«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 446-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 49-Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 88-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 342-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1) 2005 թվականի ապրիլի 29-ի «Գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N 7 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 49-Ն որոշումը,
2) 2009 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի N 49-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 88-Ն որոշումը,
3) 2013 թվականի հոկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի N 49-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 342-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի փետրվարի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Շ. Կիրակոսյան |