«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2004 թվականի N 319-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության` 10000 դրամ անվանական արժեքով, կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող 2880 սովորական բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել մասնավորեցվող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
3. «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության ոչ ընթացիկ և ընթացիկ պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 417218,1 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 36200,0 հազ. դրամ,
կրեդիտորական պարտքեր անձնակազմին` աշխատանքի վարձատրության գծով` 138139,2 հազ. դրամ,
երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 91260,0 հազ. դրամ,
կարճաժամկետ փոխառությունների գծով` 4119,0 հազ. դրամ,
կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 11100,0 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 66057,9 հազ. դրամ,
այլ կրեդիտորական պարտքերի գծով` 70342,0 հազ. դրամ:
4. «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը 2003 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության անունից գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը վճարել պայմանագիրը կնքելու օրվանից 10 բանկային օրվա ընթացքում` մասնավորեցման հատուկ հաշվին,
Հայաստանի Հանրապետությանը 2004 թվականի ընթացքում, պայմանագրով որոշվող ամսական վճարումների ժամանակացույցով, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային հաշվին վճարել 1159489825 դրամ,
«Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը փոխառություն տալու կամ կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով ընկերությունում ներդնել 477099675 դրամ` ընկերության շենքերի ու շինությունների պահպանման և սպասարկման համար վարձակալված 18820,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողային տարածքները կադաստրային արժեքով գնելու նպատակով.
պայմանագրի կնքումից հետո 5 տարվա ընթացքում «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել մինչև 30,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, սակայն ոչ պակաս 10,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում.
բ) գնորդին պայմանագրով երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի 2003 թվականի դեկտեմբերի 12-ի վճռով վերացված` «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության փոխառության անհիմն պարտավորություններից բխող հնարավոր ռիսկեր չկան:
6. Երևանի քաղաքապետին`
ա) «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների հաշվին 477099675 դրամ վճարելուց հետո` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետին համապատասխան` ընկերության հետ կնքել զբաղեցրած 18820,0 քառ. մետր (հյուրանոցի շենքի զբաղեցրած և հարակից` Պարոնյան փողոցին հարող վարձակալված տարածքը` 18210 քառ. մետր, և կաթսայատան ու խանութի համար օգտագործվող Չկալովի փողոցին հարող վարձակալված տարածքը` 610,5 քառ. մետր) հողամասի առուվաճառքի պայմանագիր` մեկ քառ. մետրը 25350 դրամ կադաստրային արժեքով.
բ) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողամասի ձեռքբերման դիմաց պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների հաշվին վճարվող 477099675 դրամ գումարի հաշվին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով գնել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ 543214285 դրամ անվանական արժեքով դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը` անվանական արժեքի նկատմամբ կիրառելով զեղչ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածին համապատասխան «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` կնքելով նվիրատվության պայմանագիր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային հաշվին հաշվեգրված գումարից`
ա) 342600,0 հազ. դրամ վճարել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես պետության կողմից սահմանված անվճար և զեղչ սակագներով բնակչության առանձին խմբերին 2003 թվականին մատակարարված գազի գծով ծախսերի փոխհատուցում.
բ) մնացած գումարով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից` պահանջի իրավունքի զիջման պայմանագրով գնել Գյումրի, Չարենցավան, Աբովյան, Նոր Հաճն, Սևան, Վայք և Ջերմուկ բնակավայրերի ջերմամատակարարող կազմակերպությունների նկատմամբ 1176600,0 հազ. դրամ ընդհանուր անվանական արժեքով դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը` անվանական արժեքի նկատմամբ կիրառելով զեղչ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածին համապատասխան` ջերմամատակարարող կազմակերպություններն ազատել այդ պարտքերից` կնքելով նվիրատվության պայմանագրեր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մարտի 11 |