Գլխավոր տեղեկություն
Номер
N 127-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.06.16/14(493) Հոդ.169
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
21.05.2014
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
21.05.2014
Дата вступления в силу
01.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հունիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014235

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

21 մայիսի 2014 թ.
ք. Երևան

N 127-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» N 149-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգի`

1) նախաբանի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն կարգը չի տարածվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացի վրա:».

2) 6-րդ կետում «, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններ» բառերը փոխարինել «ընկերություն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ

Ռ. Նազարյան