ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2017 թվականի N 1125-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 28.12.17 N 1708-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N 1125-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման |
Արժեքը (դրամ) |
1. |
8410 |
Հիդրավլիկ տուրբին |
հատ |
1 |
Չեխիայի Հանրապետություն / - |
374.880.000 |
2. |
8483 |
Փոխանցումատուփ՝ սառեցնող և պարագաներով |
հատ |
1 |
Չեխիայի Հանրապետություն / - |
96.560.000 |
3. |
8501 |
Գեներատոր |
հատ |
1 |
Չեխիայի Հանրապետություն / - |
215.840.000 |
4. |
8481 |
Փական |
կգ |
6240 |
Չեխիայի Հանրապետություն / - |
51.120.000 |
5. |
8537 |
Ցածր լարման բաշխիչ վահանակ |
կգ |
365 |
Չեխիայի Հանրապետություն / - |
45.440.000 |
6. |
8537 |
Ավտոմատ ղեկավարման վահանակ |
կգ |
275 |
Չեխիայի Հանրապետություն / - |
68.160.000 |
7. |
8479 |
Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ |
հատ |
1 |
Չեխիայի Հանրապետություն / - |
25.560.000 |
8. |
8535 |
ZW7-40.5KV-630A/25KA վակուումային անջատիչ |
հատ/կգ |
1/1300 |
Չինաստանի Հանրապետություն/- |
4,238,293 |
9. |
8535 |
GW4-40.5 D/630A հոսանքի բաժանիչ |
հատ/կգ |
1/389 |
Չինաստանի Հանրապետություն/- |
862,200 |
10. |
8504 |
JDJJ2-35 դրսի լարման տրանսֆորմատոր |
հատ |
3 |
Չինաստանի Հանրապետություն/- |
872,595 |
11. |
8535 |
35KV լարման սահմանափակիչներ |
հատ/կգ |
3/31 |
Չինաստանի Հանրապետություն/- |
230,615 |
12. |
8537 |
Հիմնական տրանսֆորմատորային դիֆերենցիալ պաշտպանիչ SAFE9371 |
հատ/կգ |
1/42 |
Չինաստանի Հանրապետություն/- |
756,244 |
13. |
8537 |
Հիմնական տրանսֆորմատորային HV պահուստային պաշտպանիչ SAFE9382 |
հատ/կգ |
1/38 |
Չինաստանի Հանրապետություն/- |
756,244 |
14. |
8537 |
Հիմնական տրանսֆորմատորային LV պահուստային պաշտպանիչ SAFE9381 |
հատ/կգ |
1/40 |
Չինաստանի Հանրապետություն/- |
756,244 |
15. |
8537 |
Հիմնական տրանսֆորմատորային ոչ էլեկտրիկ պաշտպանության սարք SAFE9372 |
հատ/կգ |
1/50 |
Չինաստանի Հանրապետություն/- |
907,490 |
16. |
8537 |
Թվային ղեկավարման վահաններ՝ ներկառուցված հաշվողական մեքենայով |
հատ/կգ |
1/30 |
Չինաստանի Հանրապետություն/- |
605,000 |
17. |
8537 |
Բարձր լարման բջիջ KYN28A-12 G1 |
հատ/կգ |
1/1345 |
Չինաստանի Հանրապետություն/- |
5,588,566 |
18. |
8537 |
Բարձր լարման բջիջ KYN28A-12 G2 |
հատ/կգ |
1/1193 |
Չինաստանի Հանրապետություն/- |
5,546,598 |
19. |
8537 |
Բարձր լարման բջիջ KYN28A-12 G3 |
հատ/կգ |
1/830 |
Չինաստանի Հանրապետություն/- |
5,061,934 |
20. |
8504 |
Հաստատուն DC հոսանք պանել՝ մարտկոցների հետ DC-220V 100Ա*ժ |
հատ |
1 |
Չինաստանի Հանրապետություն/- |
5,252,160 |
Ընդամենը |
908 994 183 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |