Գլխավոր տեղեկություն
Номер
N 965-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2015
Дата вступления в силу
20.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2015 թվականի N 965-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 8,000,000 եվրո վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի վարկային համաձայնագրի նախագիծը, վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկային դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 19-ի N 965-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ.Նիկոյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար, համաձայնությամբ)

Զ. Առաքելյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

Հ. Գալստյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Ն. Մարտիրոսյան

- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ - ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Բաբայան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության տնտեսական բարեփոխումների և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների կոորդինացման բաժնի պետ

Հ. Գասպարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Ա. Մանուկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության բյուջետային վարկերի, ենթավարկերի և երաշխիքների բաժնի պետ

Ա. Ավագյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդակցության և զարգացման բաժնի պետ

Լ. Հարությունյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ

Ս. Մկրտչյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ

Հ. Բադալյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան