Գլխավոր տեղեկություն
Номер
N 15-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.01.23/5(945) Հոդ.34
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.01.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.2013
Дата вступления в силу
24.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2013 թվականի N 15-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 897-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին» N 897-Ն որոշման 1-ին կետում «2012» թիվը փոխարինել «2016» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 15

Երևան