ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2008 թվականի N 748-Ն
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ինչպես նաև նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) նախազորակոչային (16-18 տարեկան) ու զորակոչային (18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած), ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիք ունեցող` ասպիրանտուրան ավարտած, զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալները` համաձայն N 2 հավելվածի.
3) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար հիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
5) ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից տրվող առողջության անձնագրի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) (ենթակետն ուժը կորցրել է 10.09.15 N 1019-Ն)
7) տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային հաստատություններում իրականացվող` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար բժշկական քննությունների ծավալները` համաձայն N 7 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 23.08.12 N 1071-Ն, փոփ. 10.09.15 N 1019-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշումը:
2.1. Իրականացնել 14-15 տարեկան արական սեռի անձանց առողջության գնահատում (ընդ որում, 15 տարեկան անձանց առողջության գնահատումն իրականացվում է այն դեպքում, եթե 14 տարեկանում այն չի իրականացվել), նախազորակոչային տարիքի անձանց համար սույն որոշմամբ սահմանված կարգով և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալներով` հիմնավորված ցուցումների դեպքում ընդգրկելով նաև այլ հետազոտություններ:
(2.1-ին կետը լրաց. 20.05.11 N 661-Ն)
2.2. Իրականացնել սույն որոշման 2.1-ին կետում նշված հետազոտության շրջանակներում հայտնաբերված հիվանդ` 14-15 տարեկան արական սեռի անձանց, ըստ անհրաժեշտության, ամբուլատոր կամ հիվանդանոցային բուժումը:
(2.2-րդ կետը լրաց. 20.05.11 N 661-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ (16-18 ՏԱՐԵԿԱՆ) ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ (18-27 ՏԱՐԵԿԱՆ, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված ԵՎ 27 տարին չլրացած), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 27 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ` ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
(վերնագիրը լրաց. 23.08.12 N 1071-Ն)
1. Սույն կարգի համաձայն բժշկական հսկողության և հաշվառման ենթակա են նախազորակոչային (16-18 տարեկան), զորակոչային (18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած), ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիք ունեցող` ասպիրանտուրան ավարտած, զինվորական ծառայություն չանցած արական սեռի բոլոր քաղաքացիները:
(1-ին կետը լրաց. 23.08.12 N 1071-Ն)
2. Նախազորակոչային տարիքի անձինք` ըստ տարածաշրջանային զինվորական կոմիսարիատներից ներկայացված` կցագրման ենթակա անձանց անվանացանկի բժշկական հաշվառման են վերցվում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների (բուժմիավորումների ամբուլատոր-պոլիկլինիկական ստորաբաժանումների)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի համաձայն տվյալ տարիքի անձանց բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից:
3. Նախազորակոչիկների ու զորակոչիկների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետը (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ) իր կողմից հաշվառման վերցված քաղաքացիների պարբերական բժշկական հետազոտությունն իրականացնում է համաձայն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան կատարվող բժշկական հետազոտությունների ծավալների (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 2 հավելված):
1) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող տուբերկուլոզի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից իրականացվում են պարտադիր հետազոտություններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 7 հավելված):
2) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության ավարտից հետո` տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում կազմակերպվում է տեղեկատվության անհապաղ փոխանցում տարածաշրջանային զինկոմիսարիատ` նրանց հետագա հաշվառման և վերահսկողության կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ստեղծված տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում: Հետագա հիվանդանոցային, դիսպանսեր կամ ամբուլատոր և վերականգնողական (առողջարանային) բուժումը կազմակերպվում է ըստ զինապարտների բնակության վայրերի` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 52 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրին համապատասխան:
4. Նախազորակոչիկների ու զորակոչիկների ամբուլատոր-պոլիկլինիկական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հիվանդանոցային բժշկական հետազոտության արդյունքում լրացվում է առողջության անձնագիր` առողջական վիճակի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ նշումներով և համալիր գնահատականով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 5 հավելված):
5. Նախազորակոչիկների ու զորակոչիկների կցագրման ընթացքում բժշկական հետազոտության ավարտից հետո տարածաշրջանային զինվորական կոմիսարիատների կողմից տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն է ներկայացվում մանրամասն տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748 -Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում նշված հիվանդությունների և ախտաբանական վիճակների կոնսերվատիվ կամ վիրաբուժական բուժման կարիք ունեցողների մասին: Վերջիններիս նկատմամբ սահմանվում է շարունակական հսկողություն, և կազմակերպվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան անվճար բուժում` պոլիկլինիկաներում կամ հիվանդանոցային պայմաններում:
6. Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է ըստ բնակության վայրի` որևէ հիվանդանոցում, իսկ նեղ մասնագիտացված բուժօգնություն պահանջող հիվանդությունների դեպքում` Երևան քաղաքի համապատասխան բժշկական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընտրությամբ:
7. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար հիվանդանոցային բուժման կամ հետազոտման համար հիմք է հանդիսանում զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված և զինվորական կոմիսարի կնիքով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը:
(7-րդ կետը փոփ. 10.09.15 N 1019-Ն)
8. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժումն իրականացվում է գարնանային ու աշնանային զորակոչի, ինչպես նաև զորակոչից դուրս ընկած ժամանակահատվածում: Բուժման ավարտից հետո նրանց նկատմամբ սահմանվում է շարունակական հսկողություն` զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի և տվյալ տարիքի քաղաքացիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից:
9. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բուժման արդյունքների մասին տարածաշրջանային զինվորական կոմիսարիատները տեղեկացնում են համապատասխան տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությանը` տրամադրելով հիվանդ զորակոչիկների ցուցակները և նրանց բժշկական քարտերից քաղվածքները:
10. Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները նախքան զորակոչն սկսվելը, համաձայն տարածքային զինվորական կոմիսարիատի հետ ճշտված զորակոչի ենթակա քաղաքացիների ցուցակների, հիվանդ զորակոչիկների բժշկական քարտերից քաղվածքները ներկայացնում են զինվորական կոմիսարիատ` հետագա բժշկական հետազոտություններն իրականացնելու նպատակով:
11. Զորակոչի ընթացքում զինապարտների ախտորոշումը ճշտելու նպատակով կրկնակի ստուգիչ բժշկական հետազոտություններն իրականացվում են համաձայն կենտրոնական բժշկական հանձնաժողովի միջնորդության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգրերով:
(11-րդ կետը փոփ. 10.09.15 N 1019-Ն)
12. Զորակոչիկների բժշկական հետազոտության (փորձաքննության) ավարտից հետո տարածքային զինվորական կոմիսարիատը համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն է ներկայացնում պարտադիր զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով տարկետում ստացած ու հետագա բժշկական հսկողության կարիք ունեցող զորակոչիկների ցուցակները:
13. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտության իրականացման, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման իրավական նորմերի պահանջների ապահովման պատասխանատվությունը դրվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի հանձնաժողովի նախագահի (զինվորական կոմիսար), բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի, հիվանդանոցային բուժհետազոտում և փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպությունների հանձնաժողովների նախագահների ու տնօրենների և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների տնօրենների վրա:
(հավելվածը լրաց. 23.08.12 N 1071-Ն, փոփ. 10.09.15 N 1019-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Տարիքը | Մասնագետները | Իրականացվող բժշկական միջոցառումները և հետազոտությունները |
Նախազորակոչային տարիք (16-18 տարեկան, կցագրում) | թերապևտ (ընտանեկան բժիշկ), վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, ակնաբույժ, սրտաբան, հոգեբույժ, մաշկավեներաբան (տարածաշրջանային զինկոմիսարիատների հետ համատեղ) | պատվաստումներ (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված պատվաստումների ազգային օրացույցի), մարդաչափություն, արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլյուորոգրաֆիա, արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում (եթե կատարված չէ), մեզի և արյան ընդհանուր քննություն, էլեկտրասրտագրում, որովայնի օրգանների սոնոգրաֆիա |
Զորակոչային տարիք (18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած և 27 տարեկանից հետո` օրենքով սահմանված դեպքերում) | թերապևտ, ընտանեկան բժիշկ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, նյարդաբան, սրտաբան, հոգեբույժ, մաշկավեներաբան (տարածաշրջանային զինկոմիսարիատների հետ համատեղ) | պատվաստումներ (եթե կատարված չեն), մարդաչափություն, արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա, արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում (եթե կատարված չէ), մեզի և արյան ընդհանուր քննություն, էլեկտրասրտագրում, որովայնի օրգանների սոնոգրաֆիա |
(հավելվածը լրաց. 23.08.12 N 1071-Ն, 16.01.14 N 21-Ն, փոփ. 10.09.15 N 1019-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ
1. Սոմատիկ քրոնիկ հիվանդությունների կանխարգելիչ պլանային բուժում (ռեմիսիայի շրջանում)` նեֆրոլոգիական, թոքաբանական, գաստրոէնտերոլոգիական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, մաշկային եզակի օջախային
2. Փոքր (ոչ բարդ) վիրաբուժական միջամտություններ պահանջող հիվանդություններ
3. Ստոմատոլոգիական` թերապևտիկ և վիրաբուժական հիվանդություններ
4. Սուր` թերապևտիկ ուղղվածություն ունեցող հիվանդություններ, որոնք չեն պահանջում շուրջօրյա հսկողություն և բուժման երկրորդային մասնագիտացված մակարդակ
5. Նևրոլոգիական հիվանդությունների վերականգնողական բուժում
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ
1. Վիրաբուժական հիվանդություններ
2. Սեռավարակներ և մաշկային հիվանդություններ
3. Հոգեկան հիվանդություններ
4. Ուռուցքաբանական հիվանդություններ
5. Տուբերկուլոզ
6. Ինֆեկցիոն հիվանդություններ
7. Նեղ մասնագիտացված բուժօգնություն և շուրջօրյա հսկողություն պահանջող հիվանդություններ
8. Արյունաբանական հիվանդություններ
9. Քրոնիկ հիվանդությունների սրացում
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 |
Ձև
Ա Ռ Ո Ղ Ջ ՈՒ Թ Յ Ա Ն Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ
1. Քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը __________________________
2. Ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը _____________________________
3. Բնակության վայրը ___________________________________________
4. Կատարված պատվաստումները (համաձայն հաստատված պատվաստումների ազգային
օրացույցի) _________________________________________________
Բժշկի մասնագիտությունը | 14 տարեկան | 15 տարեկան |
16 տարեկան | 17 տարեկան | 18 տարեկան |
1.
|
|||||
Բժշկական եզրակացություն |
5. Կատարված բժշկական քննությունների արդյունքները ____________________
_______________________________________________________
6. Հետագա հսկողության (հետազոտության, բուժման) վերաբերյալ հանձնարարականներ
_______________________________________________________
_______________________________________________________
Կազմակերպության ղեկավար __________________ _________________
(ստորագրությունը)
(անունը, ազգանունը)
_____ _______________ 200 թ.
Կ.Տ.
(ձևը լրաց. 20.05.11 N 661-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 |
Ձև
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N 0 0 0 0 0
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱՄ ԲՈՒԺՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 10.09.15 N 1019-Ն)
Հավելված N 7 |
ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Տարիքը | Մասնագետի հսկողությունը | Հետազոտություններ |
Նախազորակոչային տարիք (16-18 տարեկան, կցագրում) |
տվյալ տարիքի պատանիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետ |
1) խորխի եռակի բակտերիոսկոպիա (խորխի առկայության դեպքում) 2) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտության 2 TE 3) R-հետազոտություն (անհրաժեշտության դեպքում) |
Զորակոչային տարիք (18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած և 27 տարեկանից հետո` օրենքով սահմանված դեպքերում) |
տվյալ տարիքի պատանիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետ |
1) խորխի եռակի բակտերիոսկոպիա (խորխի առկայության դեպքում) 2) R-հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա` իրականացվում է հանրապետական հավաքակայանում) 3) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE 4) ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հետազոտություններ (ենթակա են 18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած տարիքը լրացած` ռիսկի խմբին պատկանող անձինք) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Գծապատկեր N 1
| |||
| |||
|
| ||
|
| ||
|
| ||
| |||
|
Գծապատկեր N 2
| ||||
| ||||
|
| |||
|
|
| ||
|
||||
|
| |||
|
||||
| ||||
|
|
|||
|
|
Գծապատկեր N 3
|
||||||||
|
||||||||
|
||||||||
|
|
|
| |||||
|
||||||||
|
|
|
||||||
|
|
| ||||||
|
|
(հավելվածը լրաց. 23.08.12 N 1071-Ն)