ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2018 թվականի N 1364-Ա
ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին 2018 թվականի հոկտեմբերի 14-17-ը գործուղել Խորվաթիայի Հանրապետություն (Շիբենիկ)՝ «Ամրապնդել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետության հեղինակությունն ապահովելու համար. միավորված կոռուպցիայի դեմ» խորագրով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով, իսկ սույն թվականի հոկտեմբերի 18-19-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության քարտուղարության հետ հանդիպելու նպատակով:
2. Սուրեն Քրմոյանի` Խորվաթիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի՝ Խորվաթիայի Հանրապետություն (Շիբենիկ) և Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 16 Երևան |