Գլխավոր տեղեկություն
Номер
N 320-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.04.17/20(960) Հոդ. 309
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2013
Дата вступления в силу
27.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2013 թվականի N 320-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2. Սույն կարգի գործողությունը համայնքային ենթակայության չլիցենզավորված նախադպրոցական հաստատությունների վրա տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ ժամանակահատվածի լրանալը դրանք լիցենզավորման համար կարող են դիմել սեփական նախաձեռնությամբ».

2) N 18 հավելվածում «ՍԵՐԻԱ Ա» բառերը փոխարինել «ՍԵՐԻԱ Բ» բառերով.

3) N 20 հավելվածում «ՍԵՐԻԱ Ա» բառերը փոխարինել «ՍԵՐԻԱ Մ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 8

Երևան