Գլխավոր տեղեկություն
Номер
N 1492-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.23/88(1177) Հոդ.1139
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.12.2015
Дата вступления в силу
02.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1492-Ն

 

ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԻՏԱԿԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1492-Ն որոշման

 

ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԻՏԱԿԻ ՁԵՎԸ

 

1. Սույն կարգը տարածվում է հետևյալ էներգասպառող սարքերի և սարքվածքների՝ կենցաղային գազի ջրատաքացուցիչ կաթսաների, կենցաղային գազի վառարանների (կոնվեկտորներ), կենցաղային էլեկտրական սառնարանների ու սառցարանների, օդորակիչների և լվացքի մեքենաների վրա։

2. Նշված կենցաղային էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգետիկ բնութագրերի փորձարկումները կարող են իրականացվել փորձարկման լաբորատորիաների կողմից՝ հայտատուի (ներկրող կամ արտադրող տնտեսավարող սուբյեկտներ) հաշվին` Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված ազգային ստանդարտների համաձայն՝

1) կենցաղային գազի սարքավորումներ`

ա. գազային վառելիքով կենտրոնական ջեռուցման կաթսաներ. C տիպի, 70 կՎտ-ից ոչ ավելի ջերմային անվանական բեռնվածքով ջեռուցիչ կաթսաներ,

բ. գազի վառարանների էներգասպառման չափման միջոցներ.

2) կենցաղային էլեկտրական սարքավորումներ և սարքվածքներ՝

ա. էլեկտրական կենցաղային լվացքի մեքենաներ։ Աշխատանքային բնութագրերի չափման միջոցներ,

բ. էլեկտրասնուցման ցանցից աշխատող կենցաղային սառնարաններ, սառցարաններ, ցածր ջերմաստիճանային պահարաններ և դրանց զուգակցումներ. էլեկտրական էներգիայի սպառման և համապատասխան բնութագրերի չափման միջոցներ,

գ. էլեկտրաշարժաբերով ճնշակներով օդորակիչներ, հեղուկի ագրեգատացված պաղեցումով սարքեր, ջերմապոմպեր կենցաղային ջեռուցման և պաղեցման համար սերիայի ստանդարտներ։

3. Հայաստանի Հանրապետության համար սահմանվում են էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության պիտակների նշված ձևերը, դրանց վրա ներկայացվող համապատասխան տեղեկատվությամբ՝

1) կենցաղային էլեկտրական լվացքի մեքենաներ։ Էներգաարդյունավետության պիտակի չափերը՝ ուղղանկյուն, 116x259 մմ։ Պիտակի վրա ներկայացվում են՝

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը A-G սանդղակին համապատասխան (A` առավել արդյունավետ, G` առավել ոչ արդյունավետ)։ Լվացքի մեքենաների էներգաարդյունավետության դասը սահմանվում է ըստ բամբակյա իրերի լվացքի մեկ ցիկլի (600C) ընթացքում առավելագույն բեռնվածքի պարագայում (սովորաբար 6 կգ) ծախսված էլեկտրական էներգիայի քանակի (կՎտժ)։ Էներգաարդյունավետությունն արտահայտվում է կՎտժ/կգ լվացք ցուցանիշով՝

 

A

 B  C  E  F  G

<0.19

 <0.23 <0.27 <0.31  <0.35  <0.39

 

գ. լվացքի մեկ ցիկլի էլեկտրական էներգիայի ծախսը (բամբակյա իրեր 600C)՝ համաձայն համապատասխան ստանդարտում ներկայացված փորձարկումների ընթացակարգի,

դ. լվացքի արդյունավետությունը A-G սանդղակին համապատասխան (A՝ բարձր, G` ցածր),

ե. չորացման արդյունավետության դասը A-G սանդղակին համապատասխան (A՝ բարձր, G` ցածր),

զ. պտտման առավելագույն արագությունը բամբակյա իրերի լվացքի (600C ցիկլի դեպքում՝ համաձայն համապատասխան ստանդարտում ներկայացված փորձարկումների ընթացակարգի,

է. սարքավորման տարողությունը բամբակյա իրերի լվացքի (600C) ցիկլի դեպքում արտահայտված կգ-ով,

ը. լվացքի մեկ ցիկլի (բամբակյա իրեր 600C ջրի ծախսն արտահայտված լ-ով,

թ. լվացքի և չորացման գործողությունների ժամանակ աղմուկի մակարդակն արտահայտված դԲԱ 1 պՎտ-ի հաշվով։

Կենցաղային էլեկտրական լվացքի մեքենաների համար սահմանված էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 1 ձևում.

2) կենցաղային էլեկտրական օդորակիչներ. էներգաարդյունավետության պիտակի չափերը՝ ուղղանկյուն՝ 116x269 մմ։ Պիտակի վրա ներկայացվում են՝

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը: «Սպլիտ» և «Մուլտի սպլիտ» տիպի սարքերի համար նշվում են ներսի և դրսի բլոկների մոդելները,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը A-G սանդղակին համապատասխան, A՝ առավել արդյունավետ, G՝ առավել ոչ արդյունավետ)։ Օդորակիչների էներգաարդյունավետության դասը սահմանվում է ըստ էներգաարդյունավետության գործակիցների հաշվարկային տիրույթների։ Էներգաարդյունավետության գործակիցները հաշվարկվում են որպես սարքավորման սառեցնող ունակության և էլեկտրական հզորության հարաբերություն։ Ընդ որում, էներգաարդյունավետության գործակիցների հաշվարկային տիրույթները տարբեր տիպի (առանձնացված բլոկներով սարքեր, համակցված սարքեր և այլն) օդորակիչների համար տարբեր են,

գ. էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային ծախսը, որը հաշվարկվում է որպես սարքավորման դրվածքային հզորության և տարվա ընթացքում սարքավորման շահագործման ժամաքանակի (500 ժամ) արտադրյալ՝ կՎտժ: Պաղեցնող ռեժիմում սարքավորման դրվածքային հզորությունը՝ կՎտ: Պաղեցնող ռեժիմում և դրվածքային հզորությամբ աշխատելու դեպքում սարքավորման էներգաարդյունավետության գործակիցը (որքան բարձր է ցուցանիշը, այդքան արդյունավետ են սարքավորման էներգետիկ բնութագրերը պաղեցնող ռեժիմում),

դ. սարքավորման տիպը՝ պաղեցնող կամ պաղեցնող/ջեռուցող,

ե. ջեռուցման դրվածքային հզորությունը (ջեռուցման հնարավորությամբ սարքերի համար),

զ. ջեռուցման էներգաարդյունավետությունը (ջեռուցման հնարավորությամբ սարքերի համար, A-G սանդղակին համապատասխան, A՝ առավել արդյունավետ, G՝ առավել ոչ արդյունավետ),

է. սարքավորման աղմուկի մակարդակն արտահայտված դԲԱ 1 պՎտ-ի հաշվով։ Օդորակիչի համար սահմանված էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 2 ձևում.

3) կենցաղային էլեկտրական սառնարաններ, սառցարաններ և դրանց համակցումը հանդիսացող սարքեր։ Էներգաարդյունավետության պիտակի չափերը՝ ուղղանկյուն՝ 116 x 220 մմ։ Պիտակի վրա ներկայացվում են՝

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը A-G սանդղակին համապատասխան (A՝ առավել արդյունավետ, G՝ առավել ոչ արդյունավետ): Սառնարանների էներգաարդյունավետության դասը որոշվում է ըստ էներգաարդյունավետության ինդեքսի արժեքի։ Էներգաարդյունավետության ինդեքսն իր հերթին հաշվարկվում է որպես սարքավորման տարեկան էներգասպառման և տվյալ տիպի սարքավորման տարեկան ստանդարտ էներգասպառման հարաբերություն։ Էլեկտրական էներգիայի տարեկան ծախսը` կՎտժ, թարմ սննդամթերքի պահպանման համար նախատեսված սառցախցերի ընդհանուր ծավալը, լ (որտեղ ջերմաստիճանը բարձր է -60C),

գ. սառցարանային խցերի ընդհանուր ծավալը, լ (որտեղ ջերմաստիճանը ցածր է -60C),

դ. սառցարանային խցերի աստղային ռեյթինգը ըստ համապատասխան ստանդարտի պահանջների,

ե. սարքավորման աղմուկի մակարդակն արտահայտված դԲԱ 1 պՎտ-ի հաշվով։

Կենցաղային էլեկտրական սառնարանների, սառցարանների և դրանց համակցումը հանդիսացող սարքերի համար սահմանված էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 3 ձևում.

4) կենցաղային գազի ջրատաքացուցիչ կաթսաներ՝

Կենցաղային գազի կաթսաների էներգաարդյունավետության պիտակի չափերը՝ շրջան, 50 մմ շառավղով։ Պիտակի վրա ներկայացվում են՝

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը, որը բնութագրվում է «աստղային» ռեյթինգով (4 աստղ՝ առավել արդյունավետ, 1 աստղ՝ առավել ոչ արդյունավետ):

Կենցաղային գազի ջրատաքացուցիչ կաթսաների էներգաարդյունավետության դասը սահմանվում է ըստ սարքավորումների անվանական ջերմարտադրողականության դեպքում սարքավորման ՕԳԳ-ի արժեքների որոշակի տիրույթների։ Սահմանված են հետևյալ տիրույթները՝

 

Էներգաարդյունավետության դասը

Անվանական հզորության դեպքում` ՕԳԳ, %

*

81-86

**

87-90

***

91-94

****

95-ից բարձր

 

Կենցաղային գազի ջրատաքացուցիչ կաթսայի էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 4 ձևում.

5) կենցաղային գազի վառարաններ (կոնվեկտորներ): Կենցաղային գազի վառարանների էներգաարդյունավետության պիտակի չափերը՝ շրջան, 50 մմ շառավղով: Պիտակի վրա ներկայացվում են՝

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը, որը բնութագրվում է «աստղային» ռեյթինգով (4 աստղ՝ առավել արդյունավետ, 1 աստղ՝ առավել ոչ արդյունավետ)։

Կենցաղային գազի վառարանների էներգաարդյունավետության դասը սահմանվում է ըստ սարքավորումների անվանական ջերմարտադրողականության դեպքում սարքավորման ՕԳԳ-ի արժեքների որոշակի տիրույթների։ Սահմանված են հետևյալ տիրույթները՝

 

Էներգաարդյունավետության դասը

Անվանական հզորության դեպքում` ՕԳԳ, %

*

80-84

**

85-88

***

89-91

****

91-ից բարձր

 

Կենցաղային գազի վառարանի էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 5 ձևում.

6) պիտակները փակցվում են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր ապրանքատեսակի արտաքին մակերեսին՝ սպառողի համար տեսանելի տեղում։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_9028

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_9029

Օդորակիչի պիտակ

Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_9030

 

Սառնարանի/սառցարանի պիտակ

 

Ձև N 4

 

 

Ներմուծեք նկարագրությունը_9031

 

Ձև N 5

 

Ներմուծեք նկարագրությունը_9032