Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 3
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
13.01.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
13.01.2017
Дата вступления в силу
30.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

13 հունվարի 2017 թվականի

թիվ 3

քաղ. Բիշքեկ

 

«ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԱՆԱԼՈԳՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ

«Երրորդ երկրներում բաց թողնվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների ու սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

  

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

     

Երրորդ երկրներում բաց թողնվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների ու սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպելու մասին

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին՝ երրորդ երկրներում բաց թողնվող և անդամ պետությունների տարածքներ ներմուծվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների ու սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի անալոգների (այսուհետ՝ կոմպլեկտավորող տարրերի անալոգներ) արտադրության՝ իրենց պետությունների տարածքներում կազմակերպման նպատակներով՝

ա) հաշվի առնել կոմպլեկտավորող տարրերի, այդ թվում՝ հավելվածի համաձայն ցանկում ընդգրկված կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրություն կազմակերպելու նպատակահարմարությունը.

բ) վերլուծել հետևյալ հարցերով լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը՝

կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության կազմակերպման և զարգացման ժամանակ ներդրումների ներգրավում.

կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության կազմակերպման համատեղ ծրագրերի և նախագծերի իրագործում, այդ թվում՝ երրորդ երկրներից արտադրողների մասնակցությամբ.

գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների արտադրության ժամանակ կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության և դրանց օգտագործման խթանման առաջարկների մշակում.

գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել անդամ պետությունների տարածքներում անցկացվող՝ գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի արտադրության ոլորտում, ինչպես նաև մեքենաշինության հարակից ճյուղերում անցկացվող սուբկոնտրակտացիայի մասնագիտացված բորսաների վերաբերյալ տեղեկատվությունը.

դ) անդամ պետությունների զարգացման բանկերի հետ համատեղ ագրոարդյունաբերական համալիրի ֆինանսական աջակցության գործող ծրագրերի շրջանակներում վերլուծել կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրությունն իրականացնող ձեռնարկությունների աջակցությանն ուղղված միջոցների համալիրի իրագործման հնարավորությունը, ներառյալ՝

նորարարական ձեռնարկությունների ստեղծման համատեղ ծրագրերը և նախագծերը ֆինանսավորելը.

կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները լիզինգով ձեռք բերելն արտոնյալ պայմաններով սուբսիդավորելը.

անդամ պետությունների տարածքներում կոմպլեկտավորող տարրերի անալոգների համապատասխանությունը հաստատելը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անդամ պետությունների հետ համատեղ`

ա) իրականացնել գյուղատնտեսության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև դրանց կոմպլեկտավորող տարրերի արտադրության ոլորտում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության շրջանակներում միջոցառումների իրագործման դիտանցում.

բ) նախապատրաստել և մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել սույն կետի «ա» ենթակետում նշված դիտանցման արդյունքների վերաբերյալ զեկույցը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան