«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 377-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻՑ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով` բարելավել բանկերից ստացվող տվյալների որակը, օպտիմալացնել բանկերի հաշվետվական համակարգը,
հիմք ընդունելով` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը,
ղեկավարվելով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 1-ին: 2015 թվականի մարտ և ապրիլ հաշվետու ամիսների համար հաշվետվությունները ներկայացվում են 2015 թվականի մայիսի 15-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2015 թ. հունվարի 14 Երևան |
|
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ
ԲԱՆԿԵՐԻՑ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է հաշվետու բանկի հաշվեկշռային և հետհաշվեկշռային ակտիվների ու պարտավորությունների, ինչպես նաև հաշվետու բանկի հետ ակտիվ կամ պարտավորություն առաջացնող գործարք իրականացրած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացնելու սկզբունքները:
2. Սույն կարգում ներկայացվում է «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» և «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունների լրացման կարգը:
3. Հաշվետվություններում հաշվետու բանկի հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է ակտիվի կամ պարտավորության ծագման պահի դրությամբ առկա արժանահավատ տեղեկատվության հիման վրա, որը պետք է ճշգրտվի առնվազն հաշվետու բանկի՝ ակտիվների և պարտավորությունների գծով իրականացվող մոնիտորինգի պարբերականությանը համապատասխան:
4. Հաշվետվությունների այն սյունակներում, որտեղ պահանջվում է լրացնել ծավալային տվյալներ, ապա
1) լրացվում է 0, եթե տվյալ հոդվածի գծով հաշվետվությունում պահանջվող այլ մնացորդների առկայության դեպքում տվյալ մնացորդը հավասար է զրոյի,
2) չի լրացվում, եթե տվյալ սյունակը տվյալ հոդվածի համար ենթակա չէ լրացման:
5. Հաշվետվություններում գումարները լրացվում են հազար դրամներով կետից հետո երեք նիշի ճշտությամբ, իսկ տոկոսադրույքները լրացվում են կետից հետո երկու նիշի ճշտությամբ:
6. Հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով՝ հաշվետու ժամանակահատվածին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը: Սույն կարգում հաշվետու ժամանակահատվածը սահմանվում է մեկ ամիսը: Հաշվետվություններում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը: Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով՝ օր. ամիս. տարի (օրինակ՝ 31.01.2023):
7. «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» և «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունների ֆայլերի կոդերը պետք է ունենան համապատասխանաբար հետևյալ կառուցվածքը. “XXXXX_soushi asset.xlsx” և “XXXXX_soushi liab.xlsx”, որտեղ XXXXX-ի փոխարեն լրացվում է բանկի 5-անիշ կոդը:
8. Հաշվետվություններում մեկ տարին պետք է ընդունել 365 կամ 366 օր:
9. Հաշվետվություններում սահմանված միջակայքերի վերին սահմանները չեն ընդգրկվում տվյալ միջակայքերում (օրինակ՝ «1-ից 2 տարի» միջակայքում 2-րդ տարին չի ընդգրկվում), եթե հաջորդող միջակայքերի վերին և ստորին սահմանները համընկնում են:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1) «Հաշվային պլան»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլան»,
2) «Դասակարգման կարգ»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ» և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգ»,
3) «Լրացուցիչ պահուստավորման կարգ»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մայիսի 29-ի թիվ 143-Ա որոշմամբ հաստատված «Առանց ակտիվների դասակարգման լրացուցիչ պահուստավորում իրականացնելու կարգ»,
4) «Բանկի աշխատակից»՝ հաշվետու բանկի հետ որոշակի կամ անորոշ ժամկետով կնքած պայմանագրով աշխատող անձ,
5) «Վարկանշային գործակալություն»՝ Moody's Investors Service (Մուդիզ Ինվեստորս Սերվիս), Standard & Poor’s (Ստանդարտ և Փուրզ), Fitch Ratings (Ֆիտչ Ռեյտինգս), A.M. Best (Ա.Մ. Բեստ) վարկանշային գործակալություններ,
6) «Առևտրային կազմակերպություն»՝ շահույթ հետապնդող կազմակերպություն, որը գործում է սույն կարգի հավելված 2-ի 2-րդ կետի 1-10-րդ և 12-17-րդ ենթակետերում սահմանված բնագավառներում,
7) «Ենթահաշվետվություն»՝ ակտիվների կամ պարտավորությունների որոշ տեսակները բնութագրող տվյալների համախումբ,
8) «Ակտիվ»՝ հաշվային պլանի «Ակտիվներ» կարգում հաշվառվող ու պահանջ հանդիսացող ակտիվները (բացառությամբ՝ հաշվետու բանկի՝ իր մասնաճյուղերի նկատմամբ հաշվարկների), անհուսալի դասակարգված ակտիվները, բլանկային ակտիվները, ածանցյալ գործիքների գծով ապագայում ստացվելիք գումարները, հետհաշվեկշռային պայմանական ակտիվները և տրված ակտիվների գծերի չօգտագործված մասերը,
9) «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդ (արժեք)»՝ ակտիվի գծով հաշվեկշռում հաշվեգրված գումարը, ներառյալ` տոկոսները, շահաբաժինները, տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)` նվազեցրած չկրած ֆինանսական եկամուտները (առկայության դեպքում) և չնվազեցրած պահուստները,
10) «Պարտավորություն»՝ հաշվային պլանի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող պարտավորությունները, ածանցյալ գործիքների գծով ապագայում վճարվելիք գումարները և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները (բացառությամբ՝ վարկային և միջոցների այլ գծերի),
11) «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդ (արժեք)»՝ պարտավորության գծով հաշվեկշռում հաշվեգրված գումարը, ներառյալ` տոկոսները, տույժերը և տուգանքները (առկայության դեպքում) ու նվազեցրած չկրած ֆինանսական ծախսերը (առկայության դեպքում),
12) «Երկարաժամկետ ստորադաս փոխառություն»՝ ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով (այսուհետ՝ Կանոնակարգ 2) սահմանված նշանակության,
13) «Կրեդիտորական պարտք»՝ հաշվեկշռային պարտավորությունների բոլոր տեսակները, որոնք սահմանված չեն «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում,
14) «Դեբիտորական պարտք»՝ պահանջ հանդիսացող հաշվեկշռային ակտիվների բոլոր տեսակները, որոնք չեն ներկայացվում «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվության շրջանակներում,
15) «Վերականգնվող վարկային գիծ և օվերդրաֆտ»՝ վարկային գիծ և օվերդրաֆտ, որի օգտագործված մասը մարվելու դեպքում պայմանագրով նախատեսվում է նույն չափով չօգտագործված մասի աճ,
16) «Չվերականգնվող վարկային գիծ և օվերդրաֆտ»՝ վարկային գիծ և օվերդրաֆտ, որի օգտագործված մասը մարվելու դեպքում պայմանագրով չի նախատեսվում նույն չափով չօգտագործված մասի աճ:
ԳԼՈՒԽ 3. ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվությունում՝ հաշվետու բանկի համար ակտիվ առաջացնող գործարքի կողմ հանդիսացող անձանց (այսուհետ՝ գործընկեր), իսկ «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունում՝ հաշվետու բանկի համար պարտավորություն առաջացնող գործարքի կողմ հանդիսացող անձանց (այսուհետ՝ գործընկեր) վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է՝ համաձայն սույն կարգի 12-22-րդ կետերով սահմանված տարբերակների:
12. «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը» սյունակում լրացվում է գործընկերոջ տեսակը` սույն կարգի հավելված 1-ով սահմանված սկզբունքների հիման վրա: Սյունակում լրացվում է սույն կետի 1-22-րդ ենթակետերում նշված տարբերակներից մեկը, մասնավորապես.
1) «Կենտրոնական (հանրապետական) կառավարման մարմիններ»,
2) «Տեղական ինքնակառավարման մարմին»,
3) «Սոցիալական ապահովության պետական հիմնադրամ»,
4) «Կենտրոնական բանկ»,
5) «Բանկ»,
6) «Վարկային կազմակերպություն»,
7) «Ապահովագրական ընկերություն»,
8) «Կենսաթոշակային հիմնադրամ»,
9) «Ներդրումային ընկերություն»,
10) «Ներդրումային ֆոնդ»,
11) «Ներդրումային ֆոնդի կառավարիչ»,
12) «Վճարահաշվարկային կազմակերպություն»,
13) «Գրավատուն»,
14) «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»,
15) «Կարգավորվող շուկա»
ա. Lրացվում է այն դեպքում, երբ կարգավորվող շուկայի տվյալ հարթակում գործում են տարբեր հատվածային պատկանելիություն ունեցող անձինք և հնարավոր չէ որոշել գործընկերոջ հատվածային պատկանելիությունը,
16) «Այլ ֆինանսական կազմակերպություն»,
17) «Օժանդակ այլ ֆինանսական կազմակերպություն»,
18) «Ոչ ֆինանսական հատվածի կազմակերպություն»,
19) «Անհատ ձեռնարկատեր»,
20) «Այլ տնային տնտեսություն»,
21) «Տնային տնտեսություններին սպասարկող՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններ»,
22) «Այլ անձ»:
13. «Գործընկերոջ երկիրը» սյունակում լրացվում է`
1) այն երկրի կոդը (համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի), որի ռեզիդենտ է համարվում գործընկերը` համաձայն սույն կարգի հավելված 3-ով սահմանված չափանիշների,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը սույն կարգի հավելված 4-ով սահմանված չափանիշների համաձայն հանդիսանում է միջազգային կազմակերպություն,
3) եթե գործընկերը ֆինանսական կազմակերպություն է, որը գործարքը կատարել է իր մասնաճյուղի միջոցով, ապա սյունակում լրացվում է այն երկրի կոդը, որի ռեզիդենտ է համարվում տվյալ մասնաճյուղը:
14. «Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկերը» սյունակում լրացվում է`
1) սույն կարգի հավելված 4-ով սահմանված չափանիշների համաձայն միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկերոջ անվանումը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը չի հանդիսանում միջազգային կազմակերպություն:
15. «Գործընկերոջ իրավական կարգավիճակը» սյունակում լրացվում է`
1) գործընկերոջ իրավական կարգավիճակը` ըստ հետևյալ տարբերակների` «իրավաբանական անձ», «ֆիզիկական անձ» կամ «անհատ ձեռնարկատեր»,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը սույն կետում նշված իրավական կարգավիճակներից որևէ մեկին չի համապատասխանում:
16. «Գործընկերոջ կոդը» սյունակում լրացվում է`
1) ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը` Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կոդը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերոջը Կենտրոնական բանկը չի տրամադրել կոդ կամ գործընկերը հանդիսանում է փոխանակման կետ, գրավատուն, արտարժույթի դիլեր-բրոքեր կամ արտարժույթի առքուվաճառքի սակարկություններ իրականացնող անձ:
17. «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը» սյունակում լրացվում է`
1) ֆինանսական կազմակերպության ՍՎԻՖԹ կոդը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը ՍՎԻՖԹ կոդ չունի կամ գործընկերը չի հանդիսանում ֆինանսական կազմակերպություն:
18. «Գործընկերոջ` բանկի հետ կապվածությունը» սյունակում լրացվում է`
1) «կապված» տարբերակը, եթե գործընկերը հանդիսանում է բանկի հետ կապված անձ՝ համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայման(ներ)ի,
2) «կապված չէ» տարբերակը, եթե գործընկերը չի հանդիսանում բանկի հետ կապված անձ՝ համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայման(ներ)ի:
19. «Գործընկերոջ մոտ պետական մասնակցությունը» սյունակում լրացվում է`
1) «պետական» տարբերակը, եթե
ա. պետության բաժնեմասը տվյալ կազմակերպությունում գերազանցում է 50%-ը, կամ
բ. պետությունն օրենսդրորեն օժտված է այդ կազմակերպությունը կառավարելու և ղեկավար անձանց նշանակելու հատուկ իրավասությամբ,
2) «ոչ պետական» տարբերակը, եթե ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործընկերը սույն կետի առաջին ենթակետում սահմանված պայմաններին չի համապատասխանում,
3) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը հանդիսանում է ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
20. «Գործընկերոջ մոտ օտարերկրյա մասնակցություն» սյունակում լրացվում է`
1) «օտարերկրյա» տարբերակը, եթե
ա. ոչ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձի (իրավաբանական, ֆիզիկական կամ այլ անձ) բաժնեմասը գործընկեր կազմակերպությունում գերազանցում է 50%-ը, և (կամ)
բ. ոչ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձը օրենսդրորեն օժտված է գործընկեր կազմակերպությունը կառավարելու և ղեկավար անձանց նշանակելու հատուկ իրավասությամբ,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե սույն կետի 1)-ին ենթակետում սահմանված պայմանները չեն բավարարվում:
21. «Գործընկերոջ գործունեության նպատակը» սյունակում լրացվում է`
1) «առևտրային» տարբերակը, եթե իրավաբանական անձի գործունեության նպատակը շահույթ ստանալն է,
2) «ոչ առևտրային» տարբերակը, եթե իրավաբանական անձը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում,
3) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը իրավաբանական անձ չի հանդիսանում:
22. «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը» սյունակում լրացվում է «Moody's» («Մուդիզ»), «Standard and Poor’s» («Ստանդարտ և Փուրզ»), «Fitch Ratings» («Ֆիտչ Ռեյտինգս»), «A.M. Best» («Ա.Մ. Բեստ»), «ԿԲ» կամ «չի կիրառվում» տարբերակը:
1) Սյունակում լրացվում է`
ա. այն կազմակերպության համար սույն կետով սահմանված տարբերակը, որի կողմից տրված վարկանիշը լրացվել է «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը» կամ «Գործընկերոջ վարկանիշը» սյունակում,
բ. «չի կիրառվում» տարբերակը, եթե «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը» կամ «Գործընկերոջ վարկանիշը» սյունակում լրացվել է «չի կիրառվում» տարբերակը:
23. Ի լրումն սույն կարգի 12-22-րդ կետով սահմանված սյունակների՝ «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվությունում լրացվում են նաև 24-27-րդ կետերով սահմանված սյունակները:
24. «Գործընկերոջ` բանկի աշխատակից հանդիսանալը» սյունակում լրացվում է` «աշխատակից է», «աշխատակից չէ» կամ «չի կիրառվում» տարբերակը:
1) Սյունակում լրացվում է «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը չի հանդիսանում ֆիզիկական անձ:
25. «Գործընկերոջ չափը» սյունակում լրացվում է «չի կիրառվում», «գերփոքր», «փոքր», «միջին» կամ «խոշոր» տարբերակը: Ձեռնարկությունների դասակարգումը իրականացվում է՝ սույն կարգի հավելված 5-ով սահմանված սկզբունքներին համապատասխան, ընդ որում, սյունակում լրացվում է`
1) «չի կիրառվում» տարբերակը, եթե
ա. գործընկերը հանդիսանում է խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձ,
բ. գործընկերը հանդիսանում է ոչ ՀՀ ռեզիդենտ և/կամ
գ. գործընկերը չի հանդիսանում առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր:
26. «Գործընկերոջ գործունեության մարզը» սյունակում լրացվում է`
1) Հայաստանի Հանրապետության այն մարզի անվանումը, որտեղից ֆիզիկական անձ հանդիսացող գործընկերը ստանում է Հայաստանի Հանրապետությունում ձևավորվող իր եկամտի հիմնական մասը, իսկ անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն հանդիսացող գործընկերը՝ իր շահույթի հիմնական մասը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե
ա. գործընկերը չի հանդիսանում ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն, և (կամ)
բ. գործընկերոջ եկամուտը (շահույթը) չի ձևավորվում Հայաստանի Հանրապետությունում:
27. «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը» սյունակում լրացվում է՝
1) Վարկանշային գործակալության կամ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկանիշը` Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 4-րդ գլխով սահմանված սկզբունքներին համապատասխան, կամ
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը վարկանիշ է ստացել Վարկանշային գործակալությունից կամ Կենտրոնական բանկից տարբերվող կազմակերպության կողմից, կամ գործընկերը չի վարկանշվել:
28. Ի լրումն 12-22-րդ կետերով սահմանված սյունակների, «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունում լրացվում է նաև սույն կարգի 29-32-րդ կետերով սահմանված սյունակը:
29. «Գործընկերոջ գործունեության մարզը» սյունակում լրացվում է`
1) Հայաստանի Հանրապետության այն մարզի անվանումը, որտեղ գրանցված է ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն հանդիսացող գործընկերը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը չի հանդիսանում ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն կամ նշված անձինք գրանցված չեն ՀՀ տարածքում:
30. «Գործընկերոջ վարկանիշը» սյունակում լրացվում է`
1) վարկանշային գործակալության կողմից տրամադրված թողարկողի երկարաժամկետ վարկանիշից (բացակայության դեպքում միայն` թողարկողի կարճաժամկետ վարկանիշից) և (կամ) Կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկանիշից ամենացածր վարկանիշը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը վարկանիշ է ստացել վարկանշային գործակալությունից և Կենտրոնական բանկից տարբերվող կազմակերպության կողմից կամ գործընկերը չի վարկանշվել:
31. «Խոշոր պարտատիրոջ անվանումը» սյունակում լրացվում է`
1) այն պարտատիրոջ անվանումը (անունը, ազգանունը), որի անհատական պահանջները բանկի նկատմամբ հավասար են կամ գերազանցում են բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր պարտավորությունների 5% սահմանաչափը, կամ
2) փոխկապակցված անձանցից ամենամեծ պարտատիրոջ անվանումը (անունը, ազգանունը), եթե բանկն ունի իրար հետ փոխկապակցված մի քանի պարտատերեր, որոնց հանդեպ բանկի ունեցած պարտավորությունների ընդհանուր գումարը հավասար կամ գերազանցում է բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր պարտավորությունների 5% սահմանաչափը,
3) «չի կիրառվում» տարբերակը, եթե անձի անվանումը, համաձայն սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, ենթակա չէ լրացման տվյալ սյունակում:
32. «Խոշոր պարտատիրոջ նույնականացման տվյալները» սյունակում լրացվում է`
1) սույն կարգի 31-րդ կետի համաձայն ներկայացված անձի հարկային հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ոչ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը, իսկ բացակայության դեպքում՝ տվյալ երկրում իրավաբանական անձանց նույնականացնող այլ տվյալ,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերի պահանջների համաձայն նույնականացուցիչ տվյալները լրացվում են այդ կետերով սահմանված սյունակներում կամ եթե սույն կարգի 31-րդ կետում լրացվել է «չի կիրառվում» տարբերակը:
33. Հաշվետվություններում կարգավորվող շուկաներում կնքված գործարքների ներկայացման դեպքում գործընկերների ներկայացման համար նախատեսված սյունակներում լրացվում է «չի կիրառվում» տարբերակը, եթե սյունակներում պահանջվող տեղեկատվությունը հաշվետու բանկին հասանելի չէ:
34. Հաշվետվություններում ռեպո համաձայնագրով վաճառված (փոխառությամբ տրամադրված) արժեթղթերի և ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերի ներկայացման դեպքում`
1) «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը» սյունակում լրացվում է այն անձի վերաբերյալ տվյալը, որին վաճառվել (տրվել) կամ որից գնվել է արժեթուղթը,
2) հաշվետվությունների այլ սյունակներում լրացվում են արժեթղթի թողարկողի վերաբերյալ տվյալները:
ԲԱԺԻՆ 2. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԳԼՈՒԽ 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
35. «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվությունում (սույն գլխում այսուհետ՝ հաշվետվություն) ներկայացվում են հաշվետու բանկի ակտիվների ու հաշվետու բանկի համար ակտիվ առաջացնող գործարքի կողմ հանդիսացող անձանց (սույն բաժնում այսուհետ` գործընկեր) վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվությունը բաղկացած է «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ», «Դեբիտորական պարտքերի վերաբերյալ», «Ածանցյալ գործիքների վերաբերյալ» և «Պայմանական ակտիվների վերաբերյալ» ենթահաշվետվություններից: Հաշվետվությունում գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է՝ համաձայն սույն կարգի Գլուխ 3-ի:
ԳԼՈՒԽ 5. ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
36. «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության սյունակները լրացվում են սույն կարգի 37-68-րդ կետերով սահմանված սկզբունքների հիման վրա:
37. «Հաշվառման հաշվի համարը» սյունակում լրացվում է հաշվային պլանում ակտիվի հիմնական (մայր գումարի) գումարի հաշվառման համար նախատեսված հաշվի համարը (օրինակ՝ 15000, 15002):
1) Այն դեպքում, երբ ակտիվի գծով միաժամանակ առկա են հիմնական (մայր) գումարի հաշվեկշռային և հետհաշվեկշռային մնացորդներ, ապա լրացվում է հաշվեկշռային հոդվածի հաշվառման համարը:
38. «Ակտիվի տեսակը» սյունակում սույն ենթահաշվետվության շրջանակներում ակտիվի տեսակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`
1) «թղթակցային հաշիվ»,
2) «թանկարժեք մետաղով թղթակցային հաշիվ»,
3) «վարկ»,
4) «փոխառություն»,
5) «վերականգնվող վարկային գիծ և օվերդրաֆտ»,
6) «չվերականգնվող վարկային գիծ և օվերդրաֆտ»,
7) «այլ վարկային գիծ և օվերդրաֆտ»,
8) «օվերնայթ»,
9) «վարկային քարտ»,
10) «ավանդ»,
11) «ֆինանսական վարձակալություն»,
12) «ռեպո համաձայնագիր»,
13) «ֆակտորինգ»,
14) «երաշխիք/երաշխավորություն»,
15) «ակրեդիտիվ»,
16) «երկարաժամկետ ստորադաս փոխառություն»,
17) «սովորական բաժնետոմս»,
18) «արտոնյալ բաժնետոմս»,
19) «այլ փայամասնակցություն»,
20) «տոկոսային պարտատոմս»,
21) «ոչ տոկոսային պարտատոմս»,
22) «ռեպո համաձայնագրով վաճառված արժեթուղթ»,
23) «փոխառությամբ տրամադրված արժեթուղթ»,
24) «այլ արժեթուղթ»:
25) Դեպոնացված և սառեցված միջոցները հաշվետվությունում ներկայացվում են այն ակտիվի համար սույն հաշվետվությունում նախատեսված լրացման կարգով, որի մաս են կազմում այդ միջոցները (օրինակ` թղթակցային հաշվի մաս հանդիսացող, բայց հաշվեկշռում առանձին բացահայտվող դեպոնացված միջոցները ներկայացվում են թղթակցային հաշիվների համար սույն հաշվետվությունում նախատեսված լրացման կարգով):
39. «Միջազգային (զարգացման) վարկային ծրագրեր» սյունակում լրացվում է`
1) սույն կարգի հավելված 6-ով սահմանված այն վարկային ծրագրի անվանումը, որի շրջանակում տրամադրվել է ակտիվը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվը որևէ միջազգային (զարգացման) ծրագրի շրջանակում չի տրամադրվել,
3) այն դեպքում, երբ ակտիվը տրամադրվել է մի քանի վարկային ծրագրերի համաֆինանսավորմամբ, ապա յուրաքանչյուր ծրագրի շրջանակում տրամադրված գումարը պետք է դիտել որպես առանձին ակտիվ:
40. «Վարկավորման բնագավառը» սյունակում լրացվում է`
1) այն ճյուղը, որում օգտագործելու նպատակով տրամադրվել է ակտիվը կամ ֆիզիկական անձանց վարկավորման տեսակը՝ համաձայն սույն կարգի հավելված 2-ով սահմանված սկզբունքների,
2) բաժնային գործիքի համար` այն ճյուղը, որում գործունեություն է ծավալում բաժնային գործիք թողարկող կազմակերպությունը՝ համաձայն սույն կարգի հավելված 2-ով սահմանված սկզբունքների:
41. «Ակտիվի իրականացման մարզը» սյունակում լրացվում է`
1) Հայաստանի Հանրապետության այն մարզը, որում օգտագործվելու նպատակով ակտիվը (բացառությամբ՝ բաժնային գործիքի) տրամադրվել է ֆիզիկական անձին, անհատ ձեռնարկատիրոջը կամ առևտրային կազմակերպությանը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե
ա. ակտիվը բաժնային գործիք է,
բ. ակտիվը Հայաստանի Հանրապետությունում չի օգտագործվելու,
գ. գործընկերը չի հանդիսանում ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն,
3) «չի բացահայտվել» տարբերակը, եթե հաշվետու բանկը չի բացահայտել միջոցների օգտագործման մարզը,
4) այն դեպքում, երբ միջոցը օգտագործվելու է մի քանի մարզերում, ապա բանկը լրացնում է այն մարզը, որում օգտագործվելու է ակտիվի մեծ մասը:
42. «Ակտիվի ապահովվածությունը» սյունակում լրացվում է «ապահովված է» կամ «ապահովված չէ» տարբերակը` կախված ապահովվածության առկայության հանգամանքից:
43. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է ակտիվի մայր գումարի արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի, իսկ առարկայազուրկ մետաղական հաշիվների ու արտարժութային ռիսկ պարունակող դրամային հոդվածների ներկայացման համար սյունակում լրացվում է համապատասխանաբար «XMA» («ԷՔՍԷՄԷՅ») և «XAM»(«ԷՔՍԷՅԷՄ») կոդերը:
44. «Տոկոսագումարի, զեղչի կամ շահութաբաժնի արժույթը» սյունակում լրացվում է՝
1) ակտիվի գծով հաշվեգրված տոկոսագումարի, զեղչի կամ շահութաբաժնի արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի,
2) «չի կիրառվում», եթե ակտիվի գծով չի նախատեսվում տոկոսագումարի, զեղչի կամ շահութաբաժնի ստացում:
45. «Դասակարգումը» սյունակում լրացվում է «ստանդարտ», «հսկվող», «ոչ ստանդարտ», «կասկածելի», «ոչ ռիսկային», «ռիսկային», «միջին ռիսկային», «բարձր ռիսկային», «անհուսալի», «բլանկային» կամ «չդասակարգվող» տարբերակը:
1) Տարբերակների ընտրության համար հիմք է հանդիսանում ակտիվների դասակարգման կարգը, ընդ որում, «անհուսալի» տարբերակը ընտրվում է, եթե ակտիվը (բացառությամբ՝ բլանկային ակտիվի) դուրս է գրվել հաշվեկշռից:
2) Սյունակում լրացվում է «չդասակարգվող» տարբերակը, եթե ակտիվը դասակարգման կարգի համաձայն չի դասակարգվում:
46. «Ակտիվի պայմանագրային գումարը» սյունակում լրացվում է ակտիվի՝ պայմանագրով սահմանված սկզբնական գումարի մեծությունը՝ ըստ հետևյալ տարբերակների՝ «մինչև 500.000 դրամ», «500.000-3 մլն դրամ», «3 մլն-7մլն դրամ », «7 մլն-15մլն դրամ», «15մլն դրամ և ավելի»:
1) Վարկային գծերի և ակտիվների այլ գծերի համար սյունակում լրացվում է բանկի կողմից սահմանված առավելագույն սահմանաչափը:
2) Փուլային տրամադրված վարկերի ներկայացման համար սյունակում լրացվում է յուրաքանչյուր փուլի համար նախատեսված սկզբնական գումարի մեծությունը:
47. «Ակտիվի պայմանագրային ժամկետը» սյունակում լրացվում են ակտիվի պայմանագրային ժամկետները՝ ըստ հետևյալ տարբերակների` «ցպահանջ», «մինչև 91 օր», «91 օրից 181 օր», «181 օրից 1 տարի», «1-ից 2 տարի», «2-ից 3 տարի», «3-ից 4 տարի», «4-ից 5 տարի», «5-ից 7 տարի», «7-ից 10 տարի», «10-ից 15 տարի», «15 տարուց ավելի», «անժամկետ»:
1) Տարբերակները ընտրվում են` համաձայն ակտիվի սկզբնական պայմանագրի (ենթապայմանագրի) գործողության ժամկետի, իսկ պայմանագրային ժամկետի կրճատման դեպքում՝ համաձայն սահմանված նոր ժամկետի:
2) Սյունակում լրացվում է «Անժամկետ» տարբերակը, եթե ակտիվը ցպահանջ չէ և չունի հստակ սահմանված մարման ժամկետ:
48. «Ակտիվի երկարաձգման ժամկետը» սյունակում լրացվում է ակտիվի պայմանագրային վերջնաժամկետի փաստացի երկարաձգման ժամկետը՝ ըստ հետևյալ տարբերակների` «մինչև 91 օր», «91 օրից 181 օր», «181 օրից 1 տարի», «1-ից 2 տարի», «2-ից 3 տարի», «3-ից 4 տարի», «4-ից 5 տարի», «5-ից 7 տարի», «7-ից 10 տարի», «10-ից 15 տարի», «15 տարուց ավելի»:
1) Մի քանի անգամ ակտիվի պայմանագրային ժամկետը երկարաձգելու դեպքում սյունակում լրացվում է ընդհանուր երկարաձգման ժամկետը: Օրինակ` եթե ակտիվի պայմանագրային ժամկետը երկարաձգվել է 5 անգամ 40-ական օրերով, ապա սյունակում ընտրվում է «181 օրից 1 տարի» տարբերակը:
2) Եթե ակտիվի պայմանագրային ժամկետը երկարաձգվել է նախքան մարման սկզբնական ժամկետի ավարտը, ապա երկարաձգման փաստացի ժամկետը հաշվարկվում է երկարաձգման պայմանագրին նախորդող պայմանագրի ժամկետի ավարտից սկսած:
3) Սյունակում լրացվում է «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվը երկարաձգված չէ:
49. «Ակտիվի պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո» սյունակում լրացվում է `
1) ակտիվի պայմանագրային վերջնաժամկետի և երկարաձգման ժամկետների հանրագումարի հիման վրա ձևավորված նոր պայմանագրային ժամկետը՝ ըստ հետևյալ տարբերակների` «մինչև 91 օր», «91 օրից 181 օր», «181 օրից 1 տարի», «1-ից 2 տարի», «2-ից 3 տարի», «3-ից 4 տարի», «4-ից 5 տարի», «5-ից 7 տարի», «7-ից 10 տարի», «10-ից 15 տարի», «15 տարուց ավելի»,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվի պայմանագրային ժամկետը չի երկարաձգվել:
50. «Տոկոսադրույքի տեսակը» սյունակում լրացվում է`
1) «անտոկոս» տարբերակը, եթե ակտիվը տեղաբաշխվել է առանց տոկոսների ստացման պայմանի,
2) «ֆիքսված» տարբերակը, եթե ակտիվը տեղաբաշխվել է ֆիքսված տոկոսադրույքով,
3) «փոփոխվող» տարբերակը, եթե
ա. ակտիվը տեղաբաշխվել է այնպիսի ֆիքսված տոկոսադրույքով, որը պայմանագրի համաձայն վերանայվելու է կամ կարող է վերանայվել, կամ
բ. ակտիվի գծով տոկոսադրույքը սահմանվել է` որպես փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ընդ որում փոփոխվող բազային տոկոսադրույքի վրա հաշվետու բանկը ուղղակիորեն կարող է ազդեցություն ունենալ (օրինակ՝ բանկի հաշվարկային տոկոսադրույք +2.5%),
4) «լողացող» տարբերակը, եթե տոկոսադրույքը սահմանվել է` որպես շուկայական փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ընդ որում, փոփոխվող բազային տոկոսադրույքի վրա հաշվետու բանկը ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ (օրինակ՝ ԼԻԲՕՐ+2.5%),
5) «լողացող-փոփոխվող» տարբերակը, եթե կիրառվող տոկոսադրույքը միաժամանակ բավարարում է սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված պայմաններին,
6) «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվը բաժնային գործիք է:
51. «Տոկոսադրույքի փոփոխմանը մնացած ժամկետը» սյունակում լրացվում է`
1) ակտիվի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի վերանայմանը մնացած ժամկետները՝ ըստ հետևյալ տարբերակների՝ «մինչև 30 օր», «31-ից 60 օր», «61-ից 90 օր», «91-ից 120 օր», «121-ից 150 օր», «151-ից 180 օր», «181 օրից 1 տարի», «1 տարուց 3 տարի», «3 տարուց ավելի», «անորոշ ժամկետ»,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվի գծով կիրառվող տոկոսադրույքի փոփոխության հնարավորություն պայամանագրով նախատեսված չէ:
52. «Լողացող/փոփոխվող տոկոսադրույքի ինդեքսը (դրույքը)» սյունակում լրացվում է`
1) տոկոսադրույքի այն ինդեքսը (դրույքը), որը ընդգրկվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքի հիմքում (օրինակ՝ 1-ամսյա LIBOR, 3-ամսյա LIBOR, 3-ամսյա LIBOR/բանկի հաշվարկային դրույք),
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվի գծով չի սահմանվել ինդեքս (դրույք):
53. «Անվանական տոկոսադրույքը/մասնաբաժինը» սյունակում լրացվում է`
1) ակտիվի` պայմանագրով սահմանված անվանական տոկոսադրույքը կամ կազմակերպությունում բանկի մասնակցության չափը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվը տեղաբաշխվել է առանց տոկոսների (բացառությամբ` զրոյական տոկոսադրույքի) ստացման պայմանի,
3) այն դեպքում, երբ միջոցը տեղաբաշխվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքով, ապա սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գործող տոկոսադրույքը:
54. «Հետհաշվեկշռային հոդվածի տոկոսադրույքը» սյունակում լրացվում է`
1) տրված ակտիվների գծերի չօգտագործված մասերի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքները,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե տրված ակտիվների գծերի չօգտագործված մասերի նկատմամբ չի կիրառվում տոկոսադրույք կամ գործիքը չի հանդիսանում ակտիվի գիծ:
55. «Տարեկան արդյունավետ տոկոսադրույքը», «Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ գործընկերոջ տեսանկյունից (APRC)» և «Տարեկան արդյունավետ տոկոսադրույքը՝ բանկի տեսանկյունից» սյունակներում լրացվում է ակտիվների համապատասխանաբար տարեկան արդյունավետ տոկոսադրույքը և գործընկերոջ տեսանկյունից բոլոր դրամական հոսքերը ներառող տարեկան փաստացի տոկոսադրույքը (APRC)՝ հաշվարկված սույն կարգի հավելված 7-ով սահմանված կարգին համապատասխան ու բանկի տեսանկյունից բոլոր դրամական հոսքերը ներառող տարեկան արդյունավետ տոկոսադրույքը՝ հաշվարկված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:
1) «Տարեկան արդյունավետ տոկոսադրույք» սյունակում լրացվում է «չի կիրառվում» տարբերակը ցպահանջ և անժամկետ ակտիվների համար:
2) «Տարեկան արդյունավետ տոկոսադրույքը՝ բանկի տեսանկյունից» սյունակում լրացվում է «չի կիրառվում» տարբերակը ցպահանջ, անժամկետ և կանխատեսելի դրամական հոսքեր չունեցող ակտիվների համար:
3) «Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ գործընկերոջ տեսանկյունից (APRC)» սյունակում լրացվում է «չի կիրառվում» տարբերակը`
ա. բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ իրականացված գործարքների համար,
բ. ցպահանջ և անժամկետ միջոցների համար:
4) Այն դեպքում, երբ միջոցը տեղաբաշխվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքով, ապա սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գործող տոկոսադրույքը:
56. «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակում լրացվում է ակտիվի մայր գումարի, հաշվեգրված անվանական տոկոսագումարների և ակտիվի գծով հաշվեգրված այլ գումարների հանրագումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ` ըստ մարմանը մնացած ժամկետների:
1) «Ժամկետային» և «Ժամկետանց» ենթասյունակներում լրացվում են չաշխատող ակտիվի գծով սույն կետով պահանջվող գումարները, ընդ որում, ակտիվի ժամկետում գտնվող մասը լրացվում է` «Ժամկետային» ենթասյունակում, իսկ ժամկետանց մասը` «Ժամկետանց» ենթասյունակում:
2) Երկարաձգված ակտիվը ենթասյունակներում ներկայացվում է` երկարաձգման պայմանագրով սահմանված մարման նոր ժամկետայնությամբ:
3) Այն դեպքում, երբ ցպահանջ ակտիվը սառեցվել (դեպոնացվել, գրավադրվել) է որոշակի ժամկետով, ապա սառեցված (դեպոնացված, գրավադրված) մասը համարվում է ժամկետային միջոց և արտացոլվում է համապատասխան (պայմանագրով սահմանված սառեցման (դեպոնացման, գրավադրման) ժամկետով) ժամկետային ենթասյունակներում:
4) Ցպահանջ և անժամկետ գումարները ենթասյունակներում (բացառությամբ՝ «Ժամկետանց» ենթասյունակի) չեն արտացոլվում:
5) Անհուսալի դասակարգված ակտիվները ենթասյունակներում չեն արտացոլվում:
6) Բլանկային ակտիվները ենթասյունակներում լրացվում են՝
ա. համաձայն սույն կետով սահմանված սկզբունքների, եթե ըստ դասակարգման կարգի ակտիվը չի բավարարում անհուսալի ճանաչման չափանիշներին՝ վերջին դասակարգման օրվա դրությամբ, կամ
բ. չեն լրացվում, եթե ըստ դասակարգման կարգի ակտիվը բավարարում է անհուսալի ճանաչման չափանիշներին՝ վերջին դասակարգման օրվա դրությամբ:
57. «Հնարավոր կորուստների պահուստը» սյունակում ներկայացվում է դասակարգման կարգի համաձայն ակտիվի (բացառությամբ՝ հետհաշվեկշռային հոդվածի) գծով ձևավորված հնարավոր կորուստների ընդհանուր կամ հատուկ պահուստի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
58. «Հնարավոր կորուստների պահուստը՝ հետհաշվեկշռային հոդվածի գծով» սյունակում լրացվում է ակտիվի գծի չօգտագործված մասի համար ձևավորված հնարավոր կորուստների ընդհանուր կամ հատուկ պահուստի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
59. «Լրացուցիչ պահուստը» սյունակում լրացվում է լրացուցիչ պահուստավորման կարգի համաձայն ակտիվների գծով ձևավորված լրացուցիչ պահուստը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
60. «Դեպոնացված և սառեցված միջոցների արժեքը» սյունակում լրացվում է ակտիվի այն մասի արժեքը, որը դեպոնացվել կամ սառեցվել է:
61. «Տոկոսագումարի/զեղչի/շահաբաժնի մնացորդը» սյունակում լրացվում է ակտիվի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսագումարի, զեղչի կամ շահաբաժնի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
62. «Տույժի/տուգանքի մնացորդը» սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ակտիվի գծով հաշվեգրված և չվճարված տույժերի ու տուգանքների մնացորդը:
63. «Ակտիվի մայր գումարի մնացորդը» սյունակում լրացվում է ակտիվի (այդ թվում՝ անհուսալի դասակարգված և բլանկային ակտիվների) մայր գումարի (հիմնական գումարի) մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
64. «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարի մնացորդը» սյունակում լրացվում են վարկային գծերի կամ ակտիվների այլ գծերի չօգտագործված մասերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների մնացորդները՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Այլ պայմանական պարտավորությունների գծով հաշվեգրված տոկոսագումարները լրացվում են «Դեբիտորական պարտքերի վերաբերյալ ենթահաշվետվությունում»՝ որպես «դեբիտորական այլ պարտք»՝ համաձայն տվյալ ենթահաշվետվության լրացման կարգի:
65. «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը» սյունակում լրացվում է`
1) ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ,
2) «0», եթե ակտիվը հանդիսանում է թղթակցային հաշիվ, որի համախառն հաշվեկշռային մնացորդը 0 է:
66. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում լրացվում է անհուսալի դասակարգված ակտիվների, բլանկային ակտիվների, վարկային գծերի և այլ տրված ակտիվների գծերի՝ հետհաշվեկշռում գրանցված մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
67. «Անշարժ գույք հանդիսացող ապահովվածության արժեքը», «Շարժական գույք հանդիսացող ապահովվածության արժեքը», «Այլ ապահովվածության արժեքը» սյունակներում համապատասխանաբար լրացվում են որպես ակտիվի ապահովվածություն հանդիսացող անշարժ գույքի, շարժական գույքի և (կամ) այլ ապահովածության միջոցի արժեքը (այդ թվում` ռեպո համաձայնագրի և ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի գծով ապահովվածության արժեքը) կամ միջոցների արժեքների հանրագումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
1) Այն դեպքում, երբ միջոցը հանդիսանում է չհամախմբվող մի քանի ակտիվների ապահովվածություն, և ապահովվածության միջոցի հստակ տարանջատում ըստ ակտիվների առկա չէ, ապա յուրաքանչյուր ակտիվի համար սյունակում լրացվում է ապահովվածության միջոցի` բանկի կողմից գնահատված տվյալ ակտիվին բաժին ընկնող արժեքը:
2) Այն դեպքում, երբ միջոցը ապահովված է դրամական հոսքերով կամ ապահովվածությունը բացակայում է, ապա սյունակը չի լրացվում:
68. «Ակտիվների քանակը» սյունակում լրացվում է ակտիվների քանակը:
1) Սույն սյունակը արժեթղթերի համար չի լրացվում:
2) Համաֆինանսավորմամբ տրամադրված միջոցների դեպքում, որոնք հաշվետվությունում ներկայացվում են որպես առանձին ակտիվներ, սույն սյունակը լրացվում է միայն մեկ ակտիվի համար, իսկ մյուսների համար լրացվում է «0»:
69. Այն դեպքում, երբ գործընկերոջ վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև 37-54-րդ (նաև 55-րդ կետով սահմանված սյունակներում «չի կիրառվում» լրացնելու դեպքում) կետերում ներկայացված սյունակներում ակտիվների տվյալները համընկնում են, ապա
1) սույն հաշվետվության 56-68-րդ կետերում ներկայացված սյունակներում լրացվում են այդ ակտիվների` սյունակներում պահանջվող մասերի հանրագումարները:
2) 55-րդ կետով սահմանված սյունակներում արդյունավետ տոկոսադրույքները լրացվում են հետևյալ բանաձևով.
Մտ = (Ա1*Տ1+Ա2*Տ2+ ... + Աm*Տm) / (Ա1+Ա2+...+Աm), որտեղ Ա-ն տրված միջոցների անվանական (մայր) գումարի մնացորդն է, Տ-ն` տրված միջոցների տարեկան արդյունավետ տոկոսադրույքները, 1-m-ը` տրված միջոցների քանակը:
ԳԼՈՒԽ 6. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
70. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը», «Գործընկերոջ երկիրը», «Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկերը», «Գործընկերոջ իրավական կարգավիճակը», «Գործընկերոջ՝ բանկի հետ կապվածությունը», ինչպես նաև «Ակտիվների տեսակը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Մայր գումարի արժույթ», «Դասակարգում», «Հնարավոր կորուստների պահուստ», «Լրացուցիչ պահուստ», «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Սառեցված և դեպոնացված միջոցներ», «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը» և «Ակտիվների քանակը» սյունակները:
71. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Մայր գումարի արժույթ», «Դասակարգում», «Հնարավոր կորուստների պահուստ», «Լրացուցիչ պահուստ», «Սառեցված և դեպոնացված միջոցներ», «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը», «Ակտիվների քանակը» սյունակները լրացվում են՝ համաձայն «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում ներկայացված սկզբունքների:
72. Սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերների ներկայացման համար նախատեսված սյունակները (դրանց մի մասը) լրացվում են՝ համաձայն սույն կարգի 3-րդ գլխով սահմանված պահանջների, եթե գործընկերը հանդիսանում է բանկի հաճախորդ կամ բանկը տիրապետում է գործընկերոջ վերաբերյալ պահանջվող տեղեկատվությանը (դրա մի մասին): Այն դեպքում, երբ գործընկերը չի հանդիսանում բանկի հաճախորդ և բանկը չի տիրապետում գործընկերոջ վերաբերյալ պահանջվող տեղեկատվությանը (դրա մի մասին), ապա սույն կետում նշված սյունակներում (դրանց մի մասում) լրացվում է «հաճախորդ չէ» տարբերակը:
73. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Ակտիվների տեսակը» և «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակները լրացվում են սույն կարգի 74-75-րդ կետերի համաձայն:
74. «Ակտիվների տեսակը» սյունակում լրացվում է ակտիվի տեսակը՝ ըստ հետևյալ տարբերակների «կանխավճար», «գերավճար», «ածանցյալ գործիքի իրական արժեք», «դեբիտորական այլ պարտք»:
75. «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակը լրացվում է համաձայն «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում սահմանված սկզբունքների, ընդ որում, սյունակում ծախսերով ձևակերպման ենթակա կանխավճարները չեն լրացվում:
76. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերոջ վերաբերյալ տվյալները, ինչպես նաև «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվների տեսակը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Մայր գումարի արժույթ», «Դասակարգում» սյունակներում պահանջվող տվյալները համընկնում են, ապա «Հնարավոր կորուստների պահուստ», «Լրացուցիչ պահուստ», «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը», «Ակտիվների քանակը» սյունակներում լրացվում են ակտիվների՝ սյունակներում պահանջվող գումարների հանրագումարները:
ԳԼՈՒԽ 7. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
77. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը», «Գործընկերոջ երկիրը», «Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկերը», «Գործընկերոջ իրավական կարգավիճակը», «Գործընկերոջ կոդը», «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը», «Գործընկերոջ՝ բանկի հետ կապվածությունը», «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը», «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը», «Ակտիվի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսադրույքի տեսակը», «Տոկոսագումարի արժույթը», «Անվանական տոկոսադրույքը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո», «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը», «Ակտիվի քանակը» սյունակները:
78. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո», «Տոկոսադրույքի տեսակը», «Ակտիվի քանակը» սյունակները լրացվում են՝ համաձայն «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում ներկայացված սկզբունքների:
79. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսագումարի արժույթը», «Անվանական տոկոսադրույքը», «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարի մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակները լրացվում են սույն կարգի 80-87-րդ կետերով սահմանված սկզբունքների հիման վրա:
80. «Հաշվառման հաշվի համարը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի գծով ապագայում ստացվելիք գումարների հաշվառման համար նախատեսված հաշվի համարը:
81. «Ակտիվի տեսակը» սյունակում ակտիվի տեսակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`
1) Ֆորվարդ
2) Ֆյուչերս
3) Օպցիոն
4) Արժութային սվոպ
5) Փոխարժեքային սվոպ
6) Այլ սվոպ:
82. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքների գծով հետհաշվեկշռում գրանցված՝ ապագայում ստացվելիք գումարների արժույթը՝ համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:
83. «Տոկոսագումարի արժույթը» սյունակում լրացվում է`
1) ածանցյալ գործիքների գծով ստացվելիք տոկոսների արժույթը՝ համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե տվյալ ածանցյալ գործիքի գծով չի նախատեսվում տոկոսագումարի ստացում:
84. «Անվանական տոկոսադրույքը» սյունակում լրացվում է`
1) ածանցյալ գործիքի շրջանակներում տրված գումարների գծով կիրառվող տոկոսադրույքը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե ածանցյալ գործիքի գծով տոկոսադրույք սահմանված չէ:
85. «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի գծով ստացվելիք գումարների գծով հետհաշվեկշռում գրանցված գումարը՝ ըստ մարմանը մնացած ժամկետների:
86. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքների գծով հետհաշվեկշռում գրանցված՝ ապագայում ստացվելիք գումարները հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ՝ առանց հաշվարկված տոկոսագումարների:
87. «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարի մնացորդը» սյունակում առանց զուտացման լրացվում են ածանցյալ գործիքի գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսագումարները՝ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ:
88. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերոջ վերաբերյալ տվյալները, ինչպես նաև «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսադրույքի տեսակը», «Տոկոսագումարի արժույթը», «Անվանական տոկոսադրույքը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո» սյունակներում ակտիվների տվյալները համընկնում են, ապա «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարի մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ», «Ակտիվների քանակը» սյունակներում լրացվում են այդ սյունակներում պահանջվող տվյալների մնացորդների հանրագումարները:
ԳԼՈՒԽ 8. ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
89. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը», «Գործընկերոջ երկիրը», «Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկերը», «Գործընկերոջ իրավական կարգավիճակը», «Գործընկերոջ կոդը», «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը», «Գործընկերոջ՝ բանկի հետ կապվածությունը», «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը», «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը», «Ակտիվի տեսակը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո», «Մայր գումարի արժույթը», «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ», «Ակտիվի քանակը» սյունակները:
90. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո», «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Ակտիվի քանակը» սյունակները լրացվում են՝ համաձայն «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում ներկայացված սկզբունքների:
91. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Ակտիվի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ» սյունակները լրացվում են սույն կարգի 92-94-րդ կետերով սահմանված սկզբունքների հիման վրա:
92. «Ակտիվի տեսակը» սյունակում լրացվում են պայմանական ակտիվները ըստ հետևյալ տարբերակների`
1) «ստացված երաշխիք»,
2) «ստացված երաշխավորություն»,
3) «ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթուղթ»,
4) «այլ պայմանական ակտիվ»:
93. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է հետհաշվեկշռային հոդվածի արժույթը:
94. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ» սյունակում լրացվում է ստացված երաշխիքի, երաշխավորության, ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերի կամ այլ պայմանական ակտիվի հետհաշվեկշռային մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
95. Ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերը «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակը լրացվում են` ըստ արժեթղթերի մարմանը մնացած ժամկետների:
96. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերոջ վերաբերյալ տվյալները, ինչպես նաև «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի տեսակը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո», «Մայր գումարի արժույթը» սյունակներում ներկայացված տվյալները համընկնում են, ապա «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ», «Ակտիվի քանակը» սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային մնացորդների հանրագումարները:
ԲԱԺԻՆ 3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԳԼՈՒԽ 9. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
97. «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունում (սույն գլխում այսուհետ՝ հաշվետվություն) ներկայացվում է հաշվետու բանկի պարտավորությունների և հաշվետու բանկի համար պարտավորություն առաջացնող գործարքի կողմ հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվությունը բաղկացած է «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ», «Կրեդիտորական պարտավորությունների վերաբերյալ», «Պայմանական պարտավորությունների վերաբերյալ» և «Ածանցյալ գործիքների վերաբերյալ» ենթահաշվետվություններից: Հաշվետվությունում գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է՝ համաձայն սույն կարգի Գլուխ 3-ով սահմանված սկզբունքների:
ԳԼՈՒԽ 10. ՎԱՐԿԱՅԻՆ (ԱՎԱՆԴԱՅԻՆ) ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
98. «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության սյունակները լրացվում են սույն կարգի 99-126-րդ կետերով սահմանված սկզբունքների հիման վրա:
99. «Հաշվառման հաշվի համարը» սյունակում լրացվում է հաշվային պլանում պարտավորության հիմնական գումարի հաշվառման համար նախատեսված հաշվի համարը (օրինակ՝ 32200, 32202):
1) Այն դեպքում, երբ միաժամանակ առկա են հիմնական (մայր) գումարի հաշվեկշռային և հետհաշվեկշռային մնացորդներ, ապա լրացվում է հաշվեկշռային հոդվածի հաշվառման համարը:
100. «Պարտավորության տեսակը» սյունակում լրացվում է պարտավորության տեսակը` ըստ հետևյալ տարբերակների`
1) «թղթակցային հաշիվ»,
2) «թանկարժեք մետաղով հաշիվ»,
3) «թանկարժեք մետաղով թղթակցային հաշիվ»,
4) «բանկային հաշիվ»,
5) «վարկ»,
6) «վերականգնվող վարկային գիծ»,
7) «չվերականգնվող վարկային գիծ»,
8) «այլ վարկային գիծ»,
9) «օվերնայթ»,
10) «ավանդ»,
11) «ռեպո համաձայնագիր»,
12) «երկարաժամկետ ստորադաս փոխառություն»,
13) «փոխառություն»,
14) «ֆինանսական վարձակալություն»,
15) «արտոնյալ բաժնետոմս»,
16) «տոկոսային պարտատոմս»,
17) «ոչ տոկոսային պարտատոմս»,
18) «այլ»:
101. «Միջազգային (զարգացման) վարկային ծրագրեր» սյունակում լրացվում է`
1) սույն կարգի հավելված 6-ով սահմանված այն վարկային ծրագրի անվանումը, որի շրջանակում ներգրավվել է միջոցը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե միջոցը որևէ միջազգային (զարգացման) վարկային ծրագրի շրջանակում չի ներգրավվել,
3) այն դեպքում, երբ միջոցը ներգրավվել է մի քանի վարկային ծրագրերի համաֆինանսավորմամբ, ապա յուրաքանչյուր ծրագրի շրջանակում ներգրավված գումարը պետք է դիտել որպես առանձին պարտավորություն:
102. «Ֆինանսական միջոցների ներգրավման բնագավառը» սյունակում լրացվում է`
1) այն բնագավառը, որում գործունեություն է ծավալում ֆիզիկական անձ չհանդիսացող գործընկերը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը հանդիսանում է ֆիզիկական անձ,
3) ֆիզիկական անձ չհանդիսացող գործընկերոջ գործունեության բնագավառի նկարագիրը ներկայացված է սույն կարգի հավելված 2-ի 2-րդ կետի 1-17-րդ ենթակետերում,
4) եթե գործընկերն ընդգրկված է գործունեության մի քանի բնագավառներում, ապա սյունակում ընտրվում է այն բնագավառը, որից հաշվետու բանկը ներգրավվել է միջոցների ավելի մեծ ծավալ, քան գործընկերոջ գործունեության այլ բնագավառներից:
103. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է պարտավորության մայր գումարի արժույթը` համաձայն ISO 4217 կոդերի, իսկ առարկայազուրկ մետաղական հաշիվների ու արտարժութային ռիսկ պարունակող դրամային հոդվածների ներկայացման համար սյունակում լրացվում է համապատասխանաբար «XMA» («ԷՔՍԷՄԷՅ») և «XAM»(«ԷՔՍԷՅԷՄ») կոդերը:
104. «Տոկոսագումարի արժույթը» սյունակում լրացվում է՝
1) պարտավորության գծով հաշվեգրված տոկոսագումարների արժույթը` համաձայն ISO 4217 կոդերի,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության գծով չի նախատեսվում տոկոսագումարների վճարում:
105. «Փոխարկվող պարտավորություն» սյունակում լրացվում է`
1) «փոխարկվող» տարբերակը, եթե պարտավորության պայմանագրի համաձայն հաշվետու բանկի պարտավորության արժույթը կարող է փոփոխվել,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության արժույթը ենթակա չէ փոփոխման:
106. «Պարտավորության պայմանագրային գումարը» սյունակում լրացվում է պարտավորության՝ պայմանագրով սահմանված սկզբնական գումարի մեծությունը՝ ըստ հետևյալ տարբերակների՝ «մինչև 500.000 դրամ», «500.000-1մլն դրամ», «1մլն-2 մլն դրամ», «2մլն-4մլն դրամ», «4մլն դրամ և ավելի»:
1) Վարկային և այլ գծերի համար սյունակում լրացվում է տվյալ գործիքների համար սահմանված առավելագույն սահմանաչափը:
2) Փուլային ստացված վարկերի ներկայացման համար սյունակում լրացվում է յուրաքանչյուր փուլի համար նախատեսված սկզբնական գումարի մեծությունը:
107. «Պարտավորության պայմանագրային ժամկետը» սյունակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների` «ցպահանջ», «մինչև 91 օր», «91 օրից 181 օր», «181 օրից 1 տարի», «1-ից 2 տարի», «2-ից 3 տարի», «3-ից 4 տարի», «4-ից 5 տարի», «5-ից 7 տարի», «7-ից 10 տարի», «10-ից 15 տարի», «15 տարուց ավելի», «անժամկետ» կամ «XX.XX.XXXX» (օր.ամիս.տարի)(միայն երկարաժամկետ ստորադաս փոխառությունների համար):
1) Տարբերակները ընտրվում են` համաձայն պարտավորության սկզբնական պայմանագրի (ենթապայմանագրի) գործողության ժամկետի, իսկ պայմանագրի գործողության ժամկետի կրճատման դեպքում՝ համաձայն սահմանված նոր ժամկետի, բացառությամբ երկարաժամկետ ստորադաս փոխառությունների, որոնց համար սյունակում լրացվում է փոխառության փաստացի ստացման ամսաթիվը:
2) Այն դեպքում, երբ պարտավորությունների գծով գործերը գտնվում են դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում, ապա այդ պարտավորությունները համարվում են ցպահանջ:
3) Այն դեպքում, երբ պարտավորությունը ցպահանջ չէ և չունի հստակ սահմանված մարման ժամկետ, ապա այդ պարտավորությունը համարվում է անժամկետ:
108. «Պարտավորության երկարաձգման ժամկետը» սյունակում լրացվում է`
1) պարտավորության մարման վերջնաժամկետի փաստացի երկարաձգման ժամկետը` ըստ հետևյալ տարբերակների` «մինչև 91 օր», «91 օրից 181 օր», «181 օրից 1 տարի», «1-ից 2 տարի» « «2-ից 3 տարի», «3-ից 4 տարի», «4-ից 5 տարի», «5-ից 7 տարի», «7-ից 10 տարի», «10-ից 15 տարի», «15 տարուց ավելի»,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորությունը չի երկարաձգվել,
3) մի քանի անգամ պարտավորության մարման ժամկետը երկարաձգելու դեպքում սյունակում լրացվում է ընդհանուր երկարաձգման ժամկետը:
109. «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո» սյունակում լրացվում է`
1) պարտավորության պայմանագրային վերջնաժամկետի և երկարաձգման ժամկետների հանրագումարի հիման վրա ձևավորված նոր պայմանագրային ժամկետը՝ ըստ հետևյալ տարբերակների` «մինչև 91 օր», «91 օրից 181 օր», «181 օրից 1 տարի», «1-ից 2 տարի», «2-ից 3 տարի», «3-ից 4 տարի», «4-ից 5 տարի», «5-ից 7 տարի», «7-ից 10 տարի», «10-ից 15 տարի», «15 տարուց ավելի» կամ
2) երկարաժամկետ ստորադաս փոխառությունների համար՝ փոխառության մարման ամսաթիվը (ներառյալ՝ երկարաձգման ժամկետը (առկայության դեպքում))՝ ըստ «XX.XX.XXXX» (օր.ամիս.տարի) տարբերակի,
3) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության (բացառությամբ՝ երկարաժամկետ ստորադաս փոխառության) պայմանագրային ժամկետը չի երկարաձգվել:
110. «Տոկոսադրույքի տեսակը» սյունակում լրացվում է «անտոկոս», «ֆիքսված», «փոփոխվող» կամ «լողացող» տարբերակը: Սյունակում լրացվում է.
1) «անտոկոս» տարբերակը, եթե պարտավորությունը ձևավորվել է առանց տոկոսների վճարման պայմանի,
2) «ֆիքսված» տարբերակը, եթե ներգրավված միջոցների դիմաց իրականացվում է ֆիքսված տոկոսադրույքով վճարում,
3) «փոփոխվող» տարբերակը, եթե
ա. ներգրավված միջոցների դիմաց իրականացվում է վճարում ֆիքսված տոկոսադրույքով, որը պայմանագրի համաձայն վերանայվելու է կամ կարող է վերանայվել, կամ
բ. ներգրավված միջոցների դիմաց սահմանվել է տոկոսադրույք՝ որպես փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ընդ որում, փոփոխվող բազային տոկոսադրույքի վրա գործընկերը ուղղակիորեն կարող է ազդեցություն ունենալ (օրինակ՝ բանկի հաշվարկային տոկոսադրույք +2.5%),
4) «լողացող» տարբերակը, եթե ներգրավված միջոցների համար տոկոսադրույքը սահմանվել է` որպես շուկայական փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ընդ որում, փոփոխվող բազային տոկոսադրույքի վրա գործընկերը ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ (օրինակ՝ ԼԻԲՕՐ+2.5%),
5) «լողացող-փոփոխվող» տարբերակը, եթե կիրառվող տոկոսադրույքը միաժամանակ բավարարում է սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետով սահմանված պայմաններին:
111. «Տոկոսադրույքի փոփոխմանը մնացած ժամկետը» սյունակում լրացվում է`
1) պարտավորության գծով կիրառվող տոկոսադրույքի վերանայմանը մնացած ժամկետները՝ ըստ հետևյալ տարբերակների՝ «մինչև 30 օր», «31-ից 60 օր», «61-ից 90 օր», «91-ից 120 օր», «121-ից 150 օր», «151-ից 180 օր», «181 օրից 1 տարի», «1 տարուց 3 տարի», «3 տարուց ավելի», «անորոշ ժամկետ»,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության գծով կիրառվող տոկոսադրույքի փոփոխության հնարավորություն պայմանագրով նախատեսված չէ:
112. «Լողացող/փոփոխվող տոկոսադրույքի ինդեքսը (դրույքը)» սյունակում լրացվում է`
1) տոկոսադրույքի այն ինդեքսը (դրույքը), որը ընդգրկվել է լողացող և (կամ) փոփոխվող տոկոսադրույքի հիմքում (օրինակ՝ 1-ամսյա LIBOR, 3-ամսյա LIBOR, հաշվարկային դրույք),
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության գծով չի սահմանվել ինդեքս (դրույք):
113. «Անվանական տոկոսադրույք» սյունակում լրացվում է`
1) պարտավորության` պայմանագրով սահմանված անվանական տոկոսադրույքը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե միջոցը ներգրավվել է առանց տոկոսագումարների (բացառությամբ` զրոյական տոկոսադրույքի) տրման պայմանի,
3) այն դեպքում, երբ միջոցը ներգրավվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքով, ապա սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գործող տոկոսադրույքը:
114. «Հետհաշվեկշռային հոդվածի տոկոսադրույքը» սյունակում լրացվում են`
1) ստացված միջոցների գծերի չօգտագործված մասերի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքները,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե ստացված միջոցների գծերի չօգտագործված մասերի նկատմամբ տոկոսադրույք սահմանված չէ, կամ գործիքը չի հանդիսանում ստացված միջոցների գիծ:
115. «Տարեկան արդյունավետ տոկոսադրույք» և «Տարեկան արդյունավետ տոկոսադրույք՝ բանկի տեսանկյունից» սյունակներում լրացվում է`
1) պարտավորության գծով հաշվարկված արդյունավետ տոկոսադրույքը, որի հաշվարկման կարգը սահմանված է սույն կարգի հավելված 7-ում, և պարտավորության գծով բանկի տեսանկյունից բոլոր դրամական հոսքերը ներառող տարեկան արդյունավետ տոկոսադրույքը՝ հաշվարկված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան,
2) «չի կիրառվում» տարբերակը՝ ցպահանջ և անժամկետ միջոցների համար,
3) այն դեպքում, երբ միջոցը ներգրավվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքով, ապա սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գործող տոկոսադրույքը:
116. «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակում լրացվում է պարտավորության մայր գումարի, հաշվեգրված տոկոսագումարների և պարտավորության գծով վճարվելիք այլ գումարների հանրագումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ` ըստ մարմանը մնացած ժամկետների:
1) «Ժամկետանց» և «Ժամկետային» ենթասյունակները լրացվում են միայն այն պարտավորությունների մասով, որոնք չեն կատարվել պայմանագրով սահմանված ժամկետում, ընդ որում, սյունակում լրացման ենթակա գումարների ժամկետում գտնվող մասերը լրացվում են «Ժամկետային» ենթասյունակում, իսկ ժամկետանց մասերը` «Ժամկետանց» ենթասյունակում:
2) Երկարաձգված պարտավորությունը ենթասյունակներում ներկայացվում է` երկարաձգման պայմանագրով սահմանված մարման նոր ժամկետայնությամբ:
3) Ենթասյունակներում (բացառությամբ՝ «Ժամկետանց» ենթասյունակի) ցպահանջ և անժամկետ գումարները չեն լրացվում:
117. «Տոկոսագումարի մնացորդը» սյունակում լրացվում է պարտավորության գծով հաշվեգրված և չվճարված տոկոսագումարի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
118. «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը» սյունակում ներկայացվում են վարկային գծերի կամ միջոցների այլ գծերի չօգտագործված մասերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների մնացորդները՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
119. «Տույժի/տուգանքի մնացորդը» սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պարտավորության գծով հաշվեգրված և չվճարված տույժերի ու տուգանքների մնացորդը:
120. «Պարտավորության մայր գումարի մնացորդը» սյունակում լրացվում է պարտավորության մայր գումարի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
121. «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը» սյունակում լրացվում է`
1) պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ,
2) «0», եթե պարտավորությունը հանդիսանում է թղթակցային հաշիվ, որի համախառն հաշվեկշռային մնացորդը 0 է:
122. «Ընդհանուր կապիտալի հաշվարկում մասնակցող գումարը» սյունակում լրացվում է ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվող երկարաժամկետ ստորադաս փոխառության գումարը՝ համաձայն Կանոնակարգ 2-ի պահանջների:
123. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում վարկային գծերի և այլ ստացված միջոցների գծերի՝ հետհաշվեկշռում գրանցված մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
124. «Պարտավորությունների քանակը» սյունակում լրացվում է պարտավորությունների քանակը:
1) Սյունակը չի լրացվում արժեթղթերի համար:
2) Համաֆինանսավորման և/կամ համատեղ մասնակցությամբ ստացված միջոցների դեպքում, որոնք հաշվետվությունում ներկայացվում են որպես առանձին պարտավորություններ, սույն սյունակը լրացվում է միայն մեկ պարտավորության համար, իսկ մյուսների համար լրացվում է «0»:
125. «Խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պարտավորությունների մնացորդը» սյունակում լրացվում է սույն կարգի 31-րդ կետով սահմանված պարտատեր հանդիսացող անձանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ բանկի ունեցած պարտքի ընդհանուր գումարը:
1) Այն դեպքում, երբ խոշոր պարտատիրոջ վերաբերյալ տեղեկատվությունը հաշվետվությունում ներկայացվում է մեկից ավելի անգամ, ապա սույն սյունակը լրացվում է միայն մեկ անգամ:
2) Սույն կետում նշված փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը և նրանց նկատմամբ պարտավորությունները ներկայացվում են «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության համապատասխան սյունակներում՝ անկախ սույն սյունակում ներկայացվելու հանգամանքից:
126. Այն դեպքում, երբ գործընկերոջ վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվությունը, 99-114-րդ (նաև 115-րդ կետով սահմանված սյունակներում «չի կիրառվում» լրացնելու դեպքում) կետերում ներկայացված սյունակներում պարտավորությունների տվյալները համընկնում են, ապա
1) սույն հաշվետվության 116-124-րդ կետերում ներկայացված սյունակներում լրացվում են այդ պարտավորությունների` սյունակներում պահանջվող մասերի հանրագումարները,
2) 115-րդ կետով սահմանված սյունակներում արդյունավետ տոկոսադրույքները լրացվում են հետևյալ բանաձևով.
Մտ = (Պ1*Տ1+Պ2*Տ2+ ... + Պm*Տm) / (Պ1+Պ2+...+Պm), որտեղ Պ-ն ներգրավված միջոցների անվանական (մայր գումարի) մնացորդն է, Տ-ն` ներգրավված միջոցների տարեկան արդյունավետ տոկոսադրույքները, 1-m-ը` ներգրավված միջոցների քանակը:
ԳԼՈՒԽ 11. ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
127. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը», «Գործընկերոջ երկիրը», «Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկերը»,,Խոշոր պարտատիրոջ անվանումը», «Խոշոր պարտատիրոջ նույնականացման տվյալները», «Գործընկերոջ՝ բանկի հետ կապվածությունը», «Գործընկերոջ իրավական կարգավիճակը», «Պարտավորության տեսակը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Մայր գումարի արժույթ», «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը», «Պարտավորության քանակը», «Խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պարտավորությունների մնացորդը» սյունակները:
128. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Մայր գումարի արժույթ», «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը», «Պարտավորության քանակը», «Խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պարտավորությունների մնացորդը» սյունակները լրացվում են՝ համաձայն «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» հաշվետվությամբ սահմանված սկզբունքների:
129. Սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերների ներկայացման համար նախատեսված սյունակները (դրանց մի մասը) լրացվում են` համաձայն սույն կարգում սահմանված պահանջների, եթե գործընկերը հանդիսանում է բանկի հաճախորդ կամ բանկը տիրապետում է գործընկերոջ վերաբերյալ պահանջվող տեղեկատվությանը (դրա մի մասին): Այն դեպքում, երբ գործընկերը չի հանդիսանում բանկի հաճախորդ և բանկը չի տիրապետում գործընկերոջ վերաբերյալ պահանջվող տեղեկատվությանը (դրա մի մասին), ապա սույն կետում նշված սյունակներում (դրանց մի մասում) լրացվում է «հաճախորդ չէ» տարբերակը:
130. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության «Պարտավորության տեսակը» սյունակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների՝ «կրեդիտորական պարտք շահութահարկի գծով», «կրեդիտորական պարտքեր ԱԱՀ-ի գծով», «կրեդիտորական պարտք այլ հարկերի և տուրքերի գծով», «ածանցյալ գործիքի իրական արժեք» կամ «կրեդիտորական այլ պարտք»:
131. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվությունում ներկայացվող գործընկերոջ վերաբերյալ տվյալները, «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Մայր գումարի արժույթ», «Պարտավորության տեսակը» սյունակներում պարտավորությունների տվյալները համընկնում են, ապա «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը», «Պարտավորության քանակը» սյունակներում լրացվում են այդ պարտավորությունների` սյունակներում պահանջվող գումարների հանրագումարները:
ԳԼՈՒԽ 12. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
132. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության հետևյալ սյունակները՝ «Հաշվառման հաշվի համարը», «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը», «Գործընկերոջ երկիրը», «Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկերը», «Գործընկերոջ իրավական կարգավիճակը», «Գործընկերոջ կոդը», «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը», «Գործընկերոջ՝ բանկի հետ կապվածությունը», «Գործընկերոջ վարկանիշը», «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Պարտավորության տեսակը», «Տոկոսադրույքի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսագումարի արժույթը», «Անվանական տոկոսադրույք», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը», «Պարտավորության քանակը»:
133. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Տոկոսադրույքի տեսակը», «Պարտավորության քանակը» սյունակները լրացվում են՝ համաձայն սույն կարգի «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում սահմանված սկզբունքների:
134. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսագումարի արժույթը», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը» սյունակները լրացվում են սույն կարգի 135-143-րդ կետերում սահմանված սկզբունքների համաձայն:
135. «Հաշվառման հաշվի համարը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքների գծով ապագայում վճարվելիք գումարների հաշվառման համար հաշվային պլանում նախատեսված հաշվի համարը:
136. «Պարտավորության տեսակը» սյունակում պարտավորության տեսակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`
1) Ֆորվարդ,
2) Ֆյուչերս,
3) Օպցիոն,
4) Արժութային սվոպ,
5) Փոխարժեքային սվոպ,
6) Այլ սվոպ:
137. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքների գծով հետհաշվեկշռում գրանցված՝ ապագայում վճարվելիք գումարների արժույթը՝ համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:
138. «Տոկոսագումարի արժույթը» սյունակում լրացվում է`
1) ածանցյալ գործիքների գծով վճարվելիք տոկոսների արժույթը՝ համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե տվյալ ածանցյալ գործիքի գծով տոկոսագումար չի նախատեսվում վճարել:
139. «Անվանական տոկոսադրույք» սյունակում լրացվում է`
1) ածանցյալ գործիքի շրջանակներում ստացված գումարների գծով կիրառվող տոկոսադրույքը,
2) «չի կիրառվում», եթե ածանցյալ գործիքի գծով տոկոսադրույք սահմանված չէ:
140. «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի գծով վճարվելիք գումարների գծով հետհաշվեկշռում գրանցված գումարը՝ ըստ մարմանը մնացած ժամկետների:
141. «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը» սյունակում լրացվում են ածանցյալ գործիքների գծով հաշվարկված և հետհաշվեկշռում գրանցված վճարվելիք տոկոսագումարները առանց զուտացման:
1) Սյունակը չի լրացվում, եթե տվյալ ածանցյալ գործիքի գծով տոկոսագումար չի նախատեսվում վճարել:
142. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում լրացվում են ածանցյալ գործիքների գծով հետհաշվեկշռում գրանցված՝ ապագայում վճարվելիք գումարները՝ առանց հաշվարկված տոկոսագումարների:
143. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվությունում ներկայացվող գործընկերոջ վերաբերյալ տվյալները, «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության տեսակը», «Տոկոսադրույքի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսագումարի արժույթը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Անվանական տոկոսադրույք», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակներում ներկայացված պարտավորությունների տվյալները համընկնում են, ապա «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը», «Պարտավորության քանակը» սյունակներում լրացվում են այդ պարտավորությունների` սյունակներում պահանջվող գումարների հանրագումարները:
ԳԼՈՒԽ 13. ՀԵՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
144. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության հետևյալ սյունակները՝ «Հաշվառման հաշվի համարը», «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը», «Գործընկերոջ երկիրը», «Միջազգային կազմակերպություն հանդիսացող գործընկերը», «Գործընկերոջ իրավական կարգավիճակը», «Գործընկերոջ կոդը», «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը», «Գործընկերոջ՝ բանկի հետ կապվածությունը», «Գործընկերոջ վարկանիշը», «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը», «Պարտավորության տեսակը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Տոկոսադրույքի տեսակը», «Անվանական տոկոսադրույք», «Մայր գումարի արժույթը», «Դասակարգումը», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հնարավոր կորուստների պահուստ», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ», «Պարտավորության քանակը»:
145. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Տոկոսադրույքի տեսակը», «Անվանական տոկոսադրույք», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը» և «Պարտավորության քանակը» սյունակները լրացվում են՝ համաձայն սույն կարգի «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում սահմանված սկզբունքների:
146. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների» հաշվետվության «Պարտավորության տեսակը», «Դասակարգումը», «Մայր գումարի արժույթը», «Հնարավոր կորուստների պահուստ» և «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ» սյունակները լրացվում են համաձայն սույն կարգի 147-152–րդ կետերով սահմանված սկզբունքների:
147. «Պարտավորության տեսակը» սյունակում պարտավորության տեսակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`
1) «տրված երաշխիք»,
2) «տրված երաշխավորություն»,
3) «տրված ակրեդիտիվ»,
4) «այլ պայմանական պարտավորություն»:
148. «Դասակարգումը» սյունակում լրացվում է վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածի դասը՝ համաձայն դասակարգման կարգի:
149. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է հետհաշվեկշռային հոդվածի արժույթը:
150. «Հնարավոր կորուստների պահուստ» սյունակում լրացվում է հետհաշվեկշռային հոդվածի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մնացորդը՝ հաշվետու ժամանակահատվածի դրությամբ:
151. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում լրացվում է տրված երաշխիքի, երաշխավորության, ակրեդիտիվի կամ այլ պայմանական պարտավորության հետհաշվեկշռային մնացորդը:
152. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվությունում ներկայացվող գործընկերոջ վերաբերյալ տվյալները, «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության տեսակը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Տոկոսադրույքի տեսակը», «Անվանական տոկոսադրույք», «Մայր գումարի արժույթը», «Դասակարգումը» սյունակներում ներկայացված պարտավորությունների տվյալները համընկնում են, ապա «Հնարավոր կորուստների պահուստ», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ», «Պարտավորության քանակը» սյունակներում լրացվում են այդ պարտավորությունների` սյունակներում պահանջվող գումարների հանրագումարները:
Հավելված 1
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Սույն հավելվածում ներկայացվում են պետական կառավարման միավորների (պետական հատված) և տնտեսվարող սուբյեկտների (մասնավոր հատված) տեսակները և բացահայտման սկզբունքները:
1. Պետական կառավարման միավորների մեջ ընդգրկվում են.
●
Կենտրոնական (հանրապետական) կառավարման մարմինները,● Տեղական ինքնակառավարման մարմինները,
● Սոցիալական ապահովության պետական հիմնադրամը:
2. Տնտեսվարող սուբյեկտների մեջ ընդգրկվում են՝
● ֆինանսական կազմակերպությունները,
● ոչ ֆինանսական կազմակերպությունները,
● տնային տնտեսությունները,
● տնային տնտեսություններին սպասարկող՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունները:
1.1.Պետական կառավարման միավորներ
Պետական կառավարման միավորները յուրահատուկ իրավական միավորներ են, որոնց առաջնային խնդիրը պետական գործառույթների իրականացումն է: Այս միավորները իրականացնում են հետևյալ հիմնական գործառույթները. արտադրում և հասարակությանը կամ առանձին տնային տնտեսություններին տրամադրում են որոշակի ապրանքներ և ընդհանրական ծառայություններ, վերաբաշխում են հասարակության եկամուտները կամ հարստությունը, արտադրում են կամ մատուցում են ոչ շուկայական ապրանքներ և ծառայություններ: Պետական կառավարման միավորները իրենց գործունեությունը ֆինանսավորում են տնտեսության այլ հատվածների ինստիտուցիոնալ միավորներից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացված հարկերի կամ այլ վճարումների հաշվին:
● Կենտրոնական կառավարությունը բաղկացած է պետական կառավարման այն մարմիններից, որոնց իշխանությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքի վրա, ինչպես նաև այդ մարմինների կողմից կառավարվող և ֆինանսավորվող՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններից` ՊՈԱԿ-ներից: Ընդ որում, այստեղ ներառվում են այն շահույթ չհետապնդող ընկերությունները, որոնց գործառնական ծախսերի 50 և ավելի տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեի հաշվին:
Օրինակ՝
o «Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ
o Հանրային գրադարան ՊՈԱԿ
o Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ)
o Ավագ դպրոցներ
● Տեղական ինքնակառավարման մարմինների հատվածում ընդգրկվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սուբյեկտները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառավարվող և ֆինանսավորվող` շահույթ չհետապնդող կազմակերպությունները: Ընդ որում, այստեղ ներառվում են այն շահույթ չհետապնդող ընկերությունները, որոնց գործառնական ծախսերի 50 և ավելի տոկոսը ֆինանսավորվում է համայնքային բյուջեների հաշիվներից:
Օրինակ՝
o Համայնքների իշխանությունները
o Երևանի թիվ 21 նախադպրոցական ուսումնական հաստատություն (ՆՈՒՀ) ՊՈԱԿ
o Երևանի թիվ 195 հիմնական դպրոց ՊՈԱԿ
1.2. Ֆինանսական հատված
Ֆինանսական հատվածն ընդգրկում է այն կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը ֆինանսական միջնորդությունն է կամ ֆինանսական միջնորդությանը նպաստող ծառայությունների մատուցումը (օժանդակ ֆինանսական ծառայություններ): Ֆինանսական միջնորդությունը այնպիսի գործունեություն է, որի դեպքում սուբյեկտն իր անունից պարտավորություններ է ներգրավում` ֆինանսական շուկայում գործառնությունների միջոցով ֆինանսական ակտիվներ ձեռք բերելու նպատակով:
Այսպիսով, ֆինանսական հատվածը կարելի է բաժանել 2 խոշոր հատվածների.
o ֆինանսական միջնորդ կազմակերպություններ,
o օժանդակ ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններ:
Միջնորդ ֆինանսական կազմակերպություններ են հանդիսանում, օրինակ`
1. բանկերը
2. վարկային կազմակերպությունները
3. ներդրումային ծառայություններ մատուցող անձինք (ներդրումային ընկերությունները)
4. ապահովագրական ընկերությունները (այդ թվում նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»)
5. կենսաթոշակային հիմնադրամները
6. գրավատները
7. զարգացման բանկը (օրինակ՝ Համահայկական բանկ)
Oժանդակ ֆինանսական ծառայություն մատուցող կազմակերպություններ են հանդիսանում, օրինակ՝
1. բրոքերները, այդ թվում նաև ապահովագրական բրոքերները,
2. բորսան, օրինակ՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
3. դեպոզիտարիան. օրինակ՝ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ
4. փոխանակման կետերը
5. վճարահաշվարկային կազմակերպությունները, այդ թվում «Արմենիան Քարդ» ՓԲԸ
6. «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ
7. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը»
8. ՀՀ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը
9. բանկերի միությունը, ապահովագրական ընկերությունների միությունը:
1.3. Ոչ ֆինանսական կազմակերպությունների հատված
Ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածում ընդգրկվում են բոլոր այն ռեզիդենտ սուբյեկտները, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների արտադրությունը և ոչ ֆինանսական ծառայությունների մատուցումն է: Ոչ ֆինանսական հատվածում կազմակերպության ներառվելը կախված չէ տվյալ սուբյեկտի սեփականատերերի հատվածային պատկանելությունից: Ըստ սահմանման այս հատվածում են ընդգրկվում նաև շուկայական ապրանքներ և ծառայություններ արտադրող շահույթ չհետապնդող կազմակերպությունները:
Ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածը, ըստ սեփականատերերի բնույթի, տարանջատվում է երկու ենթահատվածների` պետական և մասնավոր: Ընդ որում, ձեռնարկությունը համարվում է պետական, եթե կառավարվում է պետության կողմից, հետևյալ երկու դեպքերում. պետության բաժնեմասը տվյալ ձեռնարկությունում գերազանցում է 50%-ը կամ պետությունն օրենսդրորեն օժտված է այդ ձեռնարկությունը կառավարելու և ղեկավար անձանց նշանակելու հատուկ իրավասությամբ:
Ստորև ներկայացնում ենք մի շարք պետական ձեռնարկությունների օրինակներ:
1. «ՀԱԷԿ» ՓԲԸ
2. «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ
3. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
4. «Բարձրավոլտ էլեկտրոնային ցանցեր» ՓԲԸ
5. «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ
6. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ
1.4. Տնային տնտեսություններ
Տնային տնտեսությունների հատվածը ներառում է բոլոր տնային տնտեսությունները: Տնային տնտեսությունները ֆիզիկական անձինք կամ անձանց խմբեր են, որոնք
● ապրում են համատեղ,
● ունեն ընդհանուր ռեսուրսներ, եկամուտներ և հարստություն,
● համատեղ սպառում են ապրանքներ և ծառայություններ,
● կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Այսպիսով, տնային տնտեսությունների շարքին են դասվում նաև այն ֆիզիկական անձինք, որոնք զբաղվում են ապրանքների արտադրությամբ և ծառայությունների մատուցմամբ` սեփական սպառման կամ շուկայում իրացման նպատակով:
1.5. Տնային տնտեսություններին սպասարկող` շահույթ չհետապնդող կազմակերպություններ
Տնային տնտեսություններին սպասարկող շահույթ չհետապնդող կազմակերպությունների հատվածում ընդգրկվում են ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք արտադրում են ոչ շուկայական ապրանքներ և ծառայություններ, տրամադրում դրանք առանձին տնային տնտեսություններին կամ ամբողջ հասարակությանը` անհատույց կամ որոշակի ոչ շուկայական գներով: Այն կազմակերպությունները, որոնք ղեկավարվում և 50% և ավելին ֆինանսավորվում են պետական կառավարման մարմինների կողմից, այս հատվածում չեն ընդգրկվում, այլ ներառվում են պետական կառավարման հատվածում:
Տնային տնտեսություններին սպասարկող շահույթ չհետապնդող կազմակերպություններից են` քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, եկեղեցիները և հավատքային կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները (բացառությամբ ֆինանսական հատվածի), մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:
Օրինակ՝
1. «Հայաստան» համահայկական հիմնադրամ
2. «Հայ առաքելական եկեղեցի»
3. «ԱԲԳ» հասարակական կազմակերպություն
Հավելված 2
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Սույն հավելվածում ներկայացվում է տնտեսական գործունեության ճյուղային դասակարգումը` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (այսուհետ՝ Դասակարգիչ) երկրորդ խմբագրության (NACE rev.2):
2. Տնտեսական գործունեության տեսակները հաշվետվություններում ներկայացվում են` ըստ հետևյալ խմբերի.
1) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն. Այս խումբն ընդգրկում է բուսական և կենդանական բնական պաշարների շահագործումը: Բաժինը ներառում է մշակաբույսերի աճեցումը, անասնաբուծությունը, անտառային տնտեսությունը, այլ բույսերի և կենդանիների բուծումը գյուղացիական տնտեսություններում կամ բույսերի հավաքումը և կենդանիների որսը բնական միջավայրում: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. բուսաբուծություն
բ. անասնապահություն
գ. անտառային տնտեսություն և փայտամթերումներ
դ. ձկնորսություն և ձկնաբուծություն
ե. A-00 այլ:
2) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում. Այս խումբը ներառում է բնության մեջ հանդիպող պինդ ապարների և հանքանյութերի արդյունահանումը բոլոր եղանակներով: Այս խումբը տարանջատված է երկու ենթախմբերի` «մետաղական հանքաքարի արդյունահանում», որը համապատասխանում է Դասակարգչի երկրորդ խմբագրության 05 խմբում ներառվող գործունեության տեսակներին և «շինանյութերի արդյունահանում», որում ներառվում են դասակարգչի 08 խմբում նկարագրված գործունեության տեսակները: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. մետաղական հանքաքարի արդյունահանում
բ. շինանյութի արդյունահանում:
3) Մշակող արդյունաբերություն. Մշակող արդյունաբերության խմբում դասվող տնտեսական միավորներն իրականացնում են տնտեսության այլ ճյուղերի (գյուղատնտեսություն, հանքագործական արդյունաբերություն և այլն) կողմից արտադրվող արտադրանքի, նյութերի բաղադրիչների ձևափոխում, նորոգում, վերականգնում: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. սննդի արդյունաբերություն
բ. մսի մշակում և պահածոյացում
գ. մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում
դ. կաթնամթերքի արտադրություն
ե. հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն
զ. խմիչքների արդյունաբերություն
է. ծխախոտի արդյունաբերություն
ը. մանածագործական արտադրատեսակների և հագուստի արտադրություն
թ. կաշվե արտադրատեսակների արտադրություն
ժ. փայտանյութի, թղթի, փայտե և թղթե արտադրատեսակների արտադրություն (բացի կահույքից)
ժա. պոլիգրաֆիական գործունեություն
ժբ. քիմիական նյութերի արտադրություն
ժգ. դեղագործական արտադրատեսակների արտադրություն
ժդ. ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն
ժե. ոչ մետաղական արտադրատեսակների արտադրություն
ժզ. հիմնային մետաղների արտադրություն
ժէ. մետաղե պատրաստի արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորումներից
ժը. համակարգիչների, էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրական սարքավորումների արտադրություն
ժթ. կահույքի արտադրություն
ի. մեքենաների և սարքավորումների նորոգում և տեղակայում
իա. C-00 այլ:
4) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում. Տվյալ խմբում ներառվում է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը արդյունաբերական կազմակերպություններին և բնակելի զանգվածներին: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. էլեկտրաէներգիայի արտադրություն, փոխանցում և բաշխում,
բ. D-00 այլ:
5) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում. Այս խումբը ներառում է ջրամատակարարումը, կոյուղու, ջրահեռացման, պինդ և ոչ պինդ թափոնների հավաքման և վերամշակման հետ կապված գործունեությունը: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակը`
ա. ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում:
6) Շինարարություն. Այս խմբում ներառվում են նոր շինարարությունը, շինարարական օբյեկտների ընդլայնման կամ վերափոխման, նորոգման հետ կապված աշխատանքները, պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաներից շենքերի և ժամանակավոր շինությունների կանգնեցումը շինհրապարակներում: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն
բ. ճանապարհների և երկաթուղիների շինարարություն
գ. F-00 այլ:
7) Առևտուր. Այս խմբում ներառվում են ցանկացած ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուրը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) և ապրանքների վաճառքին բնորոշ ծառայությունների մատուցումը: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. ավտոմեքենաների, մոտոցիկլերի և դրանց պահեստամասերի առևտուր և նորոգում
բ. մեծածախ առևտուր
գ. մանրածախ առևտուր
8) Փոխադրումներ և պահեստային տնտեսություն. Այս խումբը ներառում է մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների գործունեությունը, խողովակաշարերով փոխադրումները, ուղևորների և բեռների տերմինալների շահագործումը, բեռների մշակումը, պահպանումը, ինչպես նաև փոստային ծառայությունները: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. տաքսու ծառայություններ
բ. ավտոճանապարհային բեռնափոխադրումներ և փոխադրման ծառայություններ
գ. օդային տրանսպորտի գործունեություն
դ. պահեստավորում և պահպանում
ե. H-00 այլ:
9) Կացության և հանրային սննդի կազմակերպում. Այս խումբը ներառում է կարճաժամկետ բնակության համար հաճախորդներին բնակատեղերի տրամադրման և/կամ տեղում սպառման նպատակով սննդամթերքի և խմիչքների պատրաստումը և վաճառքը (օրինակ` ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այլն): Խմբում չեն ներառվում ամսական կամ տարեկան ժամկետներով բնակարանների վարձակալության տրամադրումը և կերակրատեսակների և խմիչքների պատրաստումը և վաճառքը, որոնք նախատեսված չեն տեղում սպառման համար: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
բ. հանրային սննդի կազմակերպում
գ. I-00 այլ:
10) Տեղեկատվություն և կապ. Այս խումբը ներառում է տեղեկատվության փոխանցման հաղորդակցման ուղիների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի գործունեությունը, տվյալների կամ այլ տեղեկատվության մշակման ծառայությունները: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. հրատարակչական գործ
բ. հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
գ. հեռահաղորդակցություն
դ. համակարգչային ծրագրավորում և հարակից գործունեություն
ե. J-00 այլ:
11) Ֆինանսական և ապահովագրական գործունեություն. Այս խմբում ներառվում են առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը (վճարահաշվարկային կազմակերպություններ, գրավատներ, արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն իրականացնողներ, այլ բրոքերային ու դիլերային գործունեություն իրականացնողներ, ապահովագրական միջնորդներ և այլն): Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. առևտրային բանկեր
բ. վարկային կազմակերպություններ
գ. ապահովագրական ընկերություններ
դ. ներդրումային ընկերություններ
ե. այլ ֆինանսական կազմակերպություններ:
12) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն. Այս խումբը ներառում է անշարժ գույքի առքը և վաճառքը, վարձակալության տրամադրումը, գնահատումը: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. սեփականություն հանդիսացող անշարժ գույքի առք և վաճառք
բ. L-00 այլ:
13) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն. Այս խումբը ներառում է համապատասխան մասնագիտական որակավորման, գիտելիքների և հմտությունների օգնությամբ սպառողներին ծառայությունների մատուցումը, վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացումը: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. իրավաբանական և հաշվապահական գործունեություն
բ. ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն
գ. գիտական հետազոտություններ և մշակումներ
դ. գովազդային գործունեություն
ե. M-00 այլ:
14) Կրթություն. Այս խումբը ներառում է տարբեր մակարդակների կրթություն և ցանկացած մասնագիտական ուսուցում: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. բարձրագույն կրթություն
բ. P-00 այլ:
15) Առողջապահություն. Այս խումբը ներառում է առողջապահական բնագավառում գործունեությունը և ծառայությունների մատուցումը:
16) Մշակույթ, զվարճություն, հանգիստ. Այս խումբը ներառում է մշակույթի, սպորտի, հանգստի և զվարճությունների բնագավառում հասարակությանը մատուցվող ծառայությունները:
17) Տնտեսության այլ ճյուղեր. Այս խմբում արտացոլվում են տնտեսության այն ճյուղերը և գործունեության տեսակները, որոնք ներառված չեն սույն կետի 1-16 ենթակետերում ներկայացված խմբերում, ինչպես նաև Դասակարգչի երկրորդ խմբագրության 32.1 և 79 բաժիններում ընդգրկված գործունեության տեսակները: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. ոսկերչական արտադրատեսակների և զարդերի արտադրություն
բ. զբոսաշրջություն
գ. S-00 այլ:
3. Ֆիզիկական անձանց վարկավորման տեսակները հաշվետվությունում ներկայացվում են ըստ հետևյալ խմբերի.
1) Հիփոթեքային վարկեր. Այս խմբում ներառվում են ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող հիփոթեքային վարկերը` անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակով, որոնք ապահովված են տվյալ անշարժ գույքով: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկեր
բ. անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկեր
գ. անշարժ գույքի կառուցապատման հիպոթեքային վարկեր:
2) Սպառողական և այլ վարկեր. Այս խմբում ներառվում են ֆիզիկական անձանց տրամադրվող բոլոր վարկերը, բացառությամբ «Հիփոթեքային վարկեր» խմբում ընդգրկվող վարկերի: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`
ա. քարտային վարկեր
բ. ավտովարկեր
գ. կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկեր
դ. ոսկու գրավով վարկեր
ե. այլ վարկեր:
4. Վարկերի դասակարգումն ըստ գործունեության տեսակների անհրաժեշտ է իրականացնել ելնելով վարկի օգտագործման նպատակից` հաշվի առնելով հետևյալը.
1) եթե վարկը վերցվում է հիմնական գործունեությունից տարբեր համատեղվող գործունեության ուղղությամբ ծախսվելու նպատակով, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել համատեղվող գործունեության տեսակի տողում,
2) եթե վարկը վերցվում է վարկառուի կողմից իրականացվող օժանդակ գործունեության ուղղությամբ ծախսվելու նպատակով, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել վարկառուի հիմնական գործունեության տեսակի տողում:
3) եթե վարկի ծախսման ուղղությունները մեկից ավելի են և հնարավոր չէ գումարը բաշխել ըստ առանձին գործունեության տեսակների, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել վարկառուի հիմնական գործունեության տեսակի տողում:
4) Հիմնական գործունեության տեսակ է համարվում կազմակերպության կողմից իրականացվող գործունեության այն տեսակը, որի ավելացված արժեքը գերազանցում է կազմակերպության շրջանակներում իրականացվող յուրաքանչյուր այլ գործունեության տեսակների ավելացված արժեքին և յուրացվում է կազմակերպությունից դուրս:
5) Համատեղվող գործունեության տեսակ է համարվում մեկ կազմակերպության շրջանակներում հիմնականից տարբեր իրականացվող գործունեություն, որի արդյունքները նույնպես յուրացվում են կազմակերպությունից դուրս:
6) Օժանդակ գործունեության տեսակ է համարվում հիմնական գործունեությանը նպաստող կամ օժանդակող գործունեություն, որի արդյունքները կազմակերպության շրջանակներից դուրս յուրացման ենթակա չեն:
7) Ավելացված արժեքը հաշվարկվում է որպես ապրանքների և ծառայությունների թողարկման ու միջանկյալ սպառման տարբերություն: Ընդ որում, թողարկումն իրենից ներկայացնում է որոշակի ժամանակաշրջանում արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը, իսկ միջանկյալ սպառումը կազմված է այն ապրանքների ու ծառայությունների արժեքից, որոնք հաշվետու ժամանակաշրջանում ամբողջությամբ սպառվում կամ վերափոխվում են արտադրության ընթացքում: Միջանկյալ սպառման մեջ չի ներառվում հիմնական կապիտալի սպառումը:
8) Ավելացված արժեքի միջոցով գործունեության տեսակները որոշելու անհնարինության դեպքում կարող է կիրառվել երկու մոտեցում՝
ա. ստեղծված արդյունքի՝ թողարկման կամ հասույթի,
բ. ծախսերի՝ աշխատավարձի, աշխատողների թվաքանակի և ծախսված աշխատաժամանակի հիման վրա:
Հավելված 3
ԲԱՆԿԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. |
Հայաստանի Հանրապետությունում ունի մշտական բնակություն կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվում է 1 տարուց ավելի |
|
2. |
Հայաստանի Հանրապետությունում բնակվում է 1 տարուց պակաս |
|
3. |
Ունի սեզոնային աշխատանք Հայաստանի Հանրապետությունից դուրս, սակայն ծախսերի հիմնական մասը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում |
|
4. |
Ունի սեզոնային աշխատանք Հայաստանի Հանրապետությունում, սակայն ծախսերի հիմնական մասն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունից դուրս |
|
5. |
Ուսանում է կամ բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, սակայն հանդիսանում է այլ երկրի քաղաքացի |
1. Գործընկերը ՀՀ ռեզիդենտ է համարվում, եթե համապատասխանում է սույն հավելվածի աղյուսակում սահմանված 1-ին կամ 3-րդ չափանիշին:
2. Գործընկերը ոչ ՀՀ ռեզիդենտ է համարվում, եթե համապատասխանում է սույն հավելվածի աղյուսակում սահմանված 2-րդ, 4-րդ կամ 5-րդ չափանիշին:
3. Սույն հավելվածի աղյուսակում սահմանված չափանիշների հիման վրա որոշվում է միայն ֆիզիկական անձ հանդիսացող գործընկերոջ ռեզիդենտությունը: Ընդ որում, աղյուսակում սահմանված չափանիշները կիրառվում են նաև այլ երկրների ռեզիդենտներին բացահայտման համար:
4. Ֆիզիկական անձ չհանդիսացող գործընկերների համար ռեզիդենտությունը որոշվում է` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2007 թվականի հունվարի 11-ի թիվ 1/12Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության ձեռնարկով» (2-րդ բաժին «Տնտեսության հատվածների նկարագիրը») սահմանված չափանիշների համաձայն:
Հավելված 4
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Սույն հավելվածի իմաստով` միջազգային կազմակերպություն է համարվում անդամ երկրների իշխանությունների և/կամ այլ միջազգային կազմակերպությունների ղեկավար անձանց միջև կնքված պաշտոնական համաձայնագրի հիման վրա գործող կազմակերպությունը, որի գոյությունը ճանաչվում է անդամ երկրների օրենսդրությամբ, և նշված պաշտոնական համաձայնագիրը հանդիսանում է միջազգային կազմակերպության կանոնադրությունը: Միջազգային կազմակերպությունը հանդիսանում է միջազգային իրավաբանական անձ և ենթակա է կարգավորման միջազգային օրենսդրությամբ:
2. Միջազգային կազմակերպությունները բաժանվում են երկու խմբի.
1) Միջազգային ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրականացնում են ֆինանսական միջնորդություն միջազգային մակարդակով, այսինքն` իրականացնում են միջոցների վերաբաշխում տարբեր տնտեսությունների վարկատուների և վարկառուների միջև (օրինակ` Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկի խմբի անդամ կազմակերպությունները, Ասիական զարգացման բանկը և այլն):
2) Այլ միջազգային կազմակերպություններ, որոնք տրամադրում են ոչ շուկայական բնույթի հասարակական ծառայություններ անդամ երկրներին, օրինակ` խաղաղապահության, կրթության, գիտության, տարատեսակ հետազոտությունների ոլորտներում (օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպություն):
3. Միջազգային ֆինանսական կազմակերպությունները կարող են լինել տարածաշրջանային (օրինակ՝ Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկ) կամ համաշխարհային (օրինակ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան):
4. Ի հակադրություն միջազգային կազմակերպությանը՝ երկու և ավելի երկրների կառավարությունների սեփականության տակ գտնվող առևտրային ընկերությունը չի հանդիսանում միջազգային կազմակերպություն: Միջազգային կազմակերպություն չի համարվում նաև միջազգային ֆինանսական ծառայություններ կամ օժանդակություն մատուցող կազմակերպությունը, որի միակ կամ հիմնական բաժնետեր է հանդիսանում մեկ երկրի կառավարությունը (օրինակ՝ KfW):
5. Ստորև ներկայացվում է նաև առավել հայտնի միջազգային ֆինանսական կազմակերպությունների ոչ ամբողջական ցանկը, իսկ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դասակարգումը պետք է իրականացվի վերը նշված չափանիշների հիման վրա:
1) African Development Bank
2) Asian Development Bank
3) Bank of International Settlements (BIS)
4) Black Sea Trade and Development Bank (BSTDB)
5) Caribbean Development Bank (CDB)
6) Central American Bank of Economic Integration (CABEI)
7) Corporation Andina de Fomento (CAF)
8) East African Development Bank (EADB)
9) European Bank for Reconstruction and Development (EBRD)
10) European Commission (EC)
11) European Investment Bank (EIB)
12) Inter-American Development Bank
13) International Fund for Agricultural Development (IFAD)
14) International Monetary Fund (IMF)
15) Islamic Development Bank (IDB)
16) Nordic Development Fund (NDF)
17) Nordic Investment Bank (NIB)
18) OPEC Fund for International Development (OPEC Fund)
19) Organization for Economic Co-operation and Development (OECD)
20) Organization of Petroleum-Exporting Countries (OPEC)
21) West African Development Bank (BOAD)
22) World Bank Group
23) International Bank for Reconstruction and Development (IBRD)
24) International Development Association (IDA)
25) International Finance Corporation (IFC)
26) Multinational Investment Guarantee Agency (MIGA)
27) International Centre for Settlement of Investment Disputes (ICSID)
Հավելված 5
Ձեռնարկությունների դասակարգումը՝ ըստ չափերի
1. Սույն կարգի շրջանակներում ձեռնարկությունները ըստ չափի բաժանվում են հետևյալ խմբերի.
1) Գերփոքր
2) Փոքր
3) Միջին
4) Խոշոր
2. Գերփոքր ձեռնարկություն է համարվում այն ՀՀ ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) առևտրային կազմակերպությունը կամ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդը ներառյալ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը:
3. Փոքր ձեռնարկություն է համարվում այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը կամ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդը ներառյալ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը:
4. Միջին ձեռնարկություն է համարվում այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը կամ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդը ներառյալ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:
5. Խոշոր ձեռնարկություն է համարվում այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը կամ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը գերազանցում է 250 մարդը և (կամ) նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:
6. Ձեռնարկությունները ըստ չափի դասակարգման ժամանակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար հիմք է ընդունվում նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը, իսկ արդյունաբերական և այլ արտադրական ոլորտում գործող կազմակերպությունների համար՝ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը:
7. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի որոշման համար հիմք է ընդունվում նախորդ տարեվերջի դրությամբ աշխատողների թվաքանակը:
8. Այն դեպքում, երբ կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա ըստ չափի դասակարգման համար բանկը հիմք է ընդունում վարկի տրամադրման պահի դրությամբ առկա տեղեկատվությունը:
9. Դասակարգման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստացվում է հաճախորդից բանկի կողմից սահմանված՝ տեղեկատվության հավաքագրման և պահպանման սկզբունքների համաձայն:
10. Այն դեպքում, երբ կազմակերպությունը մատուցում է ծառայություններ և միաժամանակ գործում է արդյունաբերական և/կամ այլ արտադրական ոլորտում, ապա բանկը գնահատում է ծառայությունների ոլորտի և արտադրական ոլորտների կշիռները՝ ըստ շրջանառության ծավալների և դասակարգում՝ ըստ չափի՝ հաշվի առնելով ամենամեծ կշիռ ունեցող ոլորտը:
Հավելված 6
Միջազգային վարկային ծրագրերի ցանկ
Ծրագրի անվանումը | |
GAF/KfW/SME |
Գերմանահայկական հիմնադրամի՝ KfW-ի կողմից ֆինանսավորվող ՓՄՁ ոլորտի աջակցման ծրագիր |
GAF/GOV/SME |
Գերմանահայկական հիմնադրամի՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող ՓՄՁ ոլորտի աջակցման ծրագիր |
GAF/WB/SME |
Գերմանահայկական հիմնադրամի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ՓՄՁ համար Ֆինանսական միջոցների հասանելիության ծրագիր |
GAF/ KfW /ENERGY |
Գերմանահայկական հիմնադրամի՝ KfW-ի կողմից ֆինանսավորվող Վերականգնվող Էներգիայի աջակցման ծրագիր |
GAF/KfW/ MORTGAGE |
Գերմանահայկական հիմնադրամի՝ KfW-ի կողմից ֆինանսավորվող Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման ծրագիր |
GAF/ GOV/ ECSTAB |
Գերմանահայկական հիմնադրամի՝ ՀՀ Կառավարության կողմից Տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր |
GAF/ KfW/ AGRO |
Գերմանահայկական հիմնադրամի՝ KfW-ի կողմից ֆինանսավորվող Գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագիր |
GAF/ ADB/ AGRO |
Գերմանահայկական հիմնադրամի՝ Ասիական Զարգացման Բանկի կողմից ֆինանսավորվող Կանանց ՓՄՁ ոլորտի զարգացման ծրագիր |
EBRD/MSME |
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագիր |
EBRD/CEEP |
Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ) - Կովկասյան էներգոարդյունավետության ծրագիր |
EBRD/COF |
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Համաֆինանսավորման ծրագիր |
EBRD/MC |
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Միկրովարկավորման ծրագիր |
EBRD/ MORTGAGE |
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հիփոթեքային վարկավորման ծրագիր |
EBRD/TFP |
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի խթանման ծրագիր |
EBRD/SL1 |
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Սինդիկացված Վարկի առաջին ծրագիր |
EBRD/SL2 |
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Սինդիկացված Վարկի երկրորդ ծրագիր |
ADB/RCA |
Ասիական Զարգացման Բանկի Վերականգնվող Վարկային Համաձայնագիր |
AtlanticAG/EXPIMP |
Ատլանտիկ Ֆորֆեյտինգ ԷյՋի ներմուծման/արտահանման վարկավորման ծրագիր |
BS/SME1 |
Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Վարկավորման առաջին ծրագիր |
BS/SME2 |
Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Վարկավորման երկրորդ ծրագիր |
IFC/SME1 |
Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Վարկավորման առաջին ծրագիր |
ՕFID/TFP |
ՆԱԵԿ Առևտրի խթանման ծրագիր |
Սույն հավելվածում որոշ ծրագրերի բացակայության դեպքում՝ բանկը այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ ուղարկելով ծրագրի անվանումը (ներառյալ՝ անգլերեն տարբերակը) աղյուսակում ներկայացված սկզբունքների համաձայն:
Հավելված 7
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգի «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» և «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվություններում «Տարեկան արդյունավետ տոկոսադրույք» սյունակներում լրացվող տեղաբաշխված և ներգրավված գումարների արդյունավետ տոկոսադրույքները հաշվարկվում են համաձայն հետևյալ սկզբունքների՝
1) Օվերդրաֆտների, վարկային գծերի և կանխատեսելի դրամական հոսքեր չունեցող գործիքների (բացառությամբ` ցպահանջ և անժամկետ միջոցների) արդյունավետ տոկոսադրույքների հաշվարկման համար կիրառվում է համաձայնեցված տարեկան տոկոսադրույքի (annualized agreed rate, AAR) բանաձևը`
(բանաձև 1)
|
(բանաձև 1) |
որտեղ`
X - համաձայնեցված տարեկան տոկոսադրույքն է (ՀՏՏ),
rag - բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված պարզ տոկոսադրույքն է,
n - հաշվեգրված տոկոսների վճարումների կապիտալիզացիաների քանակն է մեկ տարվա ընթացքում
2) Կանխատեսելի դրամական հոսքեր ունեցող ակտիվների և պարտավորությունների արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքի (narrowly defined effective rate, NDER) բանաձևը
|
(բանաձև թիվ 2) |
որտեղ`
i - մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքն է (ՄՍԷՏ),
Kn - դրամական միջոցների n հոսքեր` բանկի տեսանկյունից,
N - դրամական միջոցների հոսքերի քանակը` կապված տվյալ ֆինանսական գործիքի հետ,
A - ներգրավված կամ տրամադրված միջոցի սկզբնական գումարը,
Dn-n-րդ դրամական հոսքի ստացման ժամանակահատվածը` արտահայտված առաջին հոսքից հետո անցած օրերի թվով (առաջին հոսք` միջոցի ներգրավման կամ տրամադրման ամսաթիվն է):
3) Ինչպես ՀՏՏ, այնպես էլ ՄՍԷՏ-ը իրենց մեջ ներառում են տեղաբաշխված և ներգրավված միջոցների գծով բոլոր տոկոսային վճարները և չեն ներառում այլ վճարներ (միջնորդավճարներ և այլն): Նրանց տարբերությունը կայանում է վերջիններիս հաշվարկման հիմքում ընկած տոկոսադրույքների տարեկանացման մեթոդի մեջ: ՀՏՏ-ն կիրառելի է միայն այն դեպքերում, երբ տեղաբաշխված/ներգրավված/միջոցների գծով տոկոսների կապիտալիզացիան կատարվում է կանոնավոր (հավասար) ժամանակահատվածներում: ՄՍԷՏ-ը հանդիսանում է արդյունավետ մոտարկում և կարող է կիրառվել ցանկացած տեսակի տեղաբաշխված / ներգրավված միջոցի պարագայում:
4) Եթե պայմանագրում առկա են դրույթներ, որոնք թույլ են տալիս տոկոսների փոփոխություններ, ապա տարեկան արդյունավետ տոկոսադրույքը պետք է հաշվարկվի պայմանագրի կնքման պահին գործող չափանիշների հիման վրա` ենթադրելով, որ տոկոսները և/կամ հաճախորդի կողմից կատարվող կամ կատարվելիք ծախսերը մնալու են կայուն և կիրառվելու են մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:
2. «Ծանոթագրություններ ակտիվների վերաբերյալ» հաշվետվությունում «Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ գործընկերոջ տեսանկյունից (APRC)» սյունակում լրացվող տեղաբաշխված գումարների արդյունավետ տոկոսադրույքը հաշվարկվում է թիվ 2 բանաձևով և նույն մեթոդաբանությամբ, ինչ ՄՍԷՏ-ը, սակայն իր մեջ ներառում է ինչպես բոլոր տոկոսները, այնպես էլ այլ վճարումները, որոնք միջոց ստացողը պարտավոր է վճարել տվյալ միջոցը ստանալու համար: Թիվ 2 բանաձևի տարրերը տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս ունեն հետևյալ նշանակությունները.
i – տարեկան փաստացի տոկոսադրույքն է,
A – միջոց ստացողին տրամադրվող միջոցի սկզբնական գումարն է,
n – միջոցի մարմանն ուղղված վճարի հերթական համարն է,
Kn - միջոց ստացողի կողմից միջոցի ստացման պահին և(կամ) միջոցի գործողության ընթացքում կատարված հերթական n-րդ վճարի գումարն է (մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ): Այն դեպքում, երբ միջոց տրամադրելու մասին պայմանագրով թույլատրվում են տոկոսների և (կամ) միջոց ստացողի ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի ենթադրելով, որ տոկոսները և (կամ) միջոց ստացողի ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև միջոց ստանալու պայմանագրի գործողության ավարտը,
Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել միջոցի ստացման օրից մինչև միջոցի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ:
Օրինակ` վարկը տրամադրվել է սեպտեմբերի 15-ին, վարկի տրամադրման համար վարկի ստացման պահին նախատեսված են այլ վճարումներ, և վարկի առաջին մասնակի մարումը տեղի է ունենալու նույն տարվա հոկտեմբերի 15-ին: Այս դեպքում D1= 0, քանի որ այլ վճարումները կատարվելու են վարկի ստացման օրը, D2 =30, քանի որ վարկի տրամադրումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը 30 է, իսկ D3-ից մինչև Dn ընկած օրերի թիվը հաշվարկվում է նույն սկզբունքով:
3. Միջոց ստացողի ընդհանուր ծախսի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները.
1) օրենքով և միջոց ստանալու պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված կամ վճարվելիք տուժանքները և այլ վճարները,
2) այն վճարները, որոնք միջոց ստացողի կողմից ենթակա են վճարման` անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումը տրամադրված միջոցով կամ առանց տրամադրված միջոցի կատարելու հանգամանքից,
3) կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, եթե միջոցի ստացման պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից: Բացառություն են կազմում կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, եթե միջոց տրամադրողը այդ կազմակերպությունների, միությունների կամ այլ խմբերի հիմնադիրն է կամ մասնակիցը, և տրամադրվող միջոցի պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից: Օրինակ` բանկը հայտարարում է վարկային պայմանագրի կնքման արտոնյալ պայմաններ այն անձանց համար, ովքեր կհանդիսանան իր կողմից հիմնադրած միության անդամ: Անդամակցության համար պահանջվում է տարեկան անդամավճար: Տրամադրված միջոցի ժամկետի ընթացքում հաճախորդի կողմից վճարվելիք անդամավճարի (անդամավճարների) գումարը պետք է ներառվի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ,
4) ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ծառայություններից օգտվելը հանդիսանում է միջոց տրամադրելու պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման և
ա. այդ ծառայությունների շահառուն հանդիսանում է միջոց տրամադրողը, կամ
բ. միջոց տրամադրողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ միջոց ստացողն իրավունք ունի կնքելու օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր: Օրինակ` ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառվում են, երբ
բ1. Բանկը, որպես վարկային պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն,
բ2. Բանկը, որպես վարկային պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,
բ3. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն,
բ4. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,
բ5. Բանկը, որպես վարկային պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,
բ6. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,
5) միջոց ստանալու հետ կապված այլ վճարները, որոնք միջոց ստացողը պարտավոր չէ կատարել միջոց ստանալու համար (օրինակ` բիզնես պլանի մշակման, միջոց ստացողի կողմից միջոց ստանալու համար բանկ այցելության տրանսպորտային ծախսերը):
4. Այն դեպքում, երբ միջոց տրամադրելու պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և/կամ ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև պայմանագրի գործողության ավարտը:
5. Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկում ծախսերը ընդգրկելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով. արդյո՞ք հաճախորդը պարտավոր է կատարել նշված ծախսերը վարկավորման համար, մասնավորապես.
1) քարտային հաշվի բացման և սպասարկման համար գանձվող վճարները մասնակցում են արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը, եթե դրանք կատարվել են վարկային գիծ ստանալու նպատակով: Այն դեպքում, երբ պլաստիկ քարտը եղել է հաճախորդի տրամադրության տակ մինչև վարկային գծի տրամադրումը, ապա արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը մասնակցում են միայն սպասարկման համար գանձվող վճարները.
2) վարկի գումարի կանխիկացման համար գանձվող միջնորդավճարը չի մասնակցում արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը, եթե վարկային գծի տրամադրման պայմանների համաձայն հաճախորդը հարկադրված չէ ստացած միջոցները կանխիկացնել.
3) առևտրային վարկերի գծով արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը մասնակցում են բոլոր այն վճարները, որոնք կատարվել են տվյալ հաճախորդի կողմից տվյալ վարկը ստանալու նպատակով, այդ թվում բանկում ընթացիկ հաշվի բացման համար գանձվող կոմիսիոն վճարը, եթե դա բացվել է անմիջապես վարկի տրամադրման համար:
6. Տոկոսադրույքները հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.
1) պայմանագրով տրամադրված միջոցի առավելագույն սահմանաչափ սահմանված չլինելու դեպքում տրամադրված միջոցի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է,
2) եթե պայմանագրով նախատեսված է, որ հաճախորդը կարող է տրամադրված միջոցի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել տրամադրված միջոցի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ տրամադրված միջոցի գումարը հաճախորդին փոխանցվել է ամբողջությամբ պայմանագիրը կնքելու պահին,
3) պայմանագրով տրամադրված միջոցի վերադարձման ժամանակացույց կամ պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ սահմանված չլինելու դեպքում տրամադրված միջոցի վերադարձման ժամկետը մեկ տարի է,
4) այն դեպքում, երբ պայմանագիրը սահմանում է տրամադրված միջոցի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա տրամադրված միջոցի վերադարձը կատարվում է պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
7. Արտարժութային վարկերի գծով արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ ՀՀ դրամով գանձվող կոմիսիոն բոլոր վճարները հաշվարկում ներառվում են պայմանագրի կնքման օրվա համար բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:
Հավելված 8
Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ
Բանկի անվանումը | |
|
Ամսաթիվը |
հ/հ |
Հաշվառ-ման հաշվի համարը |
Գործ-ընկերոջ հատվա-ծային պատկա-նելիու-թյունը |
Գործ-ընկերոջ երկիրը |
Միջազ-գային կազմա-կերպու-թյուն հանդի-սացող գործ-ընկերը |
Գործ-ընկերոջ իրավա-կան կարգա-վիճակը |
Գործ-ընկերոջ կոդը |
Գործ-ընկերոջ ՍՎԻՖԹ կոդը |
Գործ-ընկերոջ` բանկի հետ կապվա-ծությունը |
Գործ-ընկերոջ մոտ պետա-կան մասնակ-ցությունը |
Գործ-ընկերոջ մոտ օտար-երկրյա մասնակ-ցությունը |
Գործ-ընկերոջ գործու-նեության նպա-տակը |
Գործ-ընկերոջ գործու-նեու-թյան մարզը |
Գործ-ընկերոջ վար-կա-նշող կազ-մա-կեր-պու-թյունը |
Գործ-ընկերոջ/ |
Գործ-ընկերոջ` բանկի աշխա-տակից հանդի-սանալը |
Գործ-ընկերոջ չափը |
Ակտիվի տեսակը |
Միջազ-գային (զարգաց-ման) վարկա-յին ծրա-գրեր |
Վարկա-վորման բնագա-վառը |
Ակտիվի իրակա-նացման մարզը |
Ակտիվի ապահով-վածու-թյունը |
Մայր գու-մարի արժույ-թը |
Տոկոսա-գումարի, զեղչի կամ շահութա-բաժնի արժույթը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 | |
|
Դասա-կար-գում |
Ակտիվի պայմա-նագրա-յին գումարը |
Ակտիվի պայմա-նագրա-յին ժամ-կետը |
Ակտիվի երկարա-ձգման ժամ-կետը |
Ակտիվի պայմա-նագրա-յին ժամ-կետը երկարա-ձգումից հետո |
Տոկոսա-դրույքի տեսակը |
Լողացող/ |
Տոկոսա-դրույքի փոփոխ-մանը մնացած ժամկետը |
Անվա-նական տոկոսա-դրույք/ |
Հետհաշվե-կշռային հոդվածի տոկո--սադրույքը |
Տարեկան արդյու-նավետ տոկոսա-դրույքը |
Տարեկան արդյու-նավետ տոկոսա-դրույքը՝ բանկի տեսան-կյունից |
Տարեկան փաստացի տոկոսա-դրույքը՝ գործ-ընկերոջ տեսան-կյունից (APRC) |
Ակտիվի մարմանը մնացած ժամկետայությունը | ||||||||||||
Ժամ-կետանց |
Ժամ-կետա-յին |
մինչև 30 օր |
31-ից 60 օր |
61-ից 90 օր |
91-ից 120 օր |
121-ից 150 օր |
151-ից 180 օր |
181 օրից 1 տարի |
1 տարուց 3 տարի |
3-ից 5 տարի |
5-ից 15 տարի |
15 տարուց ավելի | |||||||||||||
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
34 |
35 |
36 |
37.1 |
37.2 |
37.3 |
37.4 |
37.5 |
37.6 |
37.7 |
37.8 |
37.9 |
37.10 |
37.11 |
37.12 |
37.13 |
Հնա-րավոր կորուստ-ների պահուս-տը |
Հնարավոր կորուստ-ների պահուստը՝ հետհաշվե-կշռային հոդվածի գծով |
Լրա-ցուցիչ պահուս-տը |
Սառեց-ված և դեպոնաց-ված միջոցների արժեքը |
Տոկոսա-գումարի/ |
Տույժի/ |
Ակտիվի մայր գումարի մնացորդը |
Հետհաշվե-կշռային հոդվածի գծով տոկոսա-գումարի մնացորդը |
Ակտիվի համա-խառն հաշվե-կշռային մնացորդը |
Հետհաշվե-կշռային հոդված-ների մնացորդը |
Անշարժ գույք հանդիսացող ապահովվա-ծության արժեքը |
Շարժական գույք հանդիսացող ապահովվա-ծության արժեքը |
Այլ ապահովվա-ծության արժեքը |
Ակտիվ-ների քանա-կը |
38 |
39 |
40 |
41 |
42 |
43 |
44 |
45 |
46 |
47 |
48 |
49 |
50 |
51 |
|
Բանկի անվանումը | |
Ամսաթիվը |
Հավելված 9
Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ
հ/հ |
Հաշվառ-ման հաշվի համարը |
Գործ-ընկերոջ հատվա-ծային պատկա-նելիու-թյունը |
Գործ-ընկերոջ երկիրը |
Միջազ-գային կազմա-կերպու-թյուն հանդի-սացող գործ-ընկերը |
Գործ-ընկերոջ իրա-վական կարգա-վիճակը |
Գործ-ընկերոջ կոդը |
Գործ-ընկերոջ ՍՎԻՖԹ կոդը |
Գործ-ընկերոջ` բանկի հետ կապվա-ծությունը |
Գործ-ընկերոջ մոտ պետա-կան մասնակ-ցությունը |
Գործ-ընկերոջ մոտ օտար-երկրյա մասնակ-ցությունը |
Գործ-ընկերոջ գործու-նեության նպա-տակը |
Գործ-ընկերոջ գործու-նեության մարզ |
Գործ-ընկերոջ վարկա-նշող կազմա-կերպու-թյունը |
Գործ-ընկերոջ վարկա-նիշը |
Խոշոր պարտա-տիրոջ անվա-նումը |
Խոշոր պարտա-տիրոջ նույնա-կանացման տվյալները |
Պարտա-վորության տեսակը |
Միջազ-գային (զարգաց-ման) վարկային ծրագրեր |
Ֆինան-սական միջոցների ներգրավ-ման բնագա-վառը |
Մայր գումարի արժույթը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
Տոկոսա-գումարի արժույթը |
Փոխարկվող պարտա-վորություն |
Պարտա-վորության պայմա-նագրային գումարը |
Պարտա-վորության պայմա-նագրային ժամկետը |
Պարտա-վորության երկարա-ձգման ժամկետը |
Պարտա-վորության պայմա-նագրային ժամկետը երկարա-ձգումից հետո |
Տոկոսա-դրույքի տեսակը |
Լողացող/ |
Տոկոսա-դրույքի փոփոխ-մանը մնացած ժամ-կետը |
Անվա-նական տոկոսա-դրույքը |
Հետհաշ-վեկշռային հոդվածի տոկոսա-դրույքը |
Տարեկան արդյու-նավետ տոկոսա-դրույքը |
Տարեկան արդյու-նավետ տոկոսա-դրույք՝ բանկի տեսան-կյունից |
Պարտավորության մարմանը մնացած | |||||||
Ժամ-կետանց |
Ժամ-կետային |
մինչև 30 օր |
31-ից 60 օր |
61-ից 90 օր |
91-ից 120 օր |
121-ից 150 օր |
151-ից 180 օր | |||||||||||||
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
34.1 |
34.2 |
34.3 |
34.4 |
34.5 |
34.6 |
34.7 |
34.8 |
ժամկետայնությունը |
Տոկոսա-գումարի մնա-ցորդը |
Հետհաշ-վեկշռային հոդվածի գծով տոկոսա-գումարների մնացորդը |
Տույժ/ |
Պարտա-վորության մայր գումարի մնացորդը |
Պարտա-վորության համախառն հաշվեկշռային մնացորդը |
Ընդհանուր կապիտալի հաշվարկում մասնակցող գումարը |
Հետհաշ-վեկշռային հոդվածի մնացորդը |
Խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պարտավորությունների մնացորդը |
Դասա-կարգումը |
Հնարավոր կորուստ-ների պահուս-տը |
Պարտա-վորու-թյունների քանակը | ||||
181 օրից 1 տարի |
1 տարուց 3 տարի |
3-ից 5 տարի |
5-ից 15 տարի |
15 տարուց ավելի | |||||||||||
34.9 |
34.10 |
34.11 |
34.12 |
34.13 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
41 |
42 |
43 |
44 |
45 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.06.2017, թիվ 136-Ն | 01.09.2017, թիվ 377-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|