Գլխավոր տեղեկություն
Номер
N 955-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.08.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2017
Дата вступления в силу
30.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2017 թվականի N 955-Ա

 

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանս կազմակերպության կենտրոնակայանում վերջինիս կողմից իրականացվող արտաքին շուկաների ուսումնասիրության մեթոդաբանությանը ծանոթանալու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում դրանց ներդրման հնարավորությունը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի՝ 2017 թվականի օգոստոսի 15-18-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 29

Երևան