ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 898-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ, ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ՝ ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ) 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի՝ արոտների և խոտհարքների (բնական կերահանդակներ) 2016 թվականի կադաստրային գները՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի՝ բնական կերահանդակների (արոտներ և խոտհարքներ) կադաստրային գնահատման քարտեզները և տեղեկագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 6 |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ, ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ՝ ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ) 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ
(հազ. դրամ/հա) |
NN |
Գնահատման շրջանները |
Գնահատման |
Բնական կերահանդակներ | |
խոտհարք |
արոտ | |||
գինը |
գինը | |||
1. |
Կիսաանապատային |
I |
378.0 |
288.0 |
II |
294.0 |
224.0 | ||
III |
210.0 |
160.0 | ||
IV |
126.0 |
96.0 | ||
V |
42.0 |
32.0 | ||
2. |
Տափաստանային |
I |
450.0 |
360.0 |
II |
350.0 |
280.0 | ||
III |
250.0 |
200.0 | ||
IV |
150.0 |
120.0 | ||
V |
50.0 |
40.0 | ||
3. |
Մարգագետնատափաստանային |
I |
788.0 |
612.0 |
II |
613.0 |
476.0 | ||
III |
438.0 |
340.0 | ||
IV |
263.0 |
204.0 | ||
V |
88.0 |
68.0 | ||
4. |
Անտառամարգագետնային |
I |
918.0 |
693.0 |
II |
714.0 |
539.0 | ||
III |
510.0 |
385.0 | ||
IV |
306.0 |
231.0 | ||
V |
102.0 |
77.0 | ||
5. |
Ենթալպյան |
I |
981.0 |
788.0 |
II |
763.0 |
613.0 | ||
III |
545.0 |
438.0 | ||
IV |
327.0 |
263.0 | ||
V |
109.0 |
88.0 | ||
6. |
Ալպյան |
I |
761.0 |
612.0 |
II |
592.0 |
476.0 | ||
III |
423.0 |
340.0 | ||
IV |
254.0 |
204.0 | ||
V |
85.0 |
68.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |