ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2014 թվականի N 574-Ն
ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի N 574-Ն որոշման |
ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
1. Սույն մեթոդիկայով հաշվարկվում է գազամատակարարման ցանցում տեղի ունեցած պատահարների պատճառով գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը: Այն կարող է կիրառվել նաև ջերմոցային գազերի կադաստրի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման ժամանակ:
2. Սույն մեթոդիկայի իմաստով գազամատակարարման ցանցում տեղի ունեցած պատահար է համարվում, երբ սպառողը գազամատակարարման ցանցից բնական գազ է սպառում առանց պայմանագրի (ապօրինի սպառում):
3. Գազամատակարարման ցանցում պատահարների հետևանքով առաջացած անցքերից գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է նշված բանաձևերի հիման վրա՝ յուրաքանչյուր պատահարի ուսումնասիրման արդյունքում կազմված ակտում ամրագրված տվյալների (պատահարի հետևանքով առաջացած անցքի մակերես, արտահոսքի տևողություն, վնասված հատվածում բնական գազի ճնշում և բացարձակ ջերմաստիճան) հիման վրա`
1 |
|||
DVար =0.21 x Pգ x f x τ x φ x |
_______ | [հազ. մ3]: | (1) |
____ |
4. Պատահարի հետևանքով գազամատակարարման ցանցի գազատարների լրիվ բացվածքի դեպքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակի հաշվարկը կատարվում է նշված (2) և (3) բանաձևերի հիման վրա`
1) եթե գազամատակարարման ցանցի վնասված տեղամասում ճնշումը կազմում է 0.005÷0.09 ՄՊա (բնական գազի հոսքի մինչկրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`
DVար =0.555 x f x P0 x τ x φ x |
[հազ. մ3], | (2) | |
2) եթե գազամատակարարման ցանցի վնասված տեղամասում ճնշումը բարձր է 0.09 ՄՊա-ից (բնական գազի հոսքի կրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`
1 |
|||
DVար =0.124 x Pգ x f x τ x φ x |
_______ | [հազ. մ3], | (3) |
_____ |
որտեղ`
DVար - գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վնասվածքի պատճառով առաջացած անցքերից արտահոսած բնական գազի քանակությունն է,
Pգ - բնական գազի բացարձակ ճնշումը` գազամատակարարման ցանցի վնասված գազատարում կամ սարքավորումներում [Պա],
P0 - միջավայրի ճնշումն է, ուր արտահոսվում է գազը, որն անկախ գազատարների տեղադրման եղանակից, ընդունվում է հավասար տեղանքի մթնոլորտային ճնշման արժեքին [Պա],
f - գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վրա պատահարի հետևանքով առաջացած անցքի մակերեսն է [մ2 ],
φ - գործակից, որը հաշվի է առնում բնական գազի արտահոսքի արագության անհավասարաչափությունը, φ = 0.97,
τ - գազամատակարարման ցանցից բնական գազի արտահոսքի տևողությունն է [ժամ]:
5. Այն դեպքում երբ առանց բնական գազի առևտրային հաշվառման գազամատակարարման ցանցից բնական գազի արտահոսքի տևողությունը հնարավոր չէ որոշել, ապա արտահոսքի տևողության հաշվարկային մեծությունն ընդունվում է հավասար`
1) 960 ժամ` վերգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում,
2) 1440 ժամ՝ ստորգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում,
ρ
գ - բնական գազի խտությունն է նորմալ պայմաններում [կգ/մ3 ],Tգ - բնական գազի բացարձակ ջերմաստիճանն է [K],
k - ադիաբատի ցուցիչն է բնական գազի համար, k=1.3:
6. Պատահարի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարների կամ սարքավորումների դատարկման ընթացքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է դատարկվող երկրաչափական ծավալում պարունակվող բնական գազի նորմալ պայմանների բերման բանաձևով, որպես ելակետային ընդունվում են աշխատանքների կատարման ակտում ամրագրված տվյալները`
d2 L |
( | Pգ | - P0 | ) | |||
DVդատ = 2.271 x 103 x |
|
∙ |
|
[հազ. մ3], | |||
Tգ |
Z |
որտեղ`
DVդատ - պատահարի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարի վնասված հատվածի կամ սարքավորումների (փական, կոճ և այլն) դատարկման հետևանքով գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունն է,
d - գազամատակարարման ցանցի վնասված գազատարի դատարկվող հատվածի ներքին տրամագիծն է [մ],
L - գազամատակարարման ցանցի վնասված գազատարի դատարկվող հատվածի երկարությունն է [կմ],
Pգ - բնական գազի բացարձակ ճնշումն է գազամատակարարման ցանցի վնասված տեղամասում [ՄՊա],
P0 - միջավայրի ճնշումն է, ուր արտահոսվում է գազը գազամատակարարման ցանցի գազատարի դատարկման ժամանակ, որն ընդունվում է հավասար տեղանքի մթնոլորտային ճնշման արժեքին [ՄՊա],
Tգ - բնական գազի բացարձակ ջերմաստիճանն է գազամատակարարման ցանցի վնասված հատվածի դատարկման ժամանակ [K],
Z - բնական գազի սեղմելիության գործակիցն է:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |