ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2021 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 313-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունների մասին հիմնադրույթի 6-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «դ» կետը հանել,
բ) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«զ) ժամկետը՝ ավելի վաղ ներմուծված նույնական ապրանքների բացթողման ամսաթվից, իսկ եթե նույնական ապրանքները բաց են թողնվել Օրենսգրքի 120-րդ կամ 121-րդ հոդվածներին համապատասխան, ապա՝ ապրանքների հայտարարագրի, այդ հայտարարագրում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և ապրանքների նշված հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտելու մասին տեղեկատվությունը հայտարարատուին ուղարկելու օրվանից մինչև ներմուծվող ապրանքների մասով ապրանքների հայտարարագրի գրանցման օրն ընկած ժամկետը, այն չի գերազանցում ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ սահմանվող ժամկետը (սակայն ոչ ավելի, քան 180 օրացուցային օր)։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: