ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2016 թվականի N 1291-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ և 23-րդ կետերով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել շինարարական ծրագրերի գնման գործարքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1291-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ
Պետական կառավարման մարմինը |
Գնման առարկան և ծածկագիրը |
Գնման առարկայի արժեքը(դրամ) |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքներ (ծածկագիրը` ՔՆ-ԲԸԱՇՁԲ-15/5) |
64839100 |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիրը` ՔՆ-ԲԸԾՁԲ-15/5) |
790000 |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքների հեղինակային հսկողություն (ծածկագիրը` ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-15/38Հ) |
395000 |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե |
Սպիտակի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիրը` ՔՆ-ՊԸԾՁԲ-16/33) |
150000 |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե |
ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի արտաքին պատուհանների, տնտեսական մասնաշենքի, պոմպակայանի, ավտոտնտեսության, ջրամատակարարման և կոյուղու համակարգի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիրը` ՔՆ-ՊԸԾՁԲ-16/22) |
300000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |