ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2016 թվականի N 470-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 392-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 392-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) «Ս. Կարապետյան-ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերից հետո լրացնել «Դ. Լոքյան-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերը,
2) «Գ. Դումանյան-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Պ. Սաֆարյան-ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերը,
3) «Հ. Հովհաննիսյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա. Հարությունյան-ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 6 Երևան |