Գլխավոր տեղեկություն
Номер
N 1102-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.11.2012
Дата вступления в силу
10.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2012 թվականի N 1102-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» և «Անի» թաղամասերի նորակառույց շենքերի 1756 բնակարանների գազաֆիկացման և ջեռուցման ծխատարների շինմոնտաժային աշխատանքներում արձանագրված խախտումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) 2-օրյա ժամկետում կատարել ուսումնասիրություններ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել մասնագիտական եզրակացություն.

2) 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ գազի թողարկման և ջեռուցման ապահովման հնարավորությունների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 9

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 9-ի N 1102-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Հակոբյան

  

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Հ. Թադևոսյան

- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության գլխավոր ինժեներ (համաձայնությամբ)

   

Ա. Գրիգորյան

-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության տեխնիկական տեսչության պետ (համաձայնությամբ)

   

Ս. Ամիրբեկյան

- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ՀՀ Շիրակի մարզի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ռ. Խաչունց

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ

   

Գ. Սարդարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ

   

Ա. Հովսեփյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ

   

Մ. Հովհաննիսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ

   

Ժ. Միքայելյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետ

   

Գ. Մարտիկյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ճարտարագետ

   

Կ. Հովհաննիսյան

- «Երևաննախագիծ» ինստիտուտի ինժեներատեխնիկական բաժնի պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան