ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2014 թվականի N 101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 170
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 171
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 172
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 173
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 174
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 175
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 176
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 177».
2) հավելվածից հանել «վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 46» և «տարածքային զարգացման և բնապահպանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 74» տողերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 13 Երևան |