Գլխավոր տեղեկություն
Номер
N 574-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.06.2014-13.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.18/31(1044) Հոդ.497
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.06.2014
Дата вступления в силу
28.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2014 թվականի N 574-Ն

 

ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 4-ի N 574-Ն որոշման

 

ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

 

1. Սույն մեթոդիկայով հաշվարկվում է գազամատակարարման ցանցում տեղի ունեցած պատահարների պատճառով գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը: Այն կարող է կիրառվել նաև ջերմոցային գազերի կադաստրի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման ժամանակ:

2. Սույն մեթոդիկայի իմաստով գազամատակարարման ցանցում տեղի ունեցած պատահար է համարվում, երբ սպառողը գազամատակարարման ցանցից բնական գազ է սպառում առանց պայմանագրի (ապօրինի սպառում):

3. Գազամատակարարման ցանցում պատահարների հետևանքով առաջացած անցքերից գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է նշված բանաձևերի հիման վրա՝ յուրաքանչյուր պատահարի ուսումնասիրման արդյունքում կազմված ակտում ամրագրված տվյալների (պատահարի հետևանքով առաջացած անցքի մակերես, արտահոսքի տևողություն, վնասված հատվածում բնական գազի ճնշում և բացարձակ ջերմաստիճան) հիման վրա`

 

 

1

   

DVար =0.21 x Pգ x f x τ x φ x  

_______  [հազ. մ3]:      (1)
 

 ____
ρգ .Tգ

   

 

4. Պատահարի հետևանքով գազամատակարարման ցանցի գազատարների լրիվ բացվածքի դեպքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակի հաշվարկը կատարվում է նշված (2) և (3) բանաձևերի հիման վրա`

1) եթե գազամատակարարման ցանցի վնասված տեղամասում ճնշումը կազմում է 0.005÷0.09 ՄՊա (բնական գազի հոսքի մինչկրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`

 

  Ներմուծեք նկարագրությունը_3014    

DVար =0.555 x x P0 x τ x φ x  

 [հազ. մ3],      (2)
     

 

2) եթե գազամատակարարման ցանցի վնասված տեղամասում ճնշումը բարձր է 0.09 ՄՊա-ից (բնական գազի հոսքի կրիտիկական ռեժիմ), ապա գազամատակարարման ցանցի գազատարներից և սարքավորումներից արտահոսքերի քանակությունների հաշվարկման համար կիրառվում է հետևյալ բանաձևը`

 

 

1

   

DVար =0.124 x Pգ x x τ x φ x  

_______  [հազ. մ3],      (3)
 

  _____
ρգ .Tգ

   

 

որտեղ`

DVար  - գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վնասվածքի պատճառով առաջացած անցքերից արտահոսած բնական գազի քանակությունն է,

Pգ  - բնական գազի բացարձակ ճնշումը` գազամատակարարման ցանցի վնասված գազատարում կամ սարքավորումներում [Պա],

P0  - միջավայրի ճնշումն է, ուր արտահոսվում է գազը, որն անկախ գազատարների տեղադրման եղանակից, ընդունվում է հավասար տեղանքի մթնոլորտային ճնշման արժեքին [Պա],

f - գազամատակարարման ցանցի գազատարների կամ տեխնոլոգիական սարքավորումների վրա պատահարի հետևանքով առաջացած անցքի մակերեսն է [մ2 ],

φ - գործակից, որը հաշվի է առնում բնական գազի արտահոսքի արագության անհավասարաչափությունը, φ = 0.97,

τ - գազամատակարարման ցանցից բնական գազի արտահոսքի տևողությունն է [ժամ]:

5. Այն դեպքում երբ առանց բնական գազի առևտրային հաշվառման գազամատակարարման ցանցից բնական գազի արտահոսքի տևողությունը հնարավոր չէ որոշել, ապա արտահոսքի տևողության հաշվարկային մեծությունն ընդունվում է հավասար`

1) 960 ժամ` վերգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում,

2) 1440 ժամ՝ ստորգետնյա գազատարից կամ տեխնոլոգիական սարքավորումից արտահոսքի դեպքում,

ρգ  - բնական գազի խտությունն է նորմալ պայմաններում [կգ/մ3 ],

Tգ  - բնական գազի բացարձակ ջերմաստիճանն է [K],

k - ադիաբատի ցուցիչն է բնական գազի համար, k=1.3:

6. Պատահարի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարների կամ սարքավորումների դատարկման ընթացքում գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունը հաշվարկվում է դատարկվող երկրաչափական ծավալում պարունակվող բնական գազի նորմալ պայմանների բերման բանաձևով, որպես ելակետային ընդունվում են աշխատանքների կատարման ակտում ամրագրված տվյալները`

 

 

d2   L

  ( Pգ  - P0 )  
DVդատ = 2.271 x 103  x


[հազ. մ3],
 

Tգ

 

Z

 

 

որտեղ`

DVդատ  - պատահարի վերացման նպատակով գազամատակարարման ցանցի գազատարի վնասված հատվածի կամ սարքավորումների (փական, կոճ և այլն) դատարկման հետևանքով գազամատակարարման ցանցից արտահոսած բնական գազի քանակությունն է,

d - գազամատակարարման ցանցի վնասված գազատարի դատարկվող հատվածի ներքին տրամագիծն է [մ],

L - գազամատակարարման ցանցի վնասված գազատարի դատարկվող հատվածի երկարությունն է [կմ],

Pգ  - բնական գազի բացարձակ ճնշումն է գազամատակարարման ցանցի վնասված տեղամասում [ՄՊա],

P0  - միջավայրի ճնշումն է, ուր արտահոսվում է գազը գազամատակարարման ցանցի գազատարի դատարկման ժամանակ, որն ընդունվում է հավասար տեղանքի մթնոլորտային ճնշման արժեքին [ՄՊա],

Tգ  - բնական գազի բացարձակ ջերմաստիճանն է գազամատակարարման ցանցի վնասված հատվածի դատարկման ժամանակ [K],

Z - բնական գազի սեղմելիության գործակիցն է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2023, N 1743-Ն 13.10.2023, N 574-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան