ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2013 թվականի N 241-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի, 43-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով «Երևանի Ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) 2011 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին (որը կազմել է 4136949 հազ. դրամ):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ապահովել ընկերության ընդհանուր ժողովի անցկացումը՝ կողմ քվեարկելով սույն որոշման 1-ին կետով սահմանված որոշմանը, ինչպես նաև ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարման գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 25 Երևան |