Գլխավոր տեղեկություն
Номер
N 1018-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.09.16/59(1148) Հոդ.831
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.09.2015
Дата вступления в силу
26.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1018-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով» բառերը փոխարինել «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով» բառերով.

2) 5-րդ կետում «ռեժիմով» բառը փոխարինել «ընթացակարգով» բառով.

3) 7-րդ, 11-րդ, 13-րդ և 16-րդ կետերում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 11
Երևան