Գլխավոր տեղեկություն
Номер
N 1231-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161).1 Հոդ.931.8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2015
Дата вступления в силу
29.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1231-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1619-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված՝ «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամի ստանձնած պարտավորությունների մարման նպատակով Գյումրու քաղաքային համայնքին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2015 թվականին հատկացնել 300,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սահմանել վերահսկողություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1619-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված պարտավորության մարման նկատմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան 


2015 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2015 թվականի
 
հոկտեմբերի 22-ի N 1231-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Աջակցություն «Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» հիմնադրամին

Նկարագրությունը
Պետական անհատույց աջակցություն Գյումրու քաղաքային համայնքին

1035

ԾՏ17

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի թիվը

1

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

300,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

Շահառուների ընտրության չափանիշները
Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1035 Օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2015 թվականի պետական բյուջե (հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1035

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

300,000.0

Ծրագրի նկարագրությունը
Օրենսդրությամբ (օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ ՏԻՄ-երին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ17

 

Աջակցություն Գյումրու քաղաքային համայնքին (ՀՀ Շիրակի մարզպետարան)

300,000.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Պետական անհատույց աջակցություն Գյումրու քաղաքային համայնքին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան