Գլխավոր տեղեկություն
Номер
N 1126-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.08.29/65(1423) Հոդ.926
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.08.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2018
Дата вступления в силу
08.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2018 թվականի N 1126-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասը՝

1. Սահմանել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. օգոստոսի 24
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 24-ի N 1126
որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Իր բնակության վայրից դուրս մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ վայրում անցկացվող մրցութային հանձնաժողովի նիստին մասնակցելիս՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով) անդամին փոխհատուցվում է մրցութային հանձնաժողովի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

2. Իր բնակության վայրից դուրս 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ վայրում անցկացվող մրցութային հանձնաժողովի նիստին մասնակցելիս՝ մրցութային հանձնաժողովի անդամին փոխհատուցվում են մրցութային հանձնաժողովի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսն ու օրապահիկը, իսկ նույն օրը վերադառնալու հնարավորության բացակայության դեպքում՝ նաև գիշերավարձը:

3. Մրցութային հանձնաժողովի անդամին փոխհատուցման ենթակա ճանապարհածախսի առավելագույն չափ է համարվում համապատասխան միկրոավտոբուսային երթուղու սակագինը:

4. Մրցութային հանձնաժողովի անդամին փոխհատուցման ենթակա օրապահիկի չափ է համարվում 3000 դրամը:

5. Մրցութային հանձնաժողովի անդամին փոխհատուցման ենթակա գիշերավարձի առավելագույն չափ է համարվում՝ Երևան քաղաքի դեպքում՝ 25000 դրամը, իսկ մարզերի դեպքում՝ 20000 դրամը:

6. Սույն հավելվածի 3-5-րդ կետերով նախատեսված գումարների չափերը չեն ներառում վճարման ենթակա հարկերը:

7. Մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցումը տրամադրվում է մրցութային հանձնաժողովի անդամի կողմից մրցութային հանձնաժողովի նիստին հաջորդող մեկամսյա ժամկետում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացված դիմումի հիման վրա, որին, ճանապարհածախսը և գիշերավարձը փոխհատուցելու նպատակով, կցվում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

8. Ճանապարհածախսի վճարումը հաստատող փաստաթուղթ է համարվում տրանսպորտային միջոցի տոմսը, դրա բացակայության դեպքում` ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` մեկնելու և վերադառնալու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը: Գիշերավարձի վճարումը հաստատող փաստաթուղթ է համարվում հյուրանոցում գտնվելու ժամանակահատվածը հաստատող՝ հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցի նախնական ամրագրման փաստաթուղթը:

9. Մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի համար փոխհատուցումը տրամադրվում է դիմելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցումն ապահովվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան