ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2015 թվականի N 998-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել 11-րդ, 33-րդ, 45-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 69-րդ, 74-76-րդ, 78-րդ, 81-րդ, 86-րդ, 95-րդ և 96-րդ կետերը.
2) ցանկի 51-րդ կետի 2-րդ սյունակում «Ուսուցչի տուն» բառերը փոխարինել «Դպրոցի նախկին շենք» բառերով.
3) ցանկը 53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 53.1-ին, 53.2-րդ, 53.3-րդ, 53.4-րդ, 53.5-րդ, 53.6-րդ, 53.7-րդ, 53.8-րդ և 53.9-րդ կետերով.
« |
|
». |
4) ցանկից հանել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան» բառերը.
5) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 97-րդ կետով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2015 թ. սեպտեմբերի 8
Երևան