Գլխավոր տեղեկություն
Номер
N 1268-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.05.2017-05.07.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.14/55(579) Հոդ.1170
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.11.2007
Дата вступления в силу
24.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1268-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՄՈՒՏՔԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՄԱՆ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐՆ ԸՍՏ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԿՈԴԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՑԱԾ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.05.11 N 729-Ն)

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 9-րդ հոդվածի 4.1-ին, 8-րդ մասերի և 10-րդ հոդվածի 2-րդ ու 7 րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 26.07.12 N 941-Ն)

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման դիմումի քննարկման, մուտքի վիզաների տրամադրման և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը լրաց., փոփ. 26.05.11 N 729-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 5
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու կամ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին մուտքի վիզա տրամադրող մարմին է ներկայացնում`

1) անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ.

2) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթերով ճանապարհորդող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար դիմում` համաձայն N 1 ձևի.

 3) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար դիմում` համաձայն N 2 ձևի.

4) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար դիմում` համաձայն N 3 ձևի.

5) հրավերի հիման վրա Հայաստանի Հանրապետություն այցելելու դեպքում` նաև հրավերը հավաստող համապատասխան փաստաթուղթ, իսկ տարանցիկ մուտքի վիզա ստացող օտարերկրացին` դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա.

6) մինչև 18 տարեկան օտարերկրացին` նաև ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, օրինական ներկայացուցչի, ուղեկցողի հետ միասին այցելելու կամ միայնակ, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն այցելությունը հավաստող փաստաթուղթ (ծնողների, ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում կամ ընդունող կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագիր).

7) խմբակային մուտքի վիզա ստանալու համար` խմբի անդամների ցուցակը, որտեղ պետք է նշված լինեն խմբի անդամների անունները, ազգանունները, առկայության դեպքում` հայրանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները, Հայաստանի Հանրապետությունում համատեղ գործունեություն իրականացնելու մասին հիմնավորող փաստաթուղթը.

8) պաշտոնական կամ դիվանագիտական մուտքի վիզաների համար` համապատասխան պաշտոնական հայտագիր.

9) պետական տուրքի վճարման անդորրագիր.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից.

11) սույն ցանկի 1-ին կետի 10-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված փաստաթուղթն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից հաստատման ներկայացվելու և ներկայացված փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից հաստատվելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորմատիվ հրամանով:

(1-ին կետը լրաց. 26.07.12 N 941-Ն, խմբ. 20.04.17 N 460-Ն)

2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացին դիմում չի լրացնում:

(2-րդ կետը լրաց. 20.04.17 N 460-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_492

դիմում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

(վերնագիրը փոփ. 20.04.17 N 460-Ն)


APPLICATION FOR ENTRY VISA TO THE REPUBLIC OF ARMENIA

 

Լուսանկար Photo 35x45mm

 

 

1. Ազգանուն (ինչպես անձնագրում) / Sսrname (As in Passpօrt)

8. Անձնագրի համար / Passport Number
 

2. Անուն (ինչպես անձնագրում) / Name (As in Passpօrt)

9. Երբ է տրվել / Date of Issue

/               /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

3. Այլ անուններ / Other Names

10. Վավերական է մինչև / Valid until

/                 /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

4. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ / Date of Birtհ

/                 /

 (օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

 

11. Անձնագրի տեսակ / Type of Passport

 

Սովորական /
Ordinary

 

Ծառայողական (պաշտոնական, հատուկ)
      Service ( Official, Special )

 
 

Դիվանագիտական / Diplomatic

 
 

Ճամփորդական փաստաթուղթ / Travel Docսment
 …………………………………………………………

5. Ծննդյան վայր / Place օf Birtհ

6. Սեռը/ Sex
 
 Արական / Male
 
 
 Իգական / Female

7. Զբաղմունք / Occսpatiօn

12. Քաղաքացիություն / Nationality

13. Մշտական բնակության հասցե / Address օf Permanent Residence

14. Հեռախոսահամար / Telephone

15. Հայաստանում գտնվելու ընթացքում բնակության հասցե / Address During Yօսr Stay in Armenia

16. Դուք երբևէ դատապարտված եղե՞լ եք որևէ հանցագործության համար /
Have you ever been convicted fօr any offense օr crime?

 
Այո / Yes 
        
 

Ոչ / No

17. 16 տարեկանից ցածր տարիքի երեխաներ, որոնք նշված են Ձեր անձնագրում և ճանապարհորդում են Ձեզ հետ /
Children under 16 Included in Your Passport and Travelling witհ You
(անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, քաղաքացիություն / Name, Surname, Date օf Birth, Natiօnality)

18. Հրավիրող կազմակերպության անվանումը (կամ հրավիրող անձի անունը, ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը /
Name, Address and Telephone of tհe Inviting Organizatiօn or Person

19. Այցելության նպատակ / Purpose of Visit

 

Պաշտոնական / Official

 

Գործնական / Business

 

Անձնական
/ Private

 

Զբոսաշրջություն / Tourism

 

Այլ (նշել) / Other (specify)
 ….……………………

20. Մուտքերի քանակ / Number of Entries
 

Եզակի / Single

 

Բազմակի / Mսltiple

21.Հայաստանում կեցության տևողությունը / Duration of Stay in Armenia

22. Հայաստան մուտք գործելու օր, ամիս, տարեթիվ /
Date of Entry to Armenia

/      /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

23. Հայաստանից ելքի օր, ամիս, տարեթիվ /

Date of Departure from Armenia

/      /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

24. Հաստատում եմ, որ սույն դիմումում
ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է / 
I certify that tհe information given in this application is correct

 

Դիմողի ստորագրությունը / Applicant’s Signature

Ամսաթիվ / Date

/      /

 
  (օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

 

Ծառայողական նշումներ / For Official use Only

 

1. Վիզայի համարը

2. Վիզայի տեսակը

3. Վիզայի կոդը

4. Վիզան տալու օր, ամիս, տարեթիվ 
                        _____ /_____ /________

5. Վիզայի վավերականության ժամկետը
_____ /_____ /________-ից մինչև _____ /_____ /________

6. Վիզայի տրամադրման համար վճարված պետական տուրքի չափը ______________________________________

7. ՀՀ մուտքի վիզա տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությունը

(ձևը փոփ. 20.04.17 N 460-Ն)

 

Ձև N 2

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

(վերնագիրը խմբ. 20.04.17 N 460-Ն)

 

Ես` -----------------------------------------------------------------------------------------------,

խնդրում եմ ինձ տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա

------------- օր ժամկետով:

Անհրաժեշտ փաստաթղթերը կցում եմ:

 

 Դիմողի ստորագրությունը`  ---------------------------------
   -------------- 20  թ.
 Ծառայողական նշումների համար՝  

 

(ձևը խմբ. 20.04.17 N 460-Ն)

 

Ձև N 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Ես` -----------------------------------------------------------------------------------------------,

խնդրում եմ ինձ տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա

------------- օր ժամկետով:

Անհրաժեշտ փաստաթղթերը կցում եմ:

 

Դիմողի ստորագրությունը` ---------------------------------
-------------- 20  թ.»,
Ծառայողական նշումների համար՝

(ձևը լրաց. 20.04.17 N 460-Ն)

(հավելվածը խմբ. 26.05.11 N 729-Ն, լրաց. 26.07.12 N 941-Ն, խմբ., փոփ., լրաց. 20.04.17 N 460-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
(վերնագիրը փոփ. 26.05.11 N 729-Ն)

 

1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

2. Օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում` անձնագրային և վիզաների վարչություն կամ դրա համապատասխան ստորաբաժանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացվելուց հետո օտարերկրացու անձնագրային տվյալները մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում` անմիջապես) համապատասխան պաշտոնատար անձի կողմից մուտքագրվում են համակարգչային պահոց: Համակարգչային ծրագրով օտարերկրացու անձնագրային տվյալներն ստուգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օտարերկրացու մասին տվյալների բացակայության դեպքում օտարերկրացու անձնագրում փակցվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա` հաստատված մուտքի վիզայի տրամադրման կնիքով և վիզան տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությամբ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օտարերկրացու մասին տվյալների առկայության դեպքում օտարերկրացու անձնագրում համապատասխան դրոշմակնիքով կատարվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրումը մերժելու մասին նշում:

5. Այն պետությունների քաղաքացիները, ովքեր կարող են Հայաստանի Հանրապետություն մուտք գործել միայն հրավերի հիման վրա, մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ` միայն համապատասխան հրավերի առկայության դեպքում:

6. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի խմբակային վիզաներ տրվում են Հայաստանի Հանրապետությունում նույն ժամկետով համատեղ գործունեություն իրականացնող խմբերին:

7. Խմբակային մուտքի վիզա տրամադրելու համար խմբի յուրաքանչյուր անդամի անձնագրային տվյալները սույն կարգի 2-րդ կետով նախատեսված կարգով մուտքագրվում են համակարգչային պահոց: Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օտարերկրացիների մասին տվյալների բացակայության դեպքում ներկայացված խմբի անդամների ցուցակի վրա փակցվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա` խմբի անդամների թվի մասին նշմամբ: Մուտքի վիզան հաստատվում է մուտքի վիզայի տրամադրման կնիքով և մուտքի վիզան տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությամբ:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում խմբի անդամի մասին տվյալների առկայության դեպքում տվյալ օտարերկրացու անձնագրում` համապատասխան դրոշմակնիքով, իսկ ցուցակում` տվյալ քաղաքացու անվան դիմաց ձեռագիր կատարվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրումը մերժելու մասին նշում:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ: Էլեկտրոնային մուտքի վիզան տրվում է առանց հրավերի: Այն ստանալու համար կարող են դիմել միայն հրավերի հիման վրա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հնարավորություն ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում չնշված պետությունների քաղաքացիները:

10. Օտարերկրացին անգլերեն լեզվով լրացնում է էլեկտրոնային դիմում, որտեղ նշվում են հետևյալ տվյալները`

1) ազգանունը, անունը (ինչպես անձնագրում).

2) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

3) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

5) սեռը.

6) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

7) անձնագրի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները.

8) անձնագրի տեսակը.

9) քաղաքացիությունը.

10) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

11) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

12) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

13) դիմողի անձնագրում նշված և նրա հետ ճանապարհորդող 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների անունները, ազգանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները.

14) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

15) (կետն ուժը կորցրել է 20.04.17 N 460-Ն)

16) մուտքերի քանակը.

17) Հայաստանում կեցության տևողությունը.

18) Հայաստան մուտք գործելու օրը, ամիսը, տարեթիվը.

19) Հայաստանից ելքի օրը, ամիսը, տարեթիվը.

20) դիմումի լրացման ամսաթիվը:

(10-րդ կետը խմբ. 26.05.11 N 729-Ն, փոփ. 20.04.17 N 460-Ն)

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված տվյալներն ստանալուց հետո մուտքագրվում են համակարգչային պահոց: Համակարգչային ծրագրով օտարերկրացու անձնագրային տվյալներն ստուգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկով: Բանկում օտարերկրացու մասին տվյալների բացակայության դեպքում մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացուն էլեկտրոնային եղանակով ծանուցվում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքի մասին և տրվում է վիզայի հերթական համար:

12. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և պաշտոնական մուտքի վիզաները տալիս է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները` համապատասխան պաշտոնական հայտագրի հիման վրա:

13. Պաշտոնական հայտագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ ներկայացնում են օտարերկրյա պետությունների արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինները, միջազգային կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող կազմակերպություններն ու դրանց գրասենյակները, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները:

14. Հայաստանի Հանրապետության տարածքում հավատարմագրված դիվանագետների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող կազմակերպությունների և դրանց գրասենյակների օտարերկրյա աշխատողներին, նրանց ընտանիքի անդամներին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից համապատասխան հավատարմագրում անցնելուց հետո տրվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ պաշտոնական` մինչև երեք տարի վավերականության բազմակի մուտքի վիզաներ:

15. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած և մուտքի վիզայի մերժում ստացած օտարերկրացու անձը հաստատող փաստաթուղթն անցման կետում անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից համապատասխան ակտով փոխանցվում է սահմանային հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացուն իր ծագման պետություն, կամ այն պետություն, որտեղից քաղաքացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն, վերադարձնելու համար:

16. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգում կամ երկարաձգումը մերժում է անձնագրային և վիզաների վարչությունը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

17. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի (նաև էլեկտրոնային մուտքի վիզաների) ժամկետի երկարաձգման համար օտարերկրացու կողմից (խմբակային մուտքի վիզայի դեպքում` խմբի ղեկավարի կողմից) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը լրանալուց առավելագույնը 15 օր առաջ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացվում անձը հաստատող փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար դիմում: Անձնագրային և վիզաների վարչությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում երկարաձգում է ժամկետը կամ մերժում է վիզայի ժամկետի երկարաձգման մասին դիմումները:

(17-րդ կետը լրաց., փոփ. 26.05.11 N 729-Ն, փոփ. 20.04.17 N 460-Ն)

18. Սույն կարգի 5-րդ կետում նշված օտարերկրացիների մուտքի վիզաների ժամկետների երկարաձգման մասին անձնագրային և վիզաների վարչության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 26.05.11 N 729-Ն, փոփ. 20.04.17 N 460-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 
 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՄՈՒՏՔԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՄԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ դրա համապատասխան ստորաբաժանումների (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն), Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի, խմբակային մուտքի վիզայի տրամադրման, ժամկետի երկարաձգման, մուտքի վիզայի տրամադրման մերժման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից (այսուհետ` սահմանապահ զորքեր) Հայաստանի Հանրապետություն մուտքի մերժման մասին օտարերկրացու անձնագրում կատարվող նշումների ձևերը:

2. Վիզա տրամադրող մարմինների կողմից օտարերկրացու անձնագրում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան փակցվելուց հետո այն հաստատվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված կնիքով և վիզան տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությամբ: Անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 30 մմ արտաքին շրջանագծով, 20 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի համապատասխան կոդը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT» բառերը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 20 մմ արտաքին շրջանագծով, 15 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի համապատասխան կոդը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF ARMENIA» բառերը: Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 20 մմ արտաքին շրջանագծով, 15 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի գտնվելու քաղաքի անվանումը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» կամ «ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ» և «EMBASSY OF ARMENIA» կամ «CONSULATE GENERAL OF ARMENIA» բառերը (N 1 ձև):

3. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում խմբակային մուտքի վիզա ստացած օտարերկրացու անձնագրում անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված մուտքի վիզաները հաստատվում են 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզան տրամադրող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT» բառերը, ապա` « N________ կոդ, code___», «տրվել է խմբակային մուտքի վիզա մինչև», «given group viza until» «___ ______ 20 թ.» գրառումը (N 2 ձև):

4. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար` մուտքի վիզա տրամադրող մարմնի կողմից օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում կատարվում է նշում մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու մասին: Վիզայի ժամկետը երկարաձգվում է 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT», իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված մուտքի վիզաների ժամկետները երկարաձգելու դեպքում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը, ապա` «N_______ կոդ, code___», «վիզայի ժամկետը երկարաձգված է մինչև », «the visa is extended until» «___ _______ 20 թ.» գրառումը (N 3 ձև):

5. Վիզա տրամադրող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքում անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն, համապատասխան կոդով, հայերենով և անգլերենով «մուտքի վիզա տրամադրելը մերժվել է» «the entering visa is rejected» «__ ________ 20 թ.» գրառմամբ դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Անձնագրային և վիզաների վարչության կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքի վրա նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT» բառերը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքների վրա նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքների վրա նշված են մուտքի վիզան տրամադրող մարմնի գտնվելու քաղաքի անվանումը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ» և «EMBASSY OF THE REPUBLIC OF ARMENIA» կամ «CONSULATE GENERAL OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը (N 4 ձև):

6. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում մուտքի վիզա տրամադրող մարմինների կողմից օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում կատարվում է նշում 55 x 40 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա նշված են մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժող մարմնի կոդը, անձնագրային և վիզաների վարչության կողմից մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում` հայերենով և անգլերենով` «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT», իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Դրոշմակնիքի ներքևի մասում հայերենով և անգլերենով նշվում է «մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվել է», «the extension of visa is rejected», «__ _____ 20 թ.» գրառումը (N 5 ձև):

7. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում մուտքի վիզա տրամադրած մարմնի կողմից 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Դրոշմակնիքի վրա նշված են վիզան ուժը կորցրած ճանաչած մարմնի կոդը, հայերենով և անգլերենով «մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվել» «the entry visa is cancelled», «___ _______ 20 թ.» գրառումը և վիզան ուժը կորցրած ճանաչած մարմնի անվանումը` «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվելու դրոշմակնիքների վրա` մուտքի վիզան տրամադրող մարմնի գտնվելու քաղաքի անվանումը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ» և «EMBASSY OF THE REPUBLIC OF ARMENIA» կամ «CONSULATE GENERAL OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը (N 6 ձև):

8. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում սահմանապահ զորքերի կողմից օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն մերժվելու դեպքում օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Դրոշմակնիքի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER TROOPS» բառերը, ապա` «Հայաստանի Հանրապետություն մուտքը մերժվել է», «the entry to the Republic of Armenia is rejected», «___ _______ 20 թ.» գրառումը (N 7 ձև):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ներմուծեք նկարագրությունը_19288

   
   

 

Ներմուծեք նկարագրությունը_19289

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐՆ ԸՍՏ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԿՈԴԱՎՈՐԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորում են`

1) այցելության մուտքի վիզա՝ հարազատներին (ընկերներին) այցելելու, տեսակցելու կամ զբոսաշրջության (հանգստի) նպատակով` Ա/V-1.

2) այցելության մուտքի վիզա՝ ընտանիքի վերամիավորման նպատակով` Ա/V-2.

3) այցելության մուտքի վիզա՝ բուժման նպատակով` Ա/V-3.

4) այցելության մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում ուսանելու նպատակով` Ա/V-4.

5) այցելության մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումների, խորհրդաժողովների մասնակցելու նպատակով` Ա/V-5.

6) այցելության մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման նպատակով` Ա/V-6.

7) այցելության մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով` Ա/V-7.

8) այցելության մուտքի վիզա՝ միջազգային օդային կամ ցամաքային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` Ա/V-8.

9) տարանցիկ մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Տ/T.

10) դիվանագիտական մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչությունների աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար` մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար` Դ/D-1.

11) դիվանագիտական մուտքի վիզա՝ պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար` մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Դ/D-2.

12) դիվանագիտական մուտքի վիզա՝ ոչ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար` Դ/D-3.

13) պաշտոնական մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար` մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար` Պ/Օ-1.

14) պաշտոնական մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների կամ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Պ/Օ-2.

15) պաշտոնական մուտքի վիզա՝ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Պ/Օ-3:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՑԱԾ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը լրաց. 26.05.11 N 729-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացու տվյալները վիզա տրամադրող մարմնի կողմից մուտքագրվում են տվյալների բանկ, որը վարում է անձնագրային և վիզաների վարչությունը:

(1-ին կետը լրաց. 26.05.11 N 729-Ն)

2. Տվյալների բանկ են մուտքագրվում օտարերկրացու մասին ստորև նշված տվյալները`

1) քաղաքացիության երկիրը,

2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը,

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

4) անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը,

5) սեռը,

6) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

7) ազգանունը,

8) անունը, հայրանունը (առկայության դեպքում),

9) անձը հաստատող փաստաթղթում անձերի թիվը,

10) վիզայի տեսակը,

11) վիզայի կոդը,

12) վիզայի գործողության ժամկետը,

13) վիզայի համարը:

3. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացիների տվյալների բանկից անձնագրային և վիզաների վարչությունը պահանջագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացիների մասին տեղեկություններ է տրամադրում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության դատարաններին ու Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

(3-րդ կետը լրաց. 26.05.11 N 729-Ն)

(հավելվածը լրաց. 26.05.11 N 729-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան