ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վ. Բ. Խրիստենկոյին` ներկայացնել «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի» նախագիծը` անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման համար:
2. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 6-րդ կետով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված)` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վ. Բ. Խրիստենկոյին` Եվրասիական տնտեսական միության անունից ստորագրել «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ` անդամ պետություններ) սույն Որոշման 2-րդ կետին համապատասխան անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացումն ավարտելուց հետո:
2. Անդամ պետություններին` իրականացնել Համաձայնագրի նախագծի հետ կապված անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը` նկատի ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի` 2015 թվականի մայիսի 29–ի նիստի շրջանակներում դրա ստորագրումը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |