ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 11.06.18 N 735-Ն)
31 հոկտեմբերի 2017 թվականի N 1239-Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 11.06.18 N 735-Ն)
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հոկտեմբերի 31-ի N 1239 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար Հ. Այվազյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ա. Ասատրյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Ալոյան - «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ (համաձայնությամբ) Բ. Փափազյան - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ (համաձայնությամբ) Ա. Բախշյան - «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահի կրթության հարցերով խորհրդական (համաձայնությամբ) Թ. Ավակյան - «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ):
(խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |