Գլխավոր տեղեկություն
Номер
N 759-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.08.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.2015
Дата вступления в силу
19.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 759-Ա

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 23-ի ՀՕ-68-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

օգոստոսի 18-ի N 759-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտը
ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման
աղբյուրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու
պետական կառավարման մարմնի անվանումը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 948-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2015 թ. սեպտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ տրանսպորտի
և կապի նախարարություն

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի նիստի N 24 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2015 թ.
սեպտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ տրանսպորտի
և կապի նախարարություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան