Գլխավոր տեղեկություն
Номер
N 498-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.22/27(967) Հոդ.482
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.05.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2013
Дата вступления в силу
23.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2013 թվականի N 498-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների առաջնահերթ համարվող հիմնախնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 184,100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 05.09.13 N 972-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը սույն որոշման N 3 հավելվածում նշված գնումն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 18

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 8-ի N 498-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և աշխատանքների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

ԸՆԴԱՄԵՆԸ

200,000.0

200,000.0

200,000.0

 

 այդ թվում՝

     

1.

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

200,000.0

200,000.0

200,000.0

 

որից`

     

1,1

Աստղաձոր համայնքի մշակույթի տան հիմնանորոգում

30,000.0

30,000.0

30,000.0

1,2

Գանձակ-Սարուխան ավտոճանապարհի կամրջի վերանորոգում

20,000.0

20,000.0

20,000.0

1,3

Մարտունի համայնքի Պռոշյան փողոցի ասֆալտապատում

31,000.0

31,000.0

31,000.0

1,4

Սևան համայնքի Նաիրյան փողոցի ասֆալտապատում

30,000.0

30,000.0

30,000.0

1,5

Վարդենիս համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում

39,000.0

39,000.0

39,000.0

1,6

Ճամբարակ համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում

50,000.0

50,000.0

50,000.0

(հավելվածը փոփ., լրաց. 05.09.13 N 972-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 8-ի N 498-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

 տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.4. Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը

Ներդրումներ մշակութային օբյեկտներում

1168

ԵԿ07

Նկարագրությունը

Ներդրումներ ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակութային շենքերի կապիտալ վերանորոգման նպատակով

Ծախսերը (հազ. դրամ)

 

X

X

X

30,000.0

30,000.0

30,000.0

ՀՀ Գեղարքունիքի մարզի թվով 1 մշակութային օբյեկտ

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ներդրումներն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն ծառայությունների մատուցումը գործող չափորոշիչներին համապատասխան անհրաժեշտ ծավալով և որակով

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

 1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Բնակարանային ֆոնդ

Նկարագրությունը

1047

ԱՁ14

 ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում

Քանակական

1. Հիմնանորոգվող բազմաբնակարան բնակելի շենքերի քանակը, միավոր

2. Հիմնանորոգվող տանիքների մակերեսը, քառ. մ

Որակական

 

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

     

89,000.0

89,000.0

89,000.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

89,000.0

           

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

             

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

Ծրագրային դասիչը

Անվանումը

Տեղական նշանակության ճանապարհների և կամուրջների հիմնանորոգում

Նկարագրությունը

1047

ԱՁ16

Ավտոճանապարհների քայքայված ծածկի նորոգում, մաշված ծածկի փոխարինում

Քանակական

 Հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը, կմ

           

Որակական

             

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

     

81,000.0

81,000.0

81,000.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

81,000.0

           

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

             

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1047 Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին և անհատներին

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Համայնքներում կյանքի ստանդարտների բարելավում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 8-ի N 498-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը (հազ. դրամ)

Բաժին N 11, Խումբ 01, Դաս 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

200,000.0

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

200,000.0

Բնակելի և ոչ բնակելի շենքերի, տարածքների հիմնական նորոգում

ԲԸԱՀ

դրամ

1

200,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան