ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 141 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորսկու տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների վերաբերյալ նախնական փոխադարձ տեղեկացման ապահովման մասով արդյունաբերական քաղաքականության միջոցներ իրականացնելիս զգայուն ապրանքների նկատմամբ պարտավորությունների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին, նշելով անդամ պետությունների կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Զգայուն ապրանքների մասով խորհրդատվությունների անցկացման և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգը չկատարելը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Տեղեկացնել անդամ պետություններին անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման ուղղությունները պլանավորելիս «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին։
2. Խնդրել անդամ պետություններին՝ տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետի և Զգայուն ապրանքների մասով խորհրդատվությունների անցկացման և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգի կատարմանն ուղղված՝ ընդունված միջոցների մասին սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: