրոֆոսկա` 0,15.
6) սուպերֆոսֆատ հատիկավոր ապատիտի կոնցենտրատից առանց ավելացումի և մանրամասնիկի ավելացումով, սուպերֆոսֆատ ամոնիզացված կրկնակի հատիկավոր, ամոֆոս, նիտրոֆոս, ազոֆոսկա, դիամոնֆոսֆատ, դիամոֆոսկա` 0,25.
7) կալիումի քլորիդ, կալիումական աղ, կալինիտ, կալիումի-մագնեզիումի սուլֆատ` 0,15.
8) ֆոսֆորի ալյուր` 0,25:
4. Հանքային պարարտանյութերը երկաթուղով տեղափոխելուց առաջացող բնական կորուստների չափեր են համարվում (բեռների անվանումը տարիֆային անվանացանկով, բնական կորուստների չափերը (% ընդհանուր ապրանքի զանգվածից)`
1) քիմիական և հանքային պարարտանյութ` 0,09.
2) ամոնիակաջուր` 0,07.
3) հանքային պարարտանյութեր (ազոտի, կալիումի) բացված տարայի մեջ, փակ վագոններում առանց տարաների և հատուկ վագոններում տեղափոխվող` 0,33.
4) հանքային պարարտանյութեր (ֆոսֆատի) բացված տարայի մեջ, փակ վագոններում առանց տարաների և հատուկ վագոններում տեղափոխվող` 0,45:
5. Փայտաքիմիական ապրանքները մեկ տարվանից ավելի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր են համարվում (հումքի անվանումը, պահման մեթոդը, բնական կորուստների չափերը (տոկոս ընդհանուր պահված ծավալի համեմատ ամեն ամիս պահելուց)`
1) սկիպիդար ռեզերվուարներում` 0.075.
2) պիխտայի յուղ ռեզերվուարներում` 0.075.
3) քացախաթթվի բութիլ եթեր (բուտիլացետատ) ցիստեռններում` 0.065.
4) քացախաթթու փայտեքիմիական սննդային ցիստեռններում` 0.015.
5) ձյութ փայտե տերևային հանքատեսակ մետաղական փակ տարողությունում` 0.025.
6) ինգիբիտոր փայտե-ձյութե հորիզոնական ցիլինդրական ցիստեռնում` 0.015.
7) ածուխ բնափայտի ռետորային բաց տիպի բունկերներում 200 խոր. մետր տարողությունով` 0.1:
6. Բամբակյա շրոտի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր են համարվում (ապրանքի անվանումը, պահման ժամկետը, բնական կորուստների չափերը (տոկոս ընդհանուր զանգվածից)`
1) բամբակյա շրոտ մինչև 3 ամիս` 0,29:
7. Պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր են համարվում (հումքի անվանումը, բնական կորուստների չափը (տոկոս առաքվող խտանյութի խմբաքանակից)`
Պղնձի խտանյութ փոշիատիպ (85%-80%) բաց վիճակում առանց թաղանթային ծածկույթի`
1) մեխանիկական բարձում ավտոմեքենաների մեջ և բեռնաթափում` 0,6.
2) ավտոմեքենաներով` 0,4.
3) բարձում վագոնների մեջ և տեղափոխում երկաթգծով` 0,6.
4) բեռնաթափում վագոններից և բարձում ծովային տրանսպորտ` 0,7.
5) բաց պահեստներում պահեստավորման ժամանակ` 0,1-0,35:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 |
Չ Ա Փ Ե Ր
հարկման բազայի որոշման նպատակով ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ շինարարության բնագավառում առաջացող բնական ԿՈՐուՍՏներԻ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող Հայաստանի Հանրապետության շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են արտադրանքի ֆիզիկաքիմիական հատկությունների, օդերևութաբանական գործոնների ազդեցության, ոչ կատարյալ տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև կարող են առաջանալ նյութերի ընդունման, պահպանման և շինարարության համար բացթողման ժամանակ:
2. Սույն հավելվածի կիրառության իմաստով շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստներին չեն վերաբերում շինարարությունում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները:
3. Բնական կորուստների չափերը հանդիսանում են առավելագույնները, որոնց սահմաններում թույլատրվում է համախառն եկամտից նվազեցում փաստացի բնական կորստի դեպքում տվյալ տարվա ընթացքում:
4. Շինարարության բնագավառում բնական կորուստների չափերը սահմանվում են բնական մեծությունից տոկոսային արտահայտությամբ: Շինարարության բնագավառում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափը որոշվում է`
1) նյութերի պահպանման ժամանակ`
Կ = Ծ x Ն / 100 , որտեղ`
Կ-ն՝ նյութերի բնական կորստի չափն է պահպանման ժամանակ,
Ծ-ն՝ պահպանվող նյութի ծավալն է, որն ընդունվում է համաձայն մուտքագրման փաստաթղթերի,
Ն-ն՝ նորման է.
2) նյութերի տեղափոխման ժամանակ անկախ տեղափոխման հեռավորությունից`
Կ = Ծ x Ն / 100 , որտեղ`
Կ-ն՝ նյութերի բնական կորստի չափն է տեղափոխման ժամանակ,
Ծ-ն՝ տեղափոխվող նյութի ծավալն է բնական մեծությամբ (քմ, խմ, տ և այլն), որն ընդունվում է տրանսպորտային բեռնագրերով գործարան-պատրաստողից մինչև պահպանման վայրը (պահեստ, բազա, շինարարական հրապարակ) և պահպանման վայրից մինչև օբյեկտ,
Ն-ն նորման է:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 3 |
Չ Ա Փ Ե Ր
հարկման բազայի որոշման նպատակով ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆերԻ ԵՎ ԿՈՆՅԱԿներԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐուՍՏներԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ կոնյակի սպիրտների և կոնյակների որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի)։
2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում կոնյակի սպիրտի և կոնյակի պահպանման, հասունացման, հարստացման և տեղափոխման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
3. Կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստներն արձանագրվում են և ենթակա են դուրսգրման սահմանված կարգով իրականացված գույքագրումների արդյունքների փաստացի տարբերությունների չափով, բայց ոչ ավելի, քան թույլատրելի սահմանային չափերը։
II. ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆերԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ ԵՎ ԿՈՆՅԱԿներԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
4. Կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի և կոնյակների բնական կորուստների չափերը պահպանման և հասունացման ընթացքում հաշվարկվում են դրանց մեջ պարունակվող ջրազուրկ սպիրտի միջին ամսական քանակից (ծավալից)։ Ամսվա նորմատիվ կորուստները որոշվում են տարեկան չափերը բաժանելով 12-ի։ Պահպանման և հասունացման պրոցեսում գտնվող կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի և կոնյակների միջին ամսական քանակը որոշվում է մեկ ամսվա օրական մնացորդների գումարը բաժանելով ամսվա օրերի քանակին։
5. Կոնյակի սպիրտների առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում ընդունված բնական կորուստների չափերը բոլոր տեսակի տարաներում նվազում են երրորդ տարվա հասունացման համար 5 տոկոսի, իսկ չորրորդ տարվա հասունացման համար 10 տոկոսի չափով։ Հետագա տարիների հասունացման բնական կորուստները պահպանվում են չորրորդ տարվա բնական կորուստների չափով:
Օրինակ՝ մինչև 70 դալ տարողությամբ կաղնե տակառում կոնյակի սպիրտի պահպանման և հասունացման ընթացքում բնական կորուստը կազմում է՝
1) երրորդ տարվա համար՝ 4,2- (4,2x 5)։ 100= 3,99 տոկոս.
2) չորրորդ տարվա համար՝ 3.99-(3.99x10)։ 100= 3,59 տոկոս:
III. ԿԱՂՆԵ ՏԱԿԱՌՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՎԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
6. Կաղնե տակառներում կոնյակի սպիրտների և սպիրտավորված ջրերի առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով՝ կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)`
Տակառների |
Մինչև 70 դալ |
70-150 |
150 դալ և |
մինչև 120 դալ |
Կորուստների |
4,2 |
2,8 |
2,5 |
7,0 |
IV. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՂՆԵ ՏԱԿԱՌՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ ՆԵՐԾԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
7. Պահպանման և հասունացման ընթացքում կաղնե տակառներում կոնյակի սպիրտների և սպիրտավորված ջրերի ներծծման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերն են (%-ներով՝ կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)`
1) տակառներում, որոնք չեն օգտագործվել կոնյակի սպիրտի կամ կոնյակի համար՝ |
1.2%, |
2) տակառներում, որոնք օգտագործվել են կոնյակի սպիրտի կամ կոնյակի համար՝ |
0.5%: |
8. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված չափերը միանգամյա են, կիրառվում են տակառներում կոնյակի սպիրտի և սպիրտավորված ջրերի լցման ժամանակ և ներծծման արդյունք են:
9. Սույն հավելվածի իմաստով նոր, չօգտագործված տարողությունների թվին են պատկանում այն տակառները, որոնց տակառատախտակից կորզվել է սպիրտը, և որոնք 4 ամսվանից ավելի եղել են դատարկ։ Կոնյակի սպիրտի կամ կոնյակի համար օգտագործված են համարվում այն տարողությունները, որոնք դատարկվել են կոնյակի սպիրտից կամ կոնյակից ոչ ավելի, քան 4 ամսվա ընթացքում։
V. ՄԵՏԱՂՅԱ ՊԱՀԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ ԵՎ ԿՈԼԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
10. Մետաղյա պահամաններում կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի և կոլերի առաջին և երկրորդ տարվա հասունացման ընթացքում առաջացող բնական կորուստների չափը (հաշված այն պահից, երբ կոնյակի սպիրտը թորելուց հետո լցվել է տարաների մեջ, տոկոսներով կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում և կոլերում պարունակող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)՝ 0,65% է։
11. Թթվածնով կոնյակի սպիրտի հարստացման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը կազմում են տարողությունների մեջ գտնվող ջրազուրկ սպիրտի քանակի 0,1 տոկոսից ոչ ավելի։
12. Արծնապատ մետաղյա պահամաններում կոնյակի սպիրտների կաղնե տակառատախտակներում ներծծման բնական կորուստների չափերը կազմում են՝
1) առաջին լցման ընթացքում կոնյակի սպիրտների բնական կորուստների չափերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
Ն = Քx0.55%, որտեղ`
Ն-ն սպիրտի կորուստն է (ջրազուրկ սպիրտ, լիտր),
Ք-ն բացարձակ չոր տակառատախտակների քաշն է (կգ),
0.55 - 1 կգ բացարձակ չոր տակառատախտակներում ներծծվող սպիրտի քանակն է (ջ. ս. լ).
2) երկրորդ և դրան հաջորդող լցման ընթացքում կոնյակի սպիրտների բնական կորուստների չափերը կազմում են տարողություններում առկա ջրազուրկ սպիրտի քանակի 0,4 տոկոսը:
13. Սույն հավելվածի իմաստով տակառատախտակների բացարձակ չոր քաշը որոշվում է 1050C ջերմաստիճանի պայմաններում` տակառատախտակների 3-ից ոչ պակաս նմուշի մոտ 100 գրամ զանգվածը հաստատուն քաշի հասցնելով։
VI. ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
14. Կոնյակների պահպանման և հասունացման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով՝ մեկ տարվա համար, հաշվարկված կոնյակում պարունակվող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)`
Տարաների տեսակները և տարողությունները |
Կաղնե տակառներում՝ |
Կաղնե տակառներում՝ |
Արծնապատ մետաղյա |
Կորուստների չափերը |
2,5 |
2,0 |
0,5 |
15. Կոնյակների ներծծումը փայտանյութում ետկուպաժային պահպանման և հասունացման ընթացքում կազմում են (%-ներով՝ կոնյակում պարունակվող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)`
1) տակառներում (бочка)՝ նախկինում կոնյակով լցված՝ |
0,2%. |
2) տակառներում (бут)՝ նախկինում կոնյակով լցված՝ |
0,15%: |
VII. ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
16. Կոնյակի սպիրտների և կոնյակների տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են`
NN |
Տրանսպորտային միջոցը և |
Բնական կորուստների առավելագույն չափերը տեղափոխման ընթացքում արտադրանքի ընդհանուր ծավալի նկատմամբ՝ տոկոսներով | |
յուրաքանչյուր |
անկախ ճանապարհին | ||
1. |
Երկաթուղային և ջրային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,03 |
|
2. |
Երկաթուղային և ջրային տրանսպորտով մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,007 |
|
3. |
Երկաթուղային ցիստեռններում |
0,0055 |
|
4. |
Ավտոմոբիլային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,10 | |
5. |
Ավտոմոբիլային տրանսպորտով մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,008 |
|
6. |
Ավտոմոբիլային ցիստեռններում |
0,044 |
Արտադրանքը ճանապարհին ավելի, քան 8 օր մնալու դեպքում սույն կետի աղյուսակի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի և տարայի դեպքում բնական կորուստների առավելագույն չափերը հաշվվում են ոչ ավելի, քան 0,24 տոկոս։
Արտադրանքը ճանապարհին ավելի, քան 10 օր մնալու դեպքում սույն կետի աղյուսակի 5-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի և տարայի դեպքում բնական կորուստների առավելագույն չափերը հաշվվում են ոչ ավելի, քան 0,08 տոկոս։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 4 |
Չ Ա Փ Ե Ր
հարկման բազայի որոշման նպատակով ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ խաղողի եվ պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի եվ գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում առաջացող բնական ԿՈՐուՍՏներԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ընթացքում դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի):
2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում խաղողի և պտղահատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ու տեղափոխման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները:
II. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
3. Խաղողի գինեհումքի նկատմամբ բնական կորուստների կիրառումն սկսվում է առաջին փոխլցումից (խմորիչներից անջատում), իսկ պտղահատապտղային գինեհումքինը` թարմ մզված հյութի ստացումից:
4. Քաղցուների (բնական ճանապարհով կամ ֆիզիկական մեթոդների օգնությամբ ստացված պտղահյութ, որում սպիրտի պարունակությունը կազմում է մինչև 1 ծավալային տոկոս) և գինենյութերի թնդեցման (սպիրտայնացման) ընթացքում հաշվի է առնվում ընդհանուր ծավալի սեղմում (կոնտրակցիա) 0,08 տոկոսով` թնդության յուրաքանչյուր տոկոսի ավելացման համար (կամ 8%-ով` ավելացված ջրազուրկ սպիրտից): Թնդեցման ընդհանուր ծավալը քաղցուի կամ գինեհումքի, սպիրտի և այլ բաղադրիչների ծավալների հանրագումարն է:
5. Թնդեցման ընթացքում սպիրտի բնական կորուստների չափը կազմում է`
1) փլուշով (ջարդված կամ չջարդված խաղողի մաշկի, կորիզների և ողկույզի այլ պինդ մասնիկների, բացառությամբ չանչի, և լրիվ կամ մասնակի խմորված քաղցուի անհամասեռ զանգված) քաղցուի թնդեցման դեպքում` 12 տոկոս ավելացված ջրազուրկ սպիրտի ծավալից, որից 6 տոկոսն անվերադարձ կորուստն է, իսկ մնացած 6 տոկոսը վերականգնվում է մզուքի հետագա թորման ընթացքում.
2) առանց փլուշի քաղցուի թնդեցման դեպքում` 0.2 տոկոս ավելացված ջրազուրկ սպիրտի ծավալից:
6. Պահպանման ընթացքում քաղցուներում և գինենյութերում սպիրտի տարեկան բնական կորուստների չափերը (սպիրտայնության իջեցումը) կազմում են`
(ծավալային %-ով) | |
թնդեցված քաղցուներում և գինենյութերում` |
0,3%, |
սեղանի գինիների քաղցուներում և գինենյութերում` |
0,2%: |
7. Քաղցուների և գինենյութերի (ներառյալ պորտվեյնի, մադերայի և խերեսի) ջերմային մշակմամբ պահպանության ընթացքում սպիրտի բնական կորուստների չափերը (սպիրտայնության իջեցումը) բոլոր տեսակի տարաներում կազմում են`
(ծավալային %-ով) | |
1) մինչև 20 օր մնալու դեպքում` |
0,2%. |
2) մինչև մեկ ամիս մնալու դեպքում՝ |
0.25%. |
3) հաջորդող յուրաքանչյուր ամսվա համար՝ |
0,2%: |
III. ԽԱՂՈՂԻ ԵՎ ՊՏՂԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ՔԱՂՑՈՒՆԵՐԻ, ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԳԻՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
8. Նկուղային տարածքներում, բոլոր տեսակի վերգետնյա շինություններում և բացօթյա տարածքներում տեղակայված տարողություններում քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման և հնացման ընթացքում առաջացող տարեկան բնական կորուստների չափերն են`
Պահպանման տարածքները և տարողությունները |
Կորուստի չափը | |
1. |
Նկուղային տարածքներում և վերգետնյա նկուղային տիպի փակ շինություններում տեղակայված՝ 1) մինչև 120 դալ տարողությամբ կաղնե տակառներում՝ 2) 120 դալից մինչև 1000 դալ տարողությամբ բուտերում՝ 3) 1000 դալից ավելի տարողությամբ բուտերում՝ 4) երկաթբետոնյա տարողություններում՝ 5) մետաղական տարողություններում՝ |
|
2. |
Բոլոր տեսակի վերգետնյա շինություններում (բացառությամբ վերգետնյա նկուղային տիպի փակ շինություններից) տեղակայված՝ 1) մինչև 120 դալ տարողությամբ կաղնե տակառներում՝ 2) մինչև 1000 դալ տարողությամբ բուտերում և չաներում՝ 3) 1000 դալից ավելի տարողությամբ բուտերում՝ 4) երկաթբետոնյա տարողություններում՝ 5) մետաղյա տարողություններում՝ |
|
3. |
Բացօթյա տարածքներում տեղակայված՝ 1) մինչև 120 դալ տարողությամբ կաղնե տակառներում՝ 2) 120 դալից ավելի տարողությամբ բուտերում և չաներում՝ 3) երկաթբետոնյա տարողություններում՝ 4) մինչև 10000 դալ տարողությամբ մետաղյա տարողություններում՝ 5) 10000 դալից ավելի տարողությամբ մետաղյա տարողություններում՝ |
|
9. Բաց հրապարակներում և արևային պահպանման եղանակով մադերա և պորտվեյն տեսակի գինիների արտադրության ընթացքում մինչև 120 դալ տարողությամբ կաղնե տակառներում հնացման ընթացքում առաջացող տարեկան բնական կորուստների չափը կազմում է 9,1 տոկոս` ծավալի նկատմամբ:
10. Մադերա և պորտվեյն տիպի գինիները բոլոր տեսակի տարողություններում (բացառությամբ մինչև 120 դալ տարողությամբ կաղնե տակառներից) պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստները հաշվարկվում են սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված բացօթյա պահպանման պայմանների համար նախատեսված չափերով:
11. Գինեհումքը և գինիները հերմետիզացնող նյութի շերտով պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների չափը կազմում է՝
(% ծավալի նկատմամբ) | |
1) մինչև 100000 դալ տարողությամբ մետաղյա և երկաթբետոնյա տարողություններում՝ |
0.26%. |
2) 100000 դալից ավելի տարողությամբ մետաղյա տարողություններում՝ |
0.15%: |
12. Թաղանթային եղանակով գինենյութերի խերեսացման ընթացքում տարեկան բնական կորուստների չափերը կազմում են՝
(% ծավալի նկատմամբ) | |
1) կաղնե տակառներում տեղակայված՝ |
|
ա. նկուղային և վերգետնյա նկուղային տիպի փակ շինություններում՝ |
6,15%, |
բ. բոլոր տեսակի վերգետնյա շինություններում՝ (բացառությամբ վերգետնյա նկուղային տիպի փակ շինություններից) |
6,63%, |
2) մետաղյա տարողություններում՝ |
0,45%: |
13. Կավե կարասներում գինենյութերի պահպանման ընթացքում, անկախ պահպանման տեղից, տարեկան բնական կորուստների չափը կազմում է ծավալի նկատմամբ 0,9 տոկոս:
14. Շշային եղանակով փրփրուն և շամպայն գինիների արտադրության ընթացքում եռամյա պահպանության ընթացքում (ներառյալ այդ ընթացքում կատարվող 4 թափահարումները և ներքին տեղափոխումները) առաջացող բնական կորուստների չափերը կազմում են՝
1) շամպայն գինու համար` |
5,3% (ծավալի նկատմամբ). |
2) ապակե շշերի համար` |
4,3% (քանակի նկատմամբ): |
15. Քաղցուների, գինենյութերի և գինիների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը տարածվում են նաև սոսնձային և խմորասնկային նստվածքների (ջեջա), դոշաբի, բեկմեսի և պտղահատապտղային լուծամզվածքների (էքստրակտների) վրա:
16. Քաղցուների, գինենյութերի և գինիների երկարատև պահպանման ու հնացման ընթացքում պահպանման երկրորդ տարվանից սկսած տարեկան բնական կորուստների չափերը, անկախ այն հանգամանքից թե ինչպիսի շինություններում են պահպանվում, նվազեցվում են հետևյալ տոկոսներով՝
1) կաղնե տարողություններում հնացման դեպքում՝ |
0,2%. |
2) երկաթբետոնյա տարողություններում հնացման դեպքում՝ |
0,1%. |
3) մետաղյա տարողություններում հնացման դեպքում՝ |
0,05%: |
17. Բնական կորուստների հաշվարկը (ծավալային տոկոսներով) պահպանման և հնացման ընթացքում կատարվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ ելնելով ամսական միջինացված քանակություններից: Ամսական բնական կորուստների չափը հաշվարկվում է տարեկան բնական կորուստների չափը բաժանելով 12-ի վրա: Ամսական միջինացված քանակությունը որոշվում է տվյալ ամսվա յուրաքանչյուր օրվա մնացորդների գումարը բաժանելով տվյալ ամսվա օրացուցային օրերի վրա:
IV. ԳԻՆԵՀՈՒՄՔԻ ԵՎ ԳԻՆԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Գինեհումքի և գինիների տեղափոխման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը կազմում են՝
(%` ծավալի նկատմամբ) | |
1) երկաթուղային և ջրային տրանսպորտով կաղնե տակառներում՝ (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) յուրաքանչյուր օրվա համար՝ իսկ արտադրանքը ճանապարհին ավելի, քան 9 օր մնալու դեպքում բնական կորուստների չափերը կազմում են 0,23% տեղափոխման ամբողջ ժամանակահատվածի համար՝ |
0.025%, |
2) երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտով մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) յուրաքանչյուր օրվա համար՝ իսկ ավտոմոբիլային տրանսպորտով արտադրանքը ճանապարհին ավելի քան 2 օր մնալու դեպքում բնական կորուստների չափերը կազմում են 0,018% տեղափոխման ամբողջ ժամանակահատվածի համար, |
0.007%, |
3) երկաթուղային ցիստեռններում յուրաքանչյուր օրվա համար՝ |
0.0045%, |
4) ավտոմոբիլային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) տեղափոխման ամբողջ ժամանակահատվածի համար՝ |
0.08%, |
5) ավտոմոբիլային ցիստեռններում տեղափոխման ամբողջ ժամանակահատվածի համար՝ |
0.039%: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 5 |
Չ Ա Փ Ե Ր
հարկման բազայի որոշման նպատակով ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ մսի ԵՎ մսամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական ԿՈՐուՍՏներԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող մսի և մսամթերքի պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի)։
2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում մսի և մսամթերքի պահպանման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
II. ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐուՍՏներԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
3. Մսի և մսամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ) սպանդից անմիջապես հետո բնական պաղեցման կամ սառնարանում մինչև 4 աստիճան ցելսիուսի սառեցման ժամանակահատվածում)`
1) տավարի մսի (երկատված, քառատված կամ մասնատված մսեղիքով) 1.6 տոկոս.
2) ոչխարի և այծի մսի (ամբողջական կամ երկատված մսեղիքով) 1.7 տոկոս.
3) խոզի մսի (ամբողջական կամ երկատված մսեղիքով, խոճկոր) 1.5 տոկոս.
4) թռչնի մսի (հավ, հնդկահավ, սագ, բադ՝ ամբողջական մսեղիքով) 1.0 տոկոս:
4. Սառեցված միսը սառնարանում պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են`
Մսեղիքը |
Կորստի չափը` տոկոսներով |
Տավարի երկատված, քառատված կամ մասնատված մսեղիք |
0.55 |
Ոչխարի և այծի ամբողջական և երկատված մսեղիք |
0.65 |
Խոզի ամբողջական և երկատված մսեղիք |
0.35 |
Թռչնի միս (հավ, հնդկահավ, սագ, բադ` ամբողջական մսեղիքով) |
0.30 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 6 |
Չ Ա Փ Ե Ր
հարկման բազայի որոշման նպատակով ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ պահպանման ժամանակ առաջացող բնական ԿՈՐուՍՏներԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ձկան և ձկնամթերքի պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի)։
2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում ձկան և ձկնամթերքի պահպանման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
II. ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
3. Ձկան և ձկնամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`
ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN |
Ապրանքի տեսակը |
Պահպանման ժամկետը |
Բնական կորստի չափերը տարվա բոլոր եղանակների համար % (տարի) |
1. |
Պաղեցված ձկներ |
1 |
0,12 |
2 |
0,15 | ||
2. |
Սառեցված, ոչ սառցեպատ ձկներ (-40 C-ից ցածրի դեպքում) |
Մինչև 3 օր ներառյալ |
Կորստի չափ չի կիրառվում |
4 |
0,02 | ||
5 |
0,03 | ||
6 |
0,04 | ||
7 |
0,05 | ||
8-30 |
Կորստի չափերն ավելանում են հաջորդող յուրաքանչյուր օրվա համար 0,004 % | ||
3. |
Սառեցված, ոչ սառցեպատ ձկներ (-40 C-ից բարձրի դեպքում) |
Կորստի չափ չի կիրառվում | |
4. |
Ձկան, ձկնամթերքի, ոչ ձկնային ծովամթերքի, ինչպես նաև սառեցված, ոչ սառցեպատ ձկների նկատմամբ, որոնք փաթեթավորված են պոլիմերային թաղանթով և սիլիցիում-օրգանական, ֆտոր-օրգանական միացություններով մշակված թղթերով |
Կիրառվում է սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բնական կորստի չափերի 50%-ը | |
5. |
Տաք ծխեցրած ձկան սառեցման ընթացքում |
Կորստի չափ չի կիրառվում | |
6. |
Սառեցված և սառցեպատ ձուկ, ձկնամթերք և ոչ ձկնային ծովամթերք |
Կորստի չափ չի կիրառվում | |
7. |
Աղադրած ձկներ չոր տարաներում և արկղերում |
1 |
0,08 |
2 |
0,10 | ||
3 |
0,12 | ||
4-21 |
Կորստի չափերն ավելանում են հաջորդող յուրաքանչյուր օրվա համար 0,006 % | ||
21 և ավելի |
0,23% | ||
8. |
Աղադրած, մարինացված և համեմված ձկներ |
Կորստի չափ չի կիրառվում | |
9. |
Տաք ծխեցրած ձուկ, ձկնամթերք և ոչ ձկնային ծովամթերք |
0,5 |
0,06 |
1 |
0,09 | ||
10. |
Սառը ծխեցրած ձուկ, ձկնամթերք |
1 |
0,05 |
2 |
0,07 | ||
3 |
0,09 | ||
4-15 |
Կորստի չափերն ավելանում են հաջորդող յուրաքանչյուր օրվա համար 0,005 % | ||
11. |
Աղի չորացված և թորշոմած ձուկ, ձկնամթերք և ոչ ձկնային ծովամթերք |
1 |
0,06 |
2 |
0,07 | ||
3 |
0,08 | ||
4-30 |
Կորստի չափերն ավելանում են հաջորդող յուրաքանչյուր օրվա համար 0,006 % | ||
12. |
Տարաներով թառափազգի, իշխանազգի և այլ ձկնատեսակների խավիար |
1 |
0,01 |
2 |
0,02 | ||
3 |
0,02 | ||
4-30 |
Կորստի չափերն ավելանում են հաջորդող յուրաքանչյուր օրվա համար 0,003 % | ||
13. |
Առաջխաղացվող կափարիչներով երկաթյա տարաներով թառափազգի տեսակի ձկան խավիար |
1 |
0,001 |
2-30 |
Կորստի չափերն ավելանում են հաջորդող յուրաքանչյուր օրվա համար 0,001 % |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 7 |
Չ Ա Փ Ե Ր
ՀԱՐԿՄԱՆ բազայի որոշման ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող բնական ԿՈՐուՍՏներԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող բնական կորուստների չափերը։
II. ԳԱՐՈՒ ԵՎ ԱԾԻԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
2. Գարու և ածիկի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են`
Անվանումը |
Պահպանման |
Բնական կորուստների չափերը (տոկոսով քանակի նկատ.) | |||
պահեստում |
Էլևատորներում |
հարմարեցված | |||
սորուն |
տարաներով | ||||
Գարի, ածիկ |
մինչև 3 ամիս |
0.07% |
0.04% |
0.05% |
0.12% |
մինչև 6 ամիս |
0.09% |
0.06% |
0.07% |
0.16% | |
մինչև 1 տարի |
0.12% |
0.09% |
0.1% |
- |
3. Մինչև 3 ամիս պահպանման դեպքում բնական կորուստների չափերը կիրառվում են փաստացի պահպանման օրերի հաշվարկով՝ հետևյալ բանաձևով Կ=ԱxԲ/90, որտեղ Ա-ն մինչև 3 ամիս պահպանման չափն է, իսկ Բ-ն՝ փաստացի պահպանված օրերի քանակը: Մինչև 6 ամիս և մինչև 1 տարի պահպանման դեպքում փաստացի պահպանված ամիսների հաշվարկով՝ հետևյալ բանաձևով Կ=Ա+Բ, որտեղ Ա-ն պահպանման նախորդ ժամանակահատվածի կորստի չափն է, իսկ Բ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ Բ=ԴxԶ, որտեղ Դ-ն նախորդ կիրառված չափից ավելի պահպանված ամիսների քանակն է, Զ-ն ստացվում է պահպանվող առավելագույն ժամանակի համար տրված չափի և նախորդ չափի տարբերությունը բաժանելով 3-ի՝ մինչև 6 ամիս պահպանման կամ 6-ի՝ մինչև 1 տարի պահպանման դեպքում:
4. Մեկ տարվանից ավելի պահպանելու դեպքում բնական կորուստների չափերը ավելանում են յուրաքանչյուր լրիվ ամսվա համար 0.0033 տոկոսով՝ բազմապատկելով այն փաստացի ամիսների թվով (կամ 0.04 տոկոսով ավելանում է հաջորդ լրիվ տարվա համար)։
III. ԱԾԻԿԻ ՀՂԿՄԱՆ ԵՎ ԱԾԻԿԻ ՈՒ ԳԱՐՈՒ ՆԵՐԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
5. Ածիկի հղկման և ածիկի ու գարու ներգործարանային տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են`
NN |
Կորուստի չափերի անվանումը |
Չափի միավորը |
Կորուստի չափերը |
1. |
Ածիկի և գարու ներգործարանային տեղափոխման ժամանակ առաջացող անորսալի կորուստներ |
տոկոսով` արտադրություն բաց թողնվող ածիկի ու գարու տեղափոխվող քանակի նկատմամբ |
0.03% |
2. |
Անորսալի կորուստներն ածիկի հղկման ժամանակ |
տոկոսով` հղկման նպատակով ընդունվող ածիկի քանակության նկատմամբ |
0.2% |
6. Սույն հավելվածի կիրառության իմաստով անորսալի կորուստներին են դասվում հատիկների փոշենման մասնիկների այն մեխանիկական կորուստները, որոնք հնարավոր չէ հավաքել ֆիլտրերի միջոցով։ Մյուս բոլոր կորուստները, որոնք առաջանում են հղկման ժամանակ՝ հավաքվում, կշռվում և գործարանային լաբորատորիայի կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա ուղղվում են արտադրություն՝ որպես օգտագործելի (վերադարձվող) թափոններ, կամ ոչնչացվում են, կամ օգտագործվում են կենդանիների կերի համար, որպես արտադրությունում անօգտագործելի (անվերադարձ) թափոններ։
IV. ԳԱՐՈՒ ԵՎ ԱԾԻԿԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
7. Գարու և ածիկի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսով քանակի նկատմամբ)՝
1) երկաթուղային և ջրային փոխադրիչ տրանսպորտային միջոցներով խառը տեղափոխման ժամանակ՝ |
0. 15%, |
2) ավտոմոբիլային տրանսպորտով` |
0. 09%, |
3) երկաթուղային ուղղակի տեղափոխման ժամանակ |
0. 5%: |
Խառը տեղափոխման ժամանակ բնական կորուստների չափերը հաշվարկվում են տրանսպորտի առանձին տեսակների համար առանձին-առանձին և ավելացվում են 30 տոկոսով երկաթուղայինից ջրային կամ հակառակը բեռնաբարձման, 20 տոկոսով նավից նավ և 30 տոկոսով վագոնից վագոն կամ վագոնից ավտոմեքենա բեռնաբարձման դեպքում։
V. ԲՆԱԿԱՆ ԵՎ ՍԻՆԹԵՏԻԿ ՀՈՏԱՎԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ, ԵԹԵՐԱՅՈՒՂԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
8. Բնական և սինթետիկ հոտավետ նյութերի, եթերայուղերի, բուրավետիչների և շաքարավազի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսով քանակի նկատմամբ)՝
NN |
Գործողության անվանումը, պահպանման ժամկետը |
Բնական կորուստների չափերը |
1. |
Տակառներում, անոթներում (ֆլյագաներում), շշերում և այլ փոքր փաթեթավորումներով պահպանման ժամանակ յուրաքանչյուր լրիվ ամսվա համար |
0.02% |
2. |
2.1. Պահեստից արտադրություն բացթողնման ժամանակ (բացառությամբ էքստրակցիայի մեթոդով ստացված վարդագույն և նրբերանգ յուղերից) |
0.11% |
2.2. Էքստրակցիայի մեթոդով ստացված վարդագույն և նրբերանգ յուղերի բացթողնման ժամանակ |
0.01% | |
3. |
3.1. Շաքարավազ պարկերով փաթեթավորված, փակ պահեստային տարածքում մինչև 1 ամիս պահպանման ժամանակ |
0.009% |
3.2. Պահպանվող յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար |
0.003% | |
3.3. Գույքագրման և լրացուցիչ կշռման համար |
0.007% |
9. Հերմետիկ տարաներում պահպանման ժամանակ բնական կորուստների չափեր չեն կիրառվում։
VI. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
10. Հանքային ջրերի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսով քանակի նկատմամբ)՝
1) հանքային ջրերի ավտոմոբիլային և երկաթուղային ցիստերների բարձման ժամանակ (դրանց նախնական ողողման հետ միասին) առաջացող կորստի չափը` |
1.0% | |
2) հանքային ջրի ավտոմոբիլային և երկաթուղային ցիստերներով տեղափոխման և հետագա ընդունման ժամանակ` |
1.0% | |
3) խողովակներով տեղափոխման և հետագա ընդունման ժամանակ |
0.5%: |
VII. ԱՊԱԿԵ ՇՇԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
11. Ապակե շշերով պատրաստի արտադրանքի ներգործարանային տեղափոխման, պահպանման և բեռնաբարձման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են`
Գարեջուր |
%-ով` ընդունված և բացթողնված քանակությունների գումարի կեսի նկատմամբ |
0.09% | |||
Ոչ ալկոհոլային խմիչքներ, կվաս և հանքային ջուր |
%-ով` ընդունված և բացթողնված քանակությունների գումարի կեսի նկատմամբ |
0. 1% | |||
Հանքային ջուրն առանց արկղերի դարսակով պահպանման դեպքում |
%-ով` ընդունված քանակության նկատմամբ |
0. 8% |
VIII. ԱՊԱԿԵ ՇՇԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
12. Ապակե շշերով պատրաստի արտադրանքի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (բոլոր տեսակի տարաներով (տոկոսով` քանակության նկատմամբ)`
1) հանքային ջրեր` 0.06%.
2) ոչ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր` 0.04%:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 8 |
Չ Ա Փ Ե Ր
հարկման բազայի որոշման նպատակով ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) ԵՎ այլ կերատեսակների տեղափոխման ԵՎ պահպանման ժամանակ առաջացող բնական ԿՈՐուՍՏներԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի)։
2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում հացահատիկի, հացամթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերատեսակների տեղափոխման և պահպանման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
II. ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ, ՀԱՑԱԶԳԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ, ՀԱՏԻԿԱԽԱՐԻ (ՖՈՒՐԱԺ) ԵՎ ԿԵՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
3. Հացահատիկի, այլ հացամթերքների, հատիկախարի (ֆուրաժ) և այլ կերատեսակների փոխադրման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`
1) երկաթուղային տրանսպորտով փոխադրելիս`
ա. հացահատիկ, այլ հացամթերքներ և հատիկախար (ֆուրաժ) - 0.15 տոկոս,
բ. համակցված կեր, ցորենի թեփ, քուսպեր բոլոր տեսակի - 0.18 տոկոս:
2) ջրային տրանսպորտով փոխադրելիս` հացահատիկ, այլ հացամթերքներ, հատիկախար (ֆուրաժ), համակցված կեր, ցորենի թեփ, քուսպեր բոլոր տեսակի՝ 0.25 տոկոս (անկախ տարայավորման եղանակից):
II. ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
4. Հացահատիկի, հացամթերքների և խոտաբույսերի սերմերի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`
Անվանումը |
Էլևատորում |
Պահեստում |
Ցորեն, գարի, հաճար, տարեկան |
0.055 |
0.06 |
Վարսակ |
0.065 |
0.07 |
Եգիպտացորենի հատիկ |
0.115 |
0.10 |
Եգիպտացորենի կողրեր |
- |
0.30 |
Բրնձի հատիկ |
0.075 |
0.07 |
Հնդկացորեն |
0.075 |
0.07 |
Կորեկ, չումիզա, սորգո |
0.08 |
0.08 |
Ոլոռ, ոսպ, լոբի, վիկա, սոյա, ունդ |
0.060 |
0.06 |
Արևածաղկի սերմեր |
0.175 |
0.15 |
Այլ յուղատու մշակաբույսեր |
- |
0.11 |
Կրուպա և բրինձ ջարդած |
- |
0.06 |
Ալյուր |
- |
0.07 |
Առվույտի, երեքնուկի, իշառվույտի սերմեր |
- |
0.17 |
Տիմոֆեևկա |
- |
0.18 |
Ժիտնյակ, անկոճղարմատ, սեզ (չաիր), օվսյանիցա լուգովայա, օվսյանիցա կարմիր, կորնգան և այլն |
- |
0.15 |
Լյուպին |
- |
0.24 |
Սուդանի խոտ, մոգար |
- |
0.2 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 9 |
Չ Ա Փ Ե Ր
հարկման բազայի որոշման նպատակով ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ կարտոֆիլի, թարմ բանջարեղենի ԵՎ պտուղների տարբեր տեսակի պահեստներում երկարաժամկետ պահպանման ժամանակ առաջացող բնական ԿՈՐուՍՏներԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող թարմ կարտոֆիլի, բանջարեղենի և պտղի բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանց ընդունման, երկարաժամկետ պահպանման (20 օր և ավելի) ժամանակ դրանցում պարունակվող ջրի գոլորշիացման:
2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստների մեջ չեն մտնում այն կորուստները, որոնք առաջանում են ապրանքի փչանալու, տարայի վնասվելու հետևանքով, ինչպես նաև խոտանը և թափոնները, որոնք առաջանում են ապրանքի ստացման, կարճաժամկետ պահպանման, վերամշակման և փաթեթավորման հետևանքով:
3. Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը տարածվում են թարմ կարտոֆիլի, բանջարեղենի և պտուղների վրա, որոնք գտնվում են տարաներում կամ առանց տարաների սառեցվող կամ չսառեցվող պահոցներում: Չսառեցվող պահոցներին են վերաբերում կարտոֆիլապահոցը, բանջարապահոցը և մրգապահոցը բնական կամ ակտիվ օդորակմամբ, դրանց համար նախատեսված պահեստները կամ նկուղները, ինչպես նաև բաց տարածությունները, եթե այդտեղ մթերքը պաշտպանված է տեղումներից, արևահարումից, լույսից և ցրտից` դրանք պահպանելով տարբեր միջոցներով (պոլիմերային թաղանթով, բրեզենտով, վահանակներով և այլն): Սառեցվող պահոցների շարքին են պատկանում արհեստականորեն հովացվող պահոցները և սենյակները:
4. Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը չեն տարածվում հետևյալ ապրանքների վրա`
1) որոնք ստացվում և հանձնվում են առանց կշռման.
2) պահեստի շրջանառության մեջ գտնվող, սակայն փաստացի պահեստից բացակայող (տրանզիտային գործողություններ):
5. Սույն հավելվածով սահմանված չափերը համարվում են սահմանային և գործածվում են միայն պակասորդ հայտնաբերելու դեպքում:
6. Լոլիկի հասունացման շրջանում կիրառվում են բնական կորուստների հետևյալ չափերը` ամռանը` 0,5 տոկոս, աշնանը` 0,4 տոկոս յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի, քան 4 տոկոս մինչև հասունացման ավարտը: Սույն կետով սահմանված չափերը գործածվում են միայն առևտրային կազմակերպությունների կողմից լոլիկի հասունացման համապատասխան ակտի ձևակերպմամբ:
II. ԿԱՐՏՈՖԻԼԻ, ԹԱՐՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ՊՏՈՒՂՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
7. Կարտոֆիլի, թարմ բանջարեղենի և պտուղների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`
Ապրանքի անվանումը |
Պահեստի տեսակը |
Ամսական կորստի չափը |
Կարտոֆիլ |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
0,7 |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
0,7 | |
բուրտեր, խրամատներ |
0,4 | |
Ճակնդեղ, ամսաբողկ, բողկ, կոլրաբի, ստեպղին |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
0,6 |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
0,6 | |
բուրտեր, խրամատներ |
0,5 | |
Գազար, մաղադանոս, նեխուր, շաղգամ |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
0,7 |
բուրտեր, խրամատներ |
0,7 | |
Կաղամբ սպիտակ, կարմիր, բրյուսելյան, սավոյան. (միջահաս) |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
2.3 |
բուրտեր, խրամատներ |
||
Կաղամբ սպիտակ, կարմիր, բրյուսելյան, սավոյան (ուշահաս) |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
1,3 |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
1,4 | |
բուրտեր, խրամատներ |
||
Սոխ |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
0,5 |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
0,6 | |
Սխտոր |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
1 |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
1,1 | |
Դդում |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
0,3 |
Խնձոր (աշնանային սորտ) |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
0,4 |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
||
բուրտեր, խրամատներ |
||
Խնձոր |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
0,25 |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
||
Տանձ |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
0,4 |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
||
Խաղող |
Արհեստական սառեցմամբ պահեստներ |
0,4 |
Լոռամիրգ |
առանց արհեստական սառեցման պահեստներ |
1 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 10 |
Չ Ա Փ Ե Ր
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի)։
2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
3. Գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`
Թռչնատեսակը, |
Հասակը |
Կորստի չափը գլխաքանակի | |
տեղափոխում |
պահպանում | ||
Ձվատու կրոսս հավեր |
|||
արդյունաբերական հոտի մատղաշ |
1-7 օր |
3.0 |
5.0 |
1-22 շաբաթական |
- |
4.0 | |
23-80 շաբաթական |
- |
5.0 | |
Մսատու կրոսս հավեր |
|||
մսատու մատղաշ (բրոյլեր) |
1-7 օր |
3.0 |
2.0 |
1-7 շաբաթական |
- |
5.0 | |
1-7 շաբաթական |
- |
5.0 | |
1-10 շաբաթական |
- |
7.0 | |
մայրական հոտի նորոգման մատղաշ |
1-7 օրական |
3.0 |
5.0 |
1-7 շաբաթական |
- |
6.0 | |
8-19 շաբաթական |
- |
3.0 | |
20-26 շաբաթական |
- |
2.0 | |
հասակավոր հավեր |
- |
- |
5.0 |
Ձվատու կրոսս հավեր |
|||
մայրական հոտի նորոգման մատղաշ |
1-7 օրական |
3.0 |
5.0 |
1-4 շաբաթական |
- |
4.0 | |
5-9 շաբաթական |
- |
3.0 | |
10-17 շաբաթական |
- |
2.0 | |
18-22 շաբաթական |
- |
2.0 | |
հասակավոր հավեր |
- |
- |
5.0 |
Հնդկահավեր |
|||
ծնողական ձևերի մատղաշ |
1-7 օրական |
- |
5.0 |
նորոգման մատղաշ |
1-17 շաբաթական |
- |
10.0 |
18-33 շաբաթական |
- |
3.0 | |
մսատու մատղաշ |
1-16 շաբաթական |
- |
8.0 |
Լորեր |
|||
աճեցման մատղաշ |
1-7 օրական |
2.0 |
5.0 |
նորոգման մատղաշ |
1-7 շաբաթական |
- |
5.0 |
մսատու մատղաշ |
1-8 շաբաթական |
- |
5.0 |
հասակավոր լոր |
- |
- |
5.0 |
Բադեր և սագեր |
1-7 օրական |
3.0 |
7.0 |
1-8 շաբաթական |
- |
5.0 | |
9-21 շաբաթական |
- |
3.0 | |
22-26 շաբաթական |
- |
3.0 | |
հասակավոր բադեր և սագեր թեթև և ծանր (կրոսս) |
- |
- |
6.0 |
Խայտահավեր |
|||
աճեցման մատղաշ |
1-7 օրական |
3.0 |
7.0 |
նորոգման մատղաշ |
1-30 շաբաթական |
- |
5.0 |
մսատու մատղաշ |
1-12 շաբաթական |
- |
5.0 |
հասակավոր խայտահավ |
- |
- |
5.0 |
Ջայլամներ |
|||
աճեցման մատղաշ |
1-7 օրական |
2.0 |
4.0 |
նորոգման մատղաշ |
1-30 շաբաթական |
- |
3.0 |
մսատու մատղաշ |
1-12 շաբաթական |
- |
3.0 |
հասակավոր ջայլամներ |
- |
- |
2.0 |
III. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
4. Գյուղատնտեսական թռչունների հարկադիր սպանդի ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`
Թռչնատեսակը, |
Հասակը |
Կորստի չափը |
Ձվատու ուղղության (կրոսս) հավեր |
||
արդյունաբերական հոտի մատղաշ |
5-9 շաբաթական |
8.0 |
10-17 շաբաթական |
3.0 | |
18-22 շաբաթական |
3.0 | |
23-80 շաբաթական |
20.0 | |
մայրական հոտի նորոգման մատղաշ |
5-9 շաբաթական |
10.0 |
10-17 շաբաթական |
4.0 | |
18-22 շաբաթական |
5.0 | |
հասակավոր հավեր |
- |
5.0 |
Մսատու ուղղության (կրոսս) հավեր |
||
մսատու մատղաշ (բրոյլեր) |
1-8 շաբաթական |
8.0 |
1-7 շաբաթական |
7.0 | |
մայրական հոտի նորոգման մատղաշ |
8-19 շաբաթական |
6.0 |
20-26 շաբաթական |
4.0 | |
հասակավոր հավեր |
- |
6.0 |
Հնդկահավեր |
||
մատղաշ |
1-17 շաբաթական |
10.0 |
18-33 շաբաթական |
4.0 | |
Լորեր |
||
մատղաշ |
1-8 շաբաթական |
5.0 |
հասակավոր |
- |
3.0 |
Բադեր և սագեր |
||
նորոգման մատղաշ և մսատու (կրոսս) բադեր և սագեր |
1-8 շաբաթական |
10.0 |
9-21 շաբաթական |
6.0 | |
22-26 շաբաթական |
6.0 | |
հասակավոր բադեր և սագեր |
- |
4.0 |
Խայտահավեր |
||
մատղաշ |
1-8 շաբաթական |
8.0 |
հասակավոր |
- |
2.0 |
(հավելվածը լրաց. 07.03.19 N 182-Ն)