ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2016 թվականի |
թիվ 31 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 79 որոշման 1-ին կետում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 79 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2016 թվականի |
թիվ 31 |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետին եւ 20-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող բաժնեմասային ներդրումների չափերի (սանդղակի) մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 79 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետի առաջին պարբերության մեջ «2016 թվականի» բառերից հետո ավելացնել «և հետագա տարիների» բառերը.
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով՝
«Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների փոփոխման դեպքում՝ Միության բյուջե անդամ պետությունների կողմից կատարվող բաժնեմասային ներդրումների չափերը (սանդղակը) ենթակա են ճշգրտման և կիրառվում են Միության բյուջեի ձևավորման և կատարման նպատակներով՝ սկսած նորմատիվների փոփոխման տարվան հաջորդող տարվանից։»։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: