Գլխավոր տեղեկություն
Номер
N 1192-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2012-02.12.2012)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2012
Дата вступления в силу
01.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2012 թվականի N 1192-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա «Արմթեք» համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 8-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Մարգարյանին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների օդանավակայաններում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ա. Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

 2) Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

 3) Տ. Դավթյանինը, Գ. Բեգլարյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Խ. Ադումյանինը` միայն ճանապարհածախսը և գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

 5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն ճանապարհածախսը և գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

4. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի և Մ. Փաշայանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը Լ. Սեդրակյանի, Է. Բադունցի, Դ. Յափունջյանի, Գ. Վարդանյանի, Ա. Ամիրյանի, Ռ. Խաչատրյանի և Հ. Նահապետյանի ինքնաթիռի տոմսերի գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 30

Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2012 թ.

 նոյեմբերի 30-ի N 1192-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-14-Ըուղղ.  ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

-ՀՀ վարչապետ

Գ. Սարգսյան

-ՀՀ վարչապետի կինը

Դ. Սարգսյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Տ. Դավթյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գ. Բեգլարյան

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Կ. Մինասյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (դեկտեմբերի 6-12-ը)

Հ. Թաշչյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Վ. Ասոյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար

Ս. Սարգսյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական (դեկտեմբերի 2-14-ը)

 Հ. Բերբերյան

-ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Մ. Փաշայան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Մ. Ավետիսյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի կցորդ

Ա. Վարդանյան

-ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Շահինյան

-«Տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր

Հ. Բաբայան

-«Տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 Լ. Սեդրակյան

-Լոս Անջելեսում Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

 Է. Բադունց

-Լոս Անջելեսում Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

 Դ. Յափունջյան

-Լոս Անջելեսում «Շանթ» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

 Գ. Վարդանյան

-Լոս Անջելեսում «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

 Ա. Ամիրյան

– Լոս Անջելեսում «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

 Ռ. Խաչատրյան

-Լոս Անջելեսում «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

 Հ. Նահապետյան

-Վաշինգտոնում Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

 Խ. Ադումյան

-թարգմանիչ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2012, N 1194-Ա 02.12.2012, N 1192-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան