Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 171
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.12.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
27.12.2016
Дата вступления в силу
28.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 171

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 181 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման եւ չեղարկման կարգի մասին» հիմնադրույթի 6-րդ կետի երկրորդ պարբերությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «Մաքսային միության «Գյուղատնտեսական եւ անտառատնտեսական տրակտորների եւ դրանց կցորդների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 031/2012) գործողության մեջ դնելու կարգի մասին» թիվ 181 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները՝

ա) 1.1-ին կետի առաջին պարբերության մեջ «2017 թվականի մարտի 15-ից ոչ ուշ» բառերը փոխարինել

«2019 թվականի մարտի 15-ից ոչ ուշ` բացառությամբ արտադրանքի խմբաքանակների վերաբերյալ այն փաստաթղթերի, որոնց գործողության ժամկետը սահմանափակվում է քանակական քվոտայով» բառերով.

բ) 1.2-րդ կետի առաջին պարբերության մեջ «2017 թվականի մարտի 15–ը» բառերը փոխարինել «2019 թվականի մարտի 15–ը» բառերով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: