ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 665-Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Խ. Կեչառեցու փողոցի N 1 ուսումնարան հասցեում գտնվող` 560 300 000 դրամ շուկայական արժեքով, 3996.71 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք- շինությունները (այսուհետ՝ անշարժ գույք) 3 տարի ժամկետով, ուղղակի վարձակալությամբ տրամադրել «Օլիմպիկ Ռեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Օլիմպիկ ՌԵսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր):
3. Սահմանել, որ`
1) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական վարձավճարը՝ հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ սահմանված կարգով, կազմում է 650000 դրամ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության տրամադրման վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցների 80 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 20 տոկոսը` «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության բյուջե.
3) պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Օլիմպիկ ՌԵսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 9 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|